ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սպայկա» ընկերությունն Արցախում իրականացնելու է նռան, արքայանարնջի և կիվի անսահմանափակ մթերում 03/05/2020 18:51 | ԼՐԱՀՈՍ
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում հերթական ու կարևոր կանգառներից մեկը Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանում էր։ Արայիկ Հարությունյանին Բերդաշենում շատերն են ճանաչում։ Նրա վարչապետության տարիներին պետական բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչել միասին, հանդիպել են աշխատասենյակում, դաշտերում, բազմիցս հնարավորություն են ունեցել ներկայացնելու, ապա նաև ստանալու գյուղատնտեսության, ջրամատակարարման և բազմաթիվ այլ հարցերի հիմնարար լուծումներ։
Բերդաշենցիների հետ հանդիպման ժամանակ նահագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը մանրամասնում է, թե ինչպես կառուցել բարեկեցիկ ապագան։ Ըստ նրա՝ երկրի անվտանգության լիարժեք ապահովումը հնարավոր է միայն կայուն տնտեսական աճի բարձր տեմպերի շնորհիվ։ Հարությունյանի նախընտրական ծրագրում տնտեսական զարգացման, գործարար միջավայրի բարելավման բազմաթիվ դրույթներ դրույթներ կան, որոնց մեջ առանցքայինը գյուղատնտեսությունն է։ Մասնավորապես՝ Բերդաշենի ենթաշրջանում խթանվելու է այգեգործությունը, ցանկացողներն ապահովվելու են արտոնյալ վարկային ռեսուրսներով՝ տնկիներ ձեռք բերելու և կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու նպատակով։ «Արդեն 1000 հեկտարի համար ծառերը պատվիրված է,- ասում է Ա․ Հարությունյանը։- Համայնքի ղեկավարի հետ կարճ զրույցում ես մի քանի օր առաջ ասել եմ, որ արդեն պետք է այդ ուղղությամբ մտածենք։ Պատկերացրեք՝ 10000 հեկտար այգին, միջինը 200000 տոննա պտուղ, որը բերելու է բազմաթիվ վերամշակող գործարանների կառուցման, սառնարանային տնտեսությունների կառուցման, և սա է լինելու մեր տնտեսության լոկոմոտիվը։ Այսինքն՝ ստեփանակերտցու բարեկեցությունը, աշխատատեղը պայմանավորված է լինելու բերդաշենցու այգու որակից և ստացված բերքից»։
Մթերման հարցին կարճ ժամանակում լուծումներ են տրվելու։ Տարածաշրջանում մթերող ամենախոշոր կազմակերպություններից «Սպայկա» ընկերության տնօրինության հետ Արայիկ Հարությունյանն արդեն անհրաժեշտ պայմանավորվածություն է ձեռք բերել․ «Ընդամենը մի քանի օր առաջ իմ հրավերով այստեղ է եղել տարածաշրջանի ամենախոշոր լոգիստիկ ընկերությունը՝ «Սպայկա» ընկերությունը, և պայմանավորվել ենք այդ ընկերության հետ․ առաջիկայում՝ մի քանի ամսվա մեջ, այստեղ կառուցելու է մթերման իր կետերը և իրականացնելու է երեք ապրանքատեսակների անսահմանափակ մթերում, առաջին հերթին՝ նուռ, երկրորդ՝ կառալյոկ, երրորդ՝ կիվի մնացածն էլ՝ հետագայում»։
Բանջարանաբոստանային կուլտուրաների մշակմամբ հայտնի բերդաշենցիները ևս մեկ սպասված նորություն լսեցին նախագահի թեկնածուից։ Արայիկ Հարությունյանը նախատեսում է հողօգտագործողներին ներկայումս մեկ հեկտարի հաշվով տրամադրվող 200 հազար պետական աջակցությունը դարձնել 500 հազար դրամ։ Հողագործները խնդիր չեն ունենալու որակյալ սերմնացուներ, պարարտանյութեր և հերբիցիտների ձեռքբերման հարցում։ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի բուսաբուծությունն անկում չապրի, այլ հակառակը․ բուսաբուծության զարգացման արդյունքում Արցախը կարողանա լուծել իր պարենային անվտանգության խնդիրը։
Ինտենսիվ գյուղատնտեսության մեջ, բնականաբար, առանց ոռոգման համակարգի խնդիրների լուծման հնարավոր չէ։ Այս ուղղությամբ նույնպես Արայիկ Հարությունյանը ժամանակին լուծումներ է առաջարկել, իսկ գործնական քայլերը մեկնարկելու են շուտով։ «Արդեն ավարտված է բազայի շինարարությունը Մատաղիսում, և շատ շուտով՝ մայիսին, սկսելու ենք Թարթառի ջրանցքի ջրերի տեղափոխումը աջափնյա ջրանցք։ Դա կատարելու դեպքում մենք ունենում ենք Խաչենի ջրամբարում բավականին մեծ ջրի ավելցուկ։ Խաչենի ջրամբարի ջուրը բերելու ենք Խաթունարխ։ Երրորդ կարևոր ծրագիրը՝ հունիսին սկսելու ենք Բադարա ջրամբարի կառուցումը Բադարա գետի վրա, որը ամառային ամենածանր ժամանակահատվածում Կարկառում երաշխավորված ջուր է ունենալու», - բերդաշենցիների հետ հանդիպման ժամանակ նշում է Ա․ Հարությունյանը և հավելում, որ ապրիլի 1-15-ը առնվազն 3-4 արտիզյան ջրհոր հորատող մեքենաներ լինելու են իրենց տարածքում, և համաձայն համայնքի ղեկավարի հետ ձեռք բերված պայմանավորվածության՝ որտեղ հնարավոր է արտիզյան հորերի հորատում, դրանք կատարվելու են։
Իսկ Աշանում, Մյուրիշենում, Նորշենում և շրջանի մյուս համայնքներում նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ժողովրդագրության և սոցիալական ոլորտներում առաջարկվող ծրագրերին, դրանց իրականացման ուղիներին և ժամկետներին։ Նա նշել է, որ պարենային անվտանգության գլխավոր ուղղություններից է նաև ոչխարաբուծությունը, որն իր հերթին ապահովվելու է տնտեսական աճի բարձր տեմպերը։ Նախատեսվում է տարեկան 50000 գլուխ մայրացու ոչխար ներկրել և 5 տարվա ընթացքում վերարտադրության արդյունքում գլխաքանակը տասնապատկել՝ հասցնելով 500000-ի։ Արցախի գյուղական բնակավայրերում խմելու ջրի մշտական հոսքի ապահովումը նույնպես Արայիկ Հարությունյանի ղեկավարած կառավարության առաջնահերթությունների թվում է լինելու։
Մարտունու շրջանում հանդիպումներն առանձնացել են կառուցողական քննարկումներով, բարեկեցիկ ապագան միասին կերտելու հաստատակամությամբ։ «Եվ բնական է, որ նրանք հավատում են երկրի զարգացման մեր տեսլականին։ Հաջողության պարագայում առաջնային նպատակը մարդկանց այդ հավատն արդարացնելն է լինելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է Արայիկ Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան