ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուպերմարկետներում ախտահանումն իրականացվում է ախտահանման կանոնների խախտումներով՝ վտանգելով բնակչության առողջությունը 03/04/2020 21:15 | ԼՐԱՀՈՍ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանձնարարությամբ սուպերմարկետներում իրականացրած ախտահանիչ գործողությունները չեն համաձայնեցվել Առողջապահության նախարարության հետ։ ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությանը պնդում է, որ նախարարության հետ համաձայնեցնելը պարտադիր բնույթ չի կրում և ախտահանման աշխատանքներ պարբերաբար տեղի են ունենում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ մետրոյում տեղի ունեցած ախտահանիչ գործընթացներից հետո Առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել և կոչ էր արել նմանօրինակ աշխատանքներ ձեռնարկելիս դրանք քննարկել առողջապահության նախարարության հետ։
Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն էր տարածել, որ իրենց հանձնարարությամբ Երևանի խոշոր սուպերմարկետներում, որպես կանխարգելիչ միջոցառում, իրականացվում են ախտահանման աշխատանքներ՝ օրվա մեջ 3-4 անգամ պարբերականությամբ: Դրան կից տարածվել էին նաեւ լուսանկարներ՝ ի հավաստումն իրականացվող ախտահանիչ գործողությունների, որոնց թվում է նաեւ սույն նյութին ուղեկցող լուսանկարը։
«Այդ ախտահանման աշխատանքները լինում են պարբերաբար, խանութները պարտավոր են այն անել ամեն օր երեկոյան կամ գոնե երկու օրը մեկ, դա իրենց սովորական աշխատանքն է։ Մենք պարզապես ցուցում ենք տվել, որ օրվա ընթացքում ևս մի քանի անգամ անեն, որպեսզի կորոնավիրուսի կամ գրիպի վիրուսի պայմաններում կանխարգելիչ քայլեր լինեն»,-այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը։
Ինչպես երեւում է լուսանկարում ախտահարումը տեղի է ունենում մթերքի հարեւանությամբ ու հարց է ծագում՝ արդյոք այդ թունավոր հեղուկը, որով իրականացվում է ախտահարումը, վտանգավոր չէ հարեւանությամբ գտնվող մթերքի համար։ Ուստի փորձեցինք տեսչական մարմնից ճշտել, թե ինչ նյութերով է ախտահանումն իրականացվել։
«Դրանք սովորական ախտահանիչ նյութեր են, որ օգտագործվում են նման գործողությունների ժամանակ։ Դրանք մթերքի համար վտանգավոր նյութեր չեն և հիմնականում պետք է արվեն այնպիսի տեղերում, որտեղ մթերք այդ պահին չկա։ Այո, նկարներում մենք էլ ենք նման բան նկատել, սակայն տեղադրել ենք, որպեսզի երևան ախտահանիչ գործողությունները։ Բայց նաև զգուշացրել ենք, որ բաց մթերքների մոտ ախտահանիչ նյութեր պետք է չօգտագործվեն»,-ասաց խոսնակը։
Հակառակ ՍԱՏՄ-ի պնդմանը, թե այս նյութերն իրենցից վտանգ չեն ներկայացնում, «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է, որ քիմիական նյութերը չեն կարող վտանգավոր չլինել։
«Ախտահանում իրականացնելու կարգ գոյություն ունի։ Նկարներից մեկում, երբ փակ սառնարանի դուռ է ախտահանվում, հենց կողքին բաց վիճակում դրված է հացաբուլկեղենը, հետևաբար այստեղ տարբեր նորմերի խախտում կա և այդ գործողությունը կարող է հանգեցնել տարբեր քիմիական վտանգների՝ կախված աղտահանիչից»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում վստահեցրեց Պիպոյանը։
Վերոնշյալ կարծիքների և դիտարկումների վերաբերյալ ակնկալում ենք նաև Առողջապահության նախարարության արձագանքը։
Լուսանկարը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ