Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Ժամանակին օգնել եմ Նիկոլ Փաշինյանին եւ Հայկ Գեւորգյանին, երբ նրանք անազատության մեջ էին». «Հրապարակ» 03/06/2020   12:03  |  Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 4-ի, լույս 5-ի գիշերը, ժամը 2-3-ի սահմաններում, հարյուրավոր ոստիկաններ, մի մասը՝ դիմակավորված, ներխուժել են «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի առանձնատուն եւ դրան հարակից այլ տներ ու վայրագություններ արել։ Կոտրել են տան դռները, պատուհանները։ Թեպետ երկաթյա դռներն այդպես էլ չեն կարողացել կոտրելով բացել՝ ուժները չի հերիքել։ Մտել են սենյակներ, տակնուվրա արել ամեն ինչ, քաշքշել Արամ Վարդանյանի մորը, ընտանիքի այլ անդամների, վախեցրել նրա հնգամյա թոռնուհուն, որը վախից կորցրել է խոսելու ունակությունը եւ տեղափոխվել հիվանդանոց։ Այնուհետեւ բերման են ենթարկել Վարդանյանի եղբորորդուն, այլ անձանց, նաեւ հարակից բնակարաններից, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են Արամ Վարդանյանի հետ։

Երեկ մենք այցելեցինք Արամ Վարդանյանի առանձնատուն եւ ականատես եղանք այս ամենին։ Արամ Վարդանյանը ո՛չ ներխուժման, ո՛չ մեր այցելության պահին բնակարանում չէր, թեեւ մի քանի օր է՝ Հայաստանում է։ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանն իր վստահորդի տան բակում ներկայացրեց եղելությունը, ասաց, որ ունեն տեսագրություններ, եւ ոստիկանների գործողությունները որակեց գազանություն։ Նաեւ ասաց, որ ինքը ներխուժումից 15 րոպե անց արդեն եղել է Վարդանյանի բնակարանում, եւ ամեն ինչ իր աչքի առջեւ է տեղի ունեցել։ Սահակյանը փորձել է պարզաբանում ստանալ ոստիկաններից, այդ թվում՝ ներխուժման գործողությունն անձամբ տեղում համակարգող Էրեբունու ոստիկանապետից, սակայն նրան որեւէ բացատրություն չի տրվել, խուզարկության կամ այլ գործողության մասին որեւէ օրինական փաստաթուղթ չի ներկայացվել։ Սահակյանն ասաց նաեւ, որ ոստիկաններն իրենց հետ տարել են Վարդանյանի տան տեսախցիկների ինֆորմացիան կրող DVR սարքերը, նաեւ տեղի է ունեցել հափշտակություն՝  ոստիկանների հեռանալուց հետո հայտնաբերել են, որ տնից բացակայում են Վստրեչի Ապերի ոսկյա շղթան եւ օծանելիքը, գումար։

Երեկ օրվա ընթացքում, երբ արդեն աղմուկ էր բարձրացել, ոստիկանությունից պարզաբանեցին, թե «կոնկրետ քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողներն իրականացրել են գործողություններ՝ ունենալով նախաքննական մարմնի` անձին ձերբակալելու մասին որոշում»: Թե ինչ քրգործ է, անհասկանալի է։ Փաստաբանն ասաց՝ ինչ-որ քաղաքացու ցուցմունքի հիման վրա հարուցված քրգործ է, որ իբրեւ թե Վստրեչի Ապերի «մարդիկ» 2016 թվականին մարդ են առեւանգել եւ մեքենա են գողացել։

Օրվա վերջում մենք զրուցեցինք Արամ Վարդանյանի հետ, որի տեղը հայտնի չէ։ Նա բավականին ուշագրավ բաներ ասաց։ Նախ ասաց, որ երկու ամիս ինքը երկրում չէր, եւ այդ ընթացքում իրեն զանգահարել է ինչ-որ «իքս» անձ եւ գործարք առաջարկել։ Գործարքը հետեւյալն է եղել՝ նրան պետք է «փռեին ասֆալտին»։ Ինքն առերեւույթ համաձայնել է եւ որոշել է մարտի 1-ին վերադառնալ Հայաստան։  

«Ինչ-որ «իքս» անձնավորություն զանգահարեց ինձ՝ գործարք առաջարկելու միտումով, որ, գիտե՞ս ինչ՝ արի Հայաստան, պայմանավորվենք, էդ գործողությունը կանենք, ե՛ւ քո համար լավ կլինի, ե՛ւ կոնկրետ մարդկանց համար․ երեւի պաշտոնի բարձրացում պիտի ստանային ինչ-որ մարդիկ։ Ես ասացի՝ հա, համաձայն եմ։ Եվ երբ որ եկավ գործարքի ժամանակը, դե, պարզ է, ինձ իմացող մարդիկ գիտեն՝ ես գործարքի գնացող չէի, այսպես ասած՝ խաբեցի իրենց, չստացվեց իրենց մոտ, ու այդտեղից սկսվեց իրենց էս հոգեխանգարմունքը՝ տուն ջարդելը, երեխային վնաս տալը եւ այլն, եւ այլն»,- ասաց նա։

Փորձեցինք հստակեցնել՝ գործարքն ինչի՞ շուրջ պետք է կայանար, ի՞նչ էին իրեն առաջարկում։ «Գործարքը նրա շուրջ էր լինելու, որ մի էնպիսի իրադրություն ստեղծվի, որը որ չէր ստացվել իրենց մոտ երկու անգամ, որ ինձ պառկեցնեն ասֆալտին, նկարեն։ Բայց ես չգնացի գործարքի»,- ասաց նա։ Վարդանյանը նաեւ նշեց, որ ինքը որեւէ քննությունից չի խուսափում՝ թող ծանուցեն, հրավիրեն, պատրաստ է ներկայանալ, նախկինում էլ, երբ հրավիրել են, ներկայացել է։
Նա այլ ուշագրավ բաներ էլ ասաց՝ կապված Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի հետ, թե ինչպես է ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանն անազատության մեջ էր գտնվում, օգնել Փաշինյանին եւ նրա ընտանիքի անդամներին։ «Իրենք հասցրեցին նրան, որ իմ հինգ տարեկան թոռնիկն էսօր խոսելու խնդիր ունի, ու ես չեմ ուզում հիմա խղճահարություն առաջացնել, Աստված կա վերեւը։ Եվ ես իմ տրամաչափից գտել եմ ցածր՝ սենց բաներ խոսելը, բայց որ իրենք իմ հինգ տարեկան թոռնիկին հասցրին էդ վիճակին, ես հիմա պետք է խոսեմ։ Խոսեմ նրանից, որ երբ նույն մեր շատ սիրելի վարչապետը նեղ դրության մեջ էր, ինքն էլ կունենար էդ ժամանակ երեւի հինգ տարեկան երեխա։ Ու ինչ-որ անհանգիստ դրության մեջ էր իր ընտանիքը, եւ ինքը միջնորդավորված՝ լրագրողներ Գոհար Վեզիրյանի, Շողեր Մաթեւոսյանի, Ավետիս Բաբաջանյանի, նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանի միջոցով դիմում են ինձ, որ օգնեմ։ Ու գիշերը ժամը 2-ին Գոհար Վեզիրյանը զանգում է ինձ, հանում քնից, թեպետ ժամը կապ չունի, երբ ուզեր, կարող էր զանգել, բայց ես կարողացա ստեղծել իրավիճակ, դա կլիներ թե՛ իմ խորհուրդներով, թե՛ այլ տարբերակով, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդորրն էդ գիշեր ապահովվի, իրենք հանգիստ քնեն։ Համենայնդեպս, նեղության մեջ գտնվող մարդու ընտանիքին, ես մտածեցի, որ կարողացա մի փոքր բանով թեկուզ օգտակար լինեմ»,-ասաց Արամ Վարդանյանը։

Ըստ նրա՝ այս պահքի շրջանում ով որ այս հրամանը տվել է՝ գուցե շահարկելով վարչապետի անունը, որ գան, իր տուն ներխուժեն եւ հինգ տարեկան երեխային հասցնեն հիվանդության աստիճանի, մինչդեռ ինքը ժամանակին է հակառակն արել իրենց հանդեպ, ու սա բումերանգի պես վերադառնալու է իրենց։

«Կարող են հարցնել նաեւ Հայկ Գեւորգյանին՝ իրենց ներկայիս պատգամավոր, որ նախկինում Փաշինյանի թերթի լրագրողն էր։ Էլի նույն անձանց միջոցով՝ Շողեր Մաթեւոսյան, Գագիկ Ջհանգիրյան եւ այլն, միջնորդել են, որ օգնեմ։ Էլի ինչ-որ խնդիրների մեջ էր ընկել Հայկը, ու ես էլի իմ խորհուրդներով, ուրիշ ինչ-որ դրսեւորումներով օգտակար եղա, ու հիմա էս մարդիկ էս ձեւով երեւի ուզում են իրենց «պարտքը» տան ինձ։ Բայց ես ինչ արել եմ իմ կյանքում, միայն տիեզերքից է հետ գալու, ես ոչ մեկից փոխհատուցում չեմ սպասել։ Դա՝ կոնկրետ կապված այն երեւույթների հետ, երբ որ իրավապահ համակարգի էդ չինովնիկները, որ վարչապետի անունը տալով, որ նա է հրաման տվել, որ այսպիսի միջոցառում լինի, էսպիսի քայլերի են դիմում»,- ասաց նա։

Մեր ճշտող հարցին՝ ինքը Նիկոլ Փաշինյանին եւ Հայկ Գեւորգյանին օգնել է քրեակատարողական հիմնարկո՞ւմ, թե՞ նրանց ընտանիքներին է օգնել դրսում, Վարդանյանն ասաց՝ ե՛ւ նա, ե՛ւ նա։ Նաեւ նշեց, որ գործող պաշտոնյաներից էլի մարդիկ են եղել, որոնց ինքը ժամանակին օգնել է, երբ նրանք անազատության մեջ են եղել, եւ եթե այդ պաշտոնյաներն այսօր տղամարդկություն ունենան, կխոստովանեն։ «Ես երբեք չեմ վախեցել, որ մեկը իմանա, կնեղանա ինձանից, որ ես իրենց օգնել եմ։ Ես համարել եմ՝ նեղն են, օգնել եմ»,-եզրափակեց մեր զրուցակիցը»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:47 06/03/2020  |  ՄեկնաբանությունԻնձ համար մեծ պատիվ էր ՀՀ քաղաքացու անձնագիր հանձնել 105-ամյա մեր հայրենակցին. Փաշինյան
10:54 06/03/2020  |  ՄեկնաբանությունՓաշինյանը՝ բալային համակարգի մասին
09:43 06/03/2020  |  ՄամուլՓորձաքար Փաշինյանի համար. ի՞նչ կլինի, եթե Արցախի նախագահ ընտրվի Վիտալի Բալասանյանը. «Իրատես»
09:37 06/03/2020  |  ՄամուլՄի մասնագետն ի՞նչ է, որ չունեք. «Իրատես»
09:28 06/03/2020  |  ՄամուլՈվ է հրահանգել ջարդուփշուր անել «Վստրեչի Ապերի» տունը. «Ժողովուրդ»
19:46 05/03/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի հետ քննարկվել է գույքահարկի նոր համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքների ընթացքը
18:17 05/03/2020  |  ՄեկնաբանությունՈստիկանության գործողությունների իրավաչափության վերաբերյալ հաղորդումներն ու ահազանգերը իրավական գնահատականի կարժանանան
17:53 05/03/2020  |  ԼՐԱՀՈՍՄարդիկ պետք է հավատան իրենք իրենց, իրենց ստեղծարար տաղանդին, աշխարհը և ապագան փոխելու իրենց ուժին. Վարչապետը մասնակցել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին նվիրված միջոցառմանը
17:32 05/03/2020  |  ԼՐԱՀՈՍՎստրեչի ապերին գործարք են առաջարկել,որից ինքը հրաժարվել է. Hraparak.am
16:42 05/03/2020  |  ԼՐԱՀՈՍՇտապ օգնության մեքենան հիվանդանոց տեղափոխեց Արամ Վարդանյանի մորը

Արխիվ

[]