ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հանգստացեք, թուլացեք և վայելեք», «Խլրտոցներ չլսեմ». Վեճ «Իմ քայլը» պատգամավորի և Էդմոն Մարուքյանի միջև 03/05/2020 15:43 | ԼՐԱՀՈՍ
Ներողություն եմ խնդրում թեմայից շեղվելու և մի թեմայի անդրադառնալու համար, որն, իմ կարծիքով, չպետք է հնչեր այս բարձր ամբիոնից, սակայն ստիպված եմ, քանի որ Էդմոն Մարուքյանն ու «Լուսավոր Հայաստանը» սկսել են քննարկել շրիշակից ցածր մակարդակի թեմա։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Նա ընդգծեց, որ ըստ երևույթին, Մարուքյանը խիստ սրտնեղելով որոշ անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի հնարավոր բռնագրավման հեռանկարից, ընկել է հուզական պոռթկման մեջ, ու իրեն մեղադրել 18 տարեկանում ՀՀԿ-ին անդամակցելու համար։
«Մարուքյանը նշեց, թե կոռուպցիայի մասին հարցերն այն ժամանակ ինչու չէի բարձրացնում։ Հատուկ սրտնեղված Էդմոն Մարուքյանի և «Լուսավոր Հայաստանի» համար ասեմ, որ չէր կարող բարձրացնել, քանի որ ի տարբերություն իրենց, որևէ կապ չեմ ունեցել Սերժ Սարգսյանի իշխանության հետ»,-ասաց Պապոյանը։
Նա պատմեց, որ 2011թ-ին իր հայացքների ու օրվա իշխանության կապ չունենալու համար որոշում է կայացվել բուհում իրեն աշխատանքից զրկել. «Հատուկ Մարուքյանի և ԼՀԿ-ի համար ասեմ, որ մինչև պատգամավոր դառնալս երբևէ չեմ ունեցել պետական պաշտոն, քանի որ ի տարբերություն իրենց չունեի Հանրապետական բարձրաստիճան ծանոթ պաշտոնյաներ»։
«Իմ քայլը» պատգամավորը հայտնեց, որ բուհն ավարտելու օրվանից՝ 2008թ-ից, աշխատել է վաճառող, այնուհետև մարքեթինգի մասնագետ, մարքեթինգի բաժնի պետ, զարգացման գծով փոխտնօրեն ու ինքն իր համար հարթել է իր ճանապարհը։
«Կենսագրությանս հրաշալի հատվածն ավարտվել է նրանով, որ ընտրվել եմ պատգամավոր։ Էդմոն Մարուքյան, այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն իշխանության էր ինձ, իմ ծնողին աշխատանքից էին զրկում։ Այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն իշխանության էր, ես վաճառող էի աշխատում, հետևաբար չէի կարող այդ հարցերը բարձրաձայնել, բայց Դուք և Ձեր կուսակցության անդամները կարող էիք»,-ասաց Պապոյանը։
Նա ընդգծեց՝ երբ ինքը վաճառող էր ԼՀԿ-ի անդամը Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ոստիկանապետ էր աշխատում. «Դուք այդ հարցերը բարձրացնել կարող էիք, քանի որ, երբ ես վաճառող էի, Դուք, Ձեր խմբակցության անդամը, Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ բանտապետ էր։ Երբ ես վաճառող էի, Դուք, Ձեր խմբակցության մեկ այլ անդամը Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին նրա աշխատակազմում վարչության պետ էր, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, նրա աշխատակազմում վարչության պետ էր աշխատում...»։
Երբ Պապոյանը թվարկում էր նախկին իշխանությունների օրոք ԼՀԿ-ի զբաղեցրած պաշտոնները, Էդմոն Մարուքյանը տեղից արձագանքեց, ինչին Պապոյանը պատասխանեց ասելով. «Խլրտոցներ չլսեմ» ու շարունակեց խոսքը։ Մարուքյանը կրկին ընդհատեց նրա խոսքը, «Իմ քայլը» պատգամավորն ասաց.
«Չխանգարեք, հանգստացեք։ Ձայնդ կտրի՛։ Հանգստացեք, թուլացեք և վայելեք»։
Պապոյանի խոսքով, Մարուքյանը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին չակերտավոր հաղթում էր իշխանության թեկնածուին, ինչը իշխանության թեկնածուի «պարտվելու» միակ դեպքն էր։
«ԱԺ նախագահը մի առիթով իրավամբ նշեց, որ կա աքսիոմա՝ ընդդիմադիր գործիչները մի շարք օրենքների, այդ թվում իշխանության բյուջեի նախագծին դեմ են քվեարկում։ Պարոն Միրզոյան, ներողություն եմ խնդրում, բայց փաստորեն բացառություն էլ կա, Էդմոն Մարուքյանն իրեն համարելով կլասիկ պատգամավոր, այդ չգրված կլասիկ կանոնն էլ է խախտել՝ կողմ քվեարկելով ՀՀԿ-ի բյուջեներին։ Այո, հիրավի, դաժան մարդ է Սերժ Սարգսյանը»,-ասաց պատգամավորը։
Նա՝ դիմելով քաղաքացիներին ասաց, որ իր գլուխը բարձր է կենսագրության ամեն մի էջով, քանի որ ոչ միայն չի գողացել ու չի թալանել, այլև չի կեղծել, չի խաբել, տերեր երբեք ման չի եկել ու սիրելի փեսայի սիրելի սիրելին կամ հաճախորդը երբեք չի փորձել դառնալ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ