ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
50 ընտանիքի զրկում են աշխատանքից ու ասում հաջողություն. Բողոքում են տուրիստական միկրոավտոբուսների վարորդները 03/04/2020 18:46 | ԼՐԱՀՈՍ
Տուրիստական միկրոավտոբուսների վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով թույլ տալ մեքենաները կայանել Հանրապետության հրապարակում և զբաղվել տուրիստական գործունեությամբ։
«Թող մեզ հրապարակում տրամադրեն մեկ գիծ, որը չի խոչընդոտում երթևեկությանը, քաղաքի գեղեցկությանը, լավ տեսանելիությանը։ Մինչև այսօր՝ 10 տարուց ավել է, մենք կանգնել ենք հրապարակում և այնտեղից, շատ քաղաքակիրթ ձևով, բոլոր ստանդարտներին համապատասխան մեքենաներով տուրիստական գործունեություն ենք ծավալել»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա պատմեց, որ սովորաբար ամանորյա տոների կապակցությամբ հրապարակը փակվում է և այս տարի էլ, ինչպես ամեն տարի, Կառավարության որոշմանը համահունչ մեքենաները հեռացրել են Հանրապետության հրապարակից, այնուհետև պատկան մարմինները պարզաբանել են, որ հունվարի 13-ից հրապարակը կբացվի, սակայն որոշվել է տոնածառը հավաքել հունվարի 25-ին, և իրենք ընդառաջել են Կառավարության որոշմանն ու մեքենաները չեն կայանել հրապարակում։
«Նոր տարուն տուրիստների հոսքն ավելի շատ է, սակայն մենք ընդառաջ գնացինք այս որոշմանը։ Արդեն հունվարի 25-ին հրապարակում ճանապարհային նշանները դրեցին, որ կայանելը չի թույլատրվում և մամուլով տեղեկացրին, որ այսուհետ Հանրապետության հրապարակում մեքենաների կայանատեղին արգելվում է»,-նշեց տուրիստական միկրոավտոբուսներից մեկի աշխատակիցը։
Նա հայտնեց, որ դիմել են Կառավարությանը, որտեղից հորդորել են դիմում ներկայացնել, սակայն հասկացել են, որ դա կառավարության գործառույթը չէ ու դիմել են քաղաքապետարան։ Իսկ քաղաքապետարանից ասել են, որ լուսանկարներ տրամադրեն ու նշեն, թե որ հատվածում են ցանկանում կայանել իրենց տուրիստական միկրոավտոբուսները։
Ակցիայի մասնակիցներն ընդգծում են, որ պատրաստ են հավուր պատշաճի հարկեր վճարել միայն թե թույլ տան շարունակել իրենց գործունեությունը։
«Մարդիկ ոչնչից տեղյակ չլինելով, ասում են, որ այս քայլ ճիշտ է, քանի որ հրապարակը դարձել է «բազառ»։ Մենք հրապարակը ո՛չ «բազառի», ո՛չ տաքսիների կայանատեղիի չենք վերածել։ Ո՛չ բամբակի, ո՛չ արևածաղկի, ոչնչի հետ կապ չունենք, մենք դեմ ենք դրան։ Բայց նաև դեմ ենք, որ 50 ընտանիքի զրկում են աշխատանքից ու ասում հաջողություն։ Թող օրենքով չափանիշներ սահմանեն ու կայանատեղի տան»,-ասաց ակցիայի մեկ այլ մասնակիցը։
Ակցիայի մասնակիցների հետ զրուցեց քաղաքապետարանի աշխատակիցներից մեկն ու ասաց՝ Սախորովի հրապարակում կամ այլ տարածքում կայանելու հնարավորություն կտան, սակայն տուրիստական միկրոավտոբուսների վարորդները պնդեցին, որ իրենք Հանրապետության հրապարակում են ցանկանում կայանել մեքենաները, քանի որ տուրիստներն այնտեղ են։ Քաղաքապետարանի աշխատակիցը շեշտեց, որ խնդիրը չի կարող լուծվել փոքր խմբի շահերից ելնելով, տուրիստական գործունեությամբ զբաղվող քաղաքացիներն էլ արձանագրեցին, որ «փոքր խմբերին իշխանությունները բանի տեղ չեն դնում»։
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հակադարձեց, նշելով, որ մինչ այժմ ոլորտը կարգավորված չի եղել, հիմա աշխատում են այն կարգավորելու ուղղությամբ։
Մոտ 15 րոպե տևող բանավեճից հետո, քաղաքապետարանի աշխատակիցներն ասացին, որ այսօր պատրաստվում են քննարկում իրականցնել և օրվա ավարտին պարզ կլինի, թե քաղաքի որ հատվածում տարածք կհատկացնեն տուրիստական միկրոավտոբուսների համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ