ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համակարգի գլուխը այսօր վարչապետն է, նշանակում է ՝ ամենամեծ դավաճանը իրենք են. Գառնիկ Իսագուլյան 03/04/2020 12:29 | ԼՐԱՀՈՍ
«Մեր այսօրվա իշխանության ողբերգությունը, որը դառնում է պետական ու ազգային ողբերգություն, այն է, որ իրենք ոչ իրենց ասածի իմաստն են հասկանում, ոչ դրա իրավունքն ունենալ-չունենալու խնդիրն է երբեւէ իրենց անհանգստացնում, ոչ էլ գիտակցում են, թե ինչ ծառայությունների մասին են խոսում եւ ինչ են ասում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով իրավապահ համակարգերում դավաճանների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ։
Իսագուլյանի խոսքով, եթե երկրի վարչապետը ասում է, որ այդ ծառայություններում կան դավաճաններ, նշանակում է՝ երկրի ղեկավարն ինքը ամենամեծ դավաճանն է , որովհետեւ , ըստ Իսագուլյանի, նույնիսկ եթե այդ համակարգերում հայտնաբերվում են մարդիկ, ովքեր դավաճանություն են արել, այդ մասին չեն խոսում, մինչեւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով չի ։
Հիշեցնենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին նվիրված իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ խորհրդակցությանը վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ «իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություններով»: Իսկ խորհրդարանում ԼՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ԱԱԾ տնօրենի ԺՊ-ից հետաքրքրվեց, թե ինչ բացահայտումներ են հետեւել այս հայտարարությանը, ինչին ի պատասխան Էդուարդ Մարտիրոսյանը նշեց, որ «ինքնամաքրման գործընթացով ենք զբաղվելու, ԱԱԾ-ն մաքրվելու է այն անձանցից, որոնք դավաճան են, հայրենասեր չեն և արատավորում են սպայի պատիվը»։ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը, սակայն, կոնկրետ արդյունքների վերաբերյալ որեւէ բան չասաց, նշեց միայն, որ հենց ունենան տվյալներ, կտեղեկացնեն:
«Հատուկ ծառայություններն այն մարմիններն են, որոնց ամեն ասած խոսքի հետեւում պետք է անպայման փաստը դրված լինի, ընդ որում, օրինական ուժի մեջ մտած դատավճռով փաստ, որ դա եղել է, այն էլ՝ որոշում են կայացնում, որ ասելը մեր պետականությանը օգուտ կբերի՞, թե չէ»,-շեշտեց Իսագուլյանը՝ արձանագրելով, որ հիմա որեւէ փաստ չունենալով, ամբիոնից հայտարարվում է, որ այդ համակարգում աշխատում են դավաճաններ։
«Նշանակում է ՝ ամենամեծ դավաճանը իրենք են՝ համակարգի գլուխը այսօր վարչապետն է»,-նշեց Գառնիկ Իսագուլյանը։
Իրավապահ համակարգում դավաճանների մասին հայտարարությունից առաջ նախ վաղ վարչապետը «դավադիր ուժեր» էր փնտրում Արցախում, հետո խոսեց գործակալների մասին, ապա պետական համակարգում հակահեղափոխականների։ Ուշագրավ է սակայն, որ Նիկոլ Փաշինյանի հիշյալ հայտարարություններին որեւէ իրավական գործողություններ չհետեւեցին, մինչդեռ երկրի ղեկավարի հնչեցրած որակումները, ըստ էության քրեաիրավական գնահատական են ենթադրում։
«Պատկերացրեք, որ համակարգի ամեն մի աշխատակից շարքայինից մինչեւ ղեկավար, կարող է իր վրա վերցնել, մտածել՝ ուրեմն ինչ-որ բան կա, երկրի վարչապետն է ասել։ Հո չե՞ն պատկերացնում, որ վարչապետը սուտ է ասում, նա պահի տակ է, ասել, սա ողբերգություն է ։ Արցախում դավաճաններ կան...այս մարդիկ ապրում են դավաճանների մանիայով»,-ասաց Իսագուլյանը
Մեր զրուցակցի համոզմամբ, սա ոչ միայն անվտանգության խնդիր է, այլեւ ւ ցույց է տալիս, որ անվտանգություն , որպես այդպիսին գոյություն չունի։
«Այն մարդիկ, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին այն իրականացնել, այդ համակարգերին համարում են դավաճան, թշնամի համակարգեր։ Դուրս է գալիս՝ բոլորին պետք է գործից ազատել ու սորոսականներին ընդունել աշխատանքի»-եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ