ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդիկ պետք է հավատան իրենք իրենց, իրենց ստեղծարար տաղանդին, աշխարհը և ապագան փոխելու իրենց ուժին. Վարչապետը մասնակցել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին նվիրված միջոցառմանը 03/05/2020 17:53 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երկրապահ կամավորականների միությունում մասնակցել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետը նախ ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհավորել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-րդ տարեդարձի առիթով և կարևորել շնորհավորանքի խոսքերը ԵԿՄ-ում հնչեցնելը, որովհետև միությունը Վազգեն Սարգսյանի գործունեության ամենաերևելի արտահայտություններից մեկն է: «Երևելի՝ ոչ միայն և ոչ այնքան ֆիզիկական իմաստով, որքան դրա բովանդակային խորությամբ: Ինչո՞ւ ենք մենք այսքան կարևորում և բարձր գնահատում Վազգեն Սարգսյանի գործունեությունը որպես ազատամարտի կազմակերպիչներից մեկը, որպես Սպարապետ, որպես Հայոց բանակի, ժամանակակից բանակի հիմնադիր: Դա ունի շատ պարզ բացատրություն, որովհետև Վազգեն Սարգսյանի գործունեությունն առաջին հերթին որպես ազատամարտիկ՝ արտահայտությունն էր այն հավատի, որ մարդը կարող է ունենալ ինքն իր ուժերի նկատմամբ՝ փոխելու սեփական ժողովրդի ճակատագիրը, փոխելու սեփական ժողովրդի ապագան: Եվ կարծում եմ, որ այդ հավատն 90-ականների սկզբին հենց Վազգեն Սարգսյանի մեջ է ծնվել: Այդ հավատը վարակել է հարյուրավոր, հազարավոր մեր ուրիշ հայրենակիցների և այդ հավատի շնորհիվ է, որ տեղի է ունեցել հաղթանակն արցախյան ազատամարտում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը նկատել է՝ մեր ազգային ճակատագիրն ուսումնասիրելիս կարող ենք արձանագրել, որ մեր հաղթանակների մեծագույն մասը կապված է հենց մեր ուժերին, ինքներս մեր անցյալին և մեր ապագային հավատի հետ: «90-ականներին այդպես էր, և այդ հավատի ամենավառ արտահայտիչներից մեկը Վազգեն Սարգսյանն էր, դարասկզբին՝ 1918 թվականին, Արամ Մանուկյանն էր, և կարծում եմ՝ հենց ժողովրդի ինքնապահպանման բնազդը և ընդունակությունը ժամանակ առ ժամանակ ստեղծում է, դուրս է բերում գործիչների, ովքեր իրենց մեջ դաստիարակելով հավատը՝ կարողանում են վարակել նաև ուրիշներին: Մեր խնդիրը հետևաբար նույնն է բոլոր ժամանակներում»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր ժողովրդի հնարավորինս մեծ թվով ներկայացուցիչներ հավատան իրենք իրենց, իրենց ստեղծարար տաղանդին, իրականությունը, աշխարհը և ապագան փոխելու իրենց ուժին:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հենց այդ հավատի և հատկության շնորհիվ է, որ մենք պետք է կերտենք նորանոր հաղթանակներ: «Ընդ որում, շատ կարևոր է արձանագրել, որ 1994 թվականին այդ փառահեղ և շրջադարձային հաղթանակը տանելուց հետո մենք, ցավոք, այսօրվա դրությամբ չենք կարող արձանագրել, որ նույնպիսի մասշտաբային հաղթանակներ ունեցել ենք այլ բնագավառներում՝ տնտեսության, կրթության, արտաքին քաղաքականության, մեր օրինականության, իրավունքների պաշտպանության ոլորտներում, մինչդեռ այդ փառահեղ հաղթանակն ամրացնելու, հավերժացնելու, ընդհանրապես որևէ կասկածից դուրս դնելու միակ ճանապարհը դա էր, որ մեր այդ մասշտաբային ռազմական հաղթանակին պետք է հաջորդեր նույնպիսի մասշտաբային հաղթանակը կրթության բնագավառում՝ սկսած նախակրթարաններից, շարունակած հանրակրթական դպրոցներով և բարձրագույն ուսումնական հաստատություններով: Մենք նույնպիսի մեծամասշտաբ հաղթանակներ պետք է արձանագրեինք տնտեսության ոլորտում, նույնպիսի մեծամասշտաբ հաղթանակներ պիտի արձանագրեինք գիտության, արվեստի, բոլոր հնարավոր բնագավառներում: Եթե այդ հաղթանակները լինեին, այսօր մեր հանրության շրջանում որևէ պարագայում քննարկման առարկա չէր լինի՝ իսկ կկարողանա՞նք արդյոք մենք մեր շահերին համապատասխան ձևով լուծել Արցախի հարցը, իսկ կկարողանա՞նք արդյոք մենք դիմակայել անվտանգային այն մարտահրավերներին, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում»,- նշել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ ընդհանրապես չէինք քննարկի հարցը, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացու և ընդհանրապես, յուրաքանչյուր հայի համար, որտեղ է ավելի նախընտրելի ապրել՝ Հայաստանի Հանրապետությունում, Միացյալ Նահանգներում, թե Եվրոպայում:
«Մենք ընդհանրապես այդպիսի հարցեր չէինք քննարկի: Ես սա չեմ ասում, որպեսզի հուսահատվենք կորսված հնարավորությունների և ժամանակների պատճառով, ես ուզում եմ, որ մենք վերադառնանք մեր օրակարգին՝ արձանագրելով, որ ռազմական հաջողություններն անխուսափելիորեն կկորսվեն, եթե այդ հաջողություններն այսօր, հենց հիմա չամրապնդենք տնտեսական հաղթանակներով, կրթության, Հայաստանում քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտներում նույնպիսի մասշտաբային հաղթանակներով, ժողովրդավարության, օրենքի առաջ մարդկանց հավասարության ոլորտներում:
Այս օրակարգի մասին մենք խոսել ենք նաև Երկրապահ կամավորականների միության վերջին 12-րդ համագումարում, և կարծում եմ՝ մեզ համար պայմանավորվածություն է, որ սա է այն հիմնական պլատֆորմը, որի շուրջ պետք է աշխատենք և կյանքի կոչենք»,- նշել է վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը ճիշտ է նշել, որ, ցավոք, այդ կորսված ժամանակների մի հատվածում նաև Երկրապահ կամավորականների միության դերի և նշանակության մասին եղել են ոչ միանշանակ դիրքորոշումներ և մոտեցումներ: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ միանշանակ կիսում է այն տեսակետը, որ ԵԿՄ-ն չպետք է ինքնին դառնա քաղաքական կողմ և քաղաքականության մաս, որովհետև ազատամարտը, որը մեր ժամանակակից պատմության անառարկելի և անքննելի արժեքն է, չի կարող սեփականվել որևէ քաղաքական ուժի՝ առավել ևս որևէ քաղաքական իշխանության կողմից, որովհետև դա համաժողովրդական ձեռքբերում է, համաժողովրդական հարստություն, և այդ հարստությամբ, համաժողովրդական հպարտությամբ հպարտանալու հնարավորություն պիտի ունենա Հայաստանի Հանրապետության, Արցախի յուրաքանչյուր քաղաքացի, և ընդհանրապես, յուրաքանչյուր հայ:
«Բայց այստեղ ծագում է երկրորդ հարցը՝ իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Երկրապահ կամավորականների միության դերն ու դերակատարումն ընթացիկ ժամանակաշրջանում: Կարծում եմ, որ այդ դերը պետք է լինի մեր ժողովրդի և Զինված ուժերի հաղթական ոգու պահպանումը և զարգացումը: Ընդհանրապես, վերջերս մի խոսակցության ժամանակ մի բարձրաստիճան զինվորական այսպիսի մի միտք արտահայտեց, որը շատ տպավորվել է և ուզում եմ այդ միտքը կիսել ձեզ հետ: Նա ասում է, որ կանոնավոր բանակը պատերազմներ չի հաղթում, կանոնավոր բանակն իր վրա վերցնում է առաջին հարվածը և դիմակայում է առաջին հարվածից: Որևէ պատերազմի հետագա գործողությունները, ընթացքը կախված է նրանից, թե ինչպես է դրսևորում իրեն թիկունքը, ռեզերվը: Կարծում եմ, որ Երկրապահ կամավորականների միությունը որպես կառույց պետք է դառնա մեր Զինված ուժերի ամենաօպերատիվ ռեզերվը, և ընդ որում, օպերատիվ ռեզերվ ասելով՝ ես կրկին նկատի ունեմ ոչ միայն ֆիզիկական արտահայտությունը, այլ ավելի շատ նկատի ունեմ բովանդակային, հոգևոր արտահայտությունը, որովհետև Երկրապահ կամավորական միությունն այն կազմակերպությունն է, որն իր մեջ կրում է մեր հաղթանակի ոգին: Երկրապահ կամավորական միությունը պետք է լինի մեր հաղթանակների պահապանը և ռեզերվը ու որ պահին պետք լինի՝ այդ հաղթանակի ոգին հաղորդի մեր բանակին, Զինված ուժերին: Ահա սա պետք է դառնա Երկրապահ կամավորականների միության թիվ մեկ անելիքը»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա մի անելիք է, որը կապված է ոչ թե որևէ կոնկրետ քաղաքական ուժի կամ իշխանության օրակարգի հետ, այլ որը կապված է պետության, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, և ընդհանրապես, հայ ժողովրդի անվտանգային և զարգացման օրակարգի հետ:
«Այդ հաղթանակի ոգին, և ընդհանրապես, հաղթանակը, ի՞նչպես պետք է մեր ամենօրյա կյանքում կիրառվի և օգտագործվի: Ես արդեն ասացի, որ հաղթանակը չի կարող սեփականվել որևէ քաղաքական ուժի, իշխանության կողմից: Չնայած եկեք արձանագրենք, դա էլ պետք չէ հերքել, այո՛, մենք ունեցել ենք մարդիկ, կոնկրետ անհատներ, ջոկատներ, կազմակերպություններ, որոնց ներդրումը հաղթանակի գործում շատ մեծ է, և այդ ներդրումը նույնպես չպետք է ուրանալ, դա պետք է գնահատել: Մինչև հիմա բավականին գնահատվել է, բայց պետք է նաև եթե կան չգնահատված հատվածներ, այդ գնահատականը նույնպես պետք է տալ: Բայց ուրիշ բան է ճանաչել այդ մարդկանց, խմբերի, կազմակերպությունների դերակատարումը հաղթանակում, հաղթանակի գործում և ուրիշ բան է խոսել հաղթանակի սեփականատիրոջ մասին, որովհետև հաղթանակը չի կարող սեփականաշնորհվել ընդհուպ կազմակերպությունների կողմից, ընդհուպ անհատների կողմից, ընդհուպ խմբերի կողմից, ընդհուպ ջոկատների կողմից, ընդհուպ կներեք ասեմ, ազատամարտիկների կողմից, որովհետև հաղթանակի արժեքը հենց դրա մեջ է, ազատամարտիկի մեծությունը հենց դրա մեջ է, որ ինքը հաղթանակն իր անձի, ընտանիքի, ընկերական շրջապատի համար չի տարել: Այդ հաղթանակն ինքը տարել է իր ժողովրդի համար, իր ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ սա է ազատամարտիկ հասկացության, կոչման մեծությունը:
Վարչապետն ընդգծել է, որ այդ հաղթանակը չի տարվել նրա համար, որ ուրիշներին անընդհատ ի ցույց դրվի: Հաղթանակը տարվել է նրա համար, որ այսօր յուրաքանչյուր հայ, Հայաստանի Հանրապետության և Արցախի յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա արժանապատիվ, պաշտպանված՝ որպես հպարտ երկրի հպարտ քաղաքացի, որի իրավունքները և հնարավորությունները ոչ միայն պաշտպանված են, այլև երաշխավորված:
«Մյուս կողմից հանրությունը, ազատամարտիկը պետք է տեսնի, որ ինքը գնահատված է, իր աշխատանքը գնահատված է, իր հաղթանակը չի ուրացվում: Եվ սա մի գործընթաց է, մի բովանդակություն է, որը թվում է ակնհայտ: Բայց ցավով պետք է արձանագրենք, որ այդ բովանդակությունն իրականացնելու ճանապարհին էլ, մենք մինչև վերջ չենք գնացել՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, երբեմն ժամանակ չի եղել, երբեմն ժամանակներն են այլ եղել, երբեմն գիտակցումը չի եղել այդ օրակարգի, բայց սա Երկրապահ կամավորականների միության նոր ժամանակներում գործունեության հիմնական անելիքն է:
Երկրապահ կամավորականների միությունն, իհարկե, միակ կազմակերպությունը չի եղել, որ ներդրում ունի այս հաղթանակի մեջ, բայց ակնհայտ է, որ ԵԿՄ-ն ակնհայտորեն ամենամեծ ներդրումներից ունեցող կառույցն է մեր փառահեղ հաղթանակի գործում:
Երկրապահ կամավորականների միության նոր ժամանակների գործունեության առանցքային իմաստը պետք է լինի, որ այդ հաղթանակի սեփականատեր դարձնի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, նույնիսկ այն քաղաքացիներին, ովքեր չեն էլ տեսել այդ պատերազմը, ծնվել են այդ պատերազմից հետո: Այսօր այդ մարդիկ՝ 2000 թվականին ծնված, 98 թվականին ծնված, 96 և հետագա, 2015 թվականին ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հայը պետք է զգա այն, ինչ դուք զգացել եք ռազմի դաշտում՝ հաղթանակները կերտելով: Եվ սա է, իմ համոզմամբ, Երկրապահ կամավորականների միության նոր առաքելությունը նոր ժամանակներում և որպես մի առաքելություն, որն ունի ոչ թե մի քանի տարվա, մի քանի օրվա, այլ տասնամյակների, հարյուրամյակների և նույնիսկ հազարամյակների նշանակություն: Ես ուզում եմ, որ մենք պայմանավորվենք սրա շուրջ, որ հաղթանակի ոգին ոչ միայն պահելը, պահպանելը, այլև այդ հաղթանակի ոգին յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի սեփականությունը դարձնելը, այդ ոգին նրան ներարկելը և ներշնչելը պետք է դառնա Երկրապահ կամավորականների միության և կառավարության և Երկրապահ կամավորականների միության համագործակցության հիմնական անելիքը: Եվ ես ուրախ եմ, որ մենք փոխադարձաբար պատրաստ ենք հստակ, անմնացորդ նվիրվել այդ անելիքին և արդյունավետ կերպով իրացնել այդ անելիքը:
Եվ ուրեմն՝
կեցցե՛ ազատությունը,
կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
կեցցե՛ Երկրապահ կամավորականների միությունը,
կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից