ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արի տուն»-ը՝ «Քայլ դեպի տուն», Հրանուշ Հակոբյանը՝ Աննա Հակոբյա՞ն 03/04/2020 17:34 | Վերլուծություններ
Սփյուռքի նախարարության լուծարումից հետո ստեղծված ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը թեպետ անցյալ տարվա հունիսից ունի ղեկավար հանձինս՝ Զարեհ Սինանյանի, սակայն այս կառույցն, ըստ էության, անունը կա, ամանում՝ չկա տարբերակով ստեղծված մի բան է:
Իր գործառութային նպատակների շրջանակում հերթապահ բառերի շարանից անդին վերջինիս կատարելիք գործնական աշխատանքը պիտի լիներ հայրենադարձության գործընթացի կազմակերպմանն աջակցություն ցուցաբերելը, որն անցած ժամանակահատվածում ուղղակիորեն տապալվել է, քանի որ մատների վրա կարելի է հաշվել այն դեպքերը, որ սփյուռքի մեր հայրենակիցները մշտական բնակության նպատակով ընտանիքներով ներգաղթել են Հայաստան:
Ասել է, թե՝ հեղափոխությունից հետո ակնկալվող սփյուռքահայերի հոսքը սպասվող ներդրումային բումին զուգահեռ ուղղակի անշարժ վիճակում է շարունակում մնալ:
Նկատելի է, որ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գործառույթը՝ ՀՀ-ի և հայկական սփյուռքի գործակցության ապահովման կապերի ամրապնդման առումով նույնպես տեղից չի շարժվել, և այս բնագծում ոչ միայն առկա, այլև՝ հեռանկարային որևէ շոշափելի ծրագիր կարծես գոյություն չունի:
Փաստն այն է, որ շուրջ 8 ամիս գործունեություն ծավալելով Զարեհ Սինանյանի պաշտոնական այցերը սահմանափակվել են ՌԴ-ով և Կիպրոսով, մինչդեռ Հայաստանի այլ կարևոր գաղթօջախներին վերջինս մոտ անգամ չի եկել: Հետաքրքիր է, մոտ չի՞ եկել, թե՞ նրան թույլ չի տրվել մոտենալ:
Ընդ որում, ՌԴ կատարած այցից հետո վերջինիս հարցազրույցը Ազատություն ռադիոկայանին ակնհայտ մինորային տրամադրությամբ էր, քանի որ ոչ մի ռեալություն չէր պարունակում, բացի այն, որ որոշ միջին ու մանր գործարարներ «եթե-ապա» բառախաղով «ցանկություն» էին հայտնել ներդրումներ կատարել Հայաստանում: Ինչ վերաբերվում է ՌԴ-ից ներգաղթյալների հոսքին, ապա իրականում այն հետհեղափոխական շրջանում ուղղակի կանգ է առել:
ՈՒշագրավ է, որ տարիներ շարունակ Հրանուշ Հակոբյանին քննադատող ներկաները նույնիսկ «Արի տուն» ծրագրից վեր թռիչք չկարողացան ունենալ: Ընդամենը անունը փոխեցին, այն էլ՝ նեղացրին՝ «Արի տուն»-ը՝ «Քայլ դեպի տուն» դարձնելով: Քայլ, որ կարող է արվել կամ չարվել:
Ինչ վերաբերվում է արևելյան /Իրան, Լիբանան և այլն / և եվրոպական ու ամերիկյան դասական հայ գաղթօջախներին, ապա տպավորությունն այնպիսին է, որ այս համատեքստում վարչապետի կողմից սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովմանն ողջ գործընթացը կենտրոնացած է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ձեռքում:
Տպավորությունն այնպիսին է, որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին այսօր փոխարինում է Աննա Հակոբյանը:
Հեռու չգնանք, հենց երեկ լրահոսը ծանուցեց, որ վերջինս մարտի 3-ին կմեկնի ԱՄՆ,ապա՝ Բրազիլիա և Արգենտինա:
Ոչ միայն այս, ընդհանրապես, վարչապետի տիկնոջ այցերի հաճախականությունը և աշխարհագրությունը հայկական սփյուռքի գաղթօջախներ՝ հետաքրքիր խորհրդածությունների առիթ է տալիս: Մանավանդ, որ այդ հանդիպումների ընթացքում նա ինտենսիվ հանդիպումներ է ունենում տեղի հայ համայնքների, ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների, գործարար աշխարհի մարդկանց և ներդրողների հետ:
Սա չի՞ նշանակում արդյոք, որ սփյուռքի գործերի հանձնակատարի պաշտոնը բացարձակ ձևական բնույթ ունի, իսկ իրականում վարչապետն այն վերապահել է յուր տիկնոջը, որի բազմաթիվ հանդիպումների արդյունքը, ընդհանուր առմամբ, մնում է անտեսանելի և անշոշափելի Իսկ գուցե հենց այդ նպատակո՞վ վերացվեց սփյուռքի նախարարությունը:
Հեղինակ՝ Աննա Աթանեսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից