ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տնտեսական հեղափոխության վախճանը 03/04/2020 16:24 | Վերլուծություններ
Փետրվարի վերջին օրերն էին, երբ մտածում էինք մի երկու օրով Ծաղկաձորի Արարատ ռեզորտ հյուրանոցում երկօրյա հանգիստ անցկացնել, մանավանդ, լեռնադահուկային շրջանին, ձմեռային Ծաղկաձորի հմայքներին քիչ ժամանակ էր մնացել: Նշածս հյուրանոցը Ծաղկաձորի քաղաքային հատվածում էլ չէ և բնականաբար, ճոպանուղուն մոտ չէ, սակայն մինչև մարտի վերջը բոլոր համարները զբաղված էին: Այսինքն, հասկանալի է, չէ՞, որ օլիմպիական համալիրը և մյուս բոլոր հարակից հանգստավայրերն առավել քան լեցուն պիտի լինեին, մարդիկ նախապես պիտի ամրագրած լինեին իրենց նախընտրելի հյուրանոցները, ինչը Ծաղկաձորի համար նորմալ է, քանի որ լեռնադահուկային տուրիզմի սեզոնն է և դրա սիրահարների համար հրաշալի վայր է Ծաղկաձորը:
Պատկերացնում եք, չէ՞, թե կիսամյակային 100 փաստերի համատեքստում Փաշինյանը ո՜նց էր ներկայացնելու ձմեռային տուրիզմի ցուցանիշները՝ որպես տնտեսական հեղափոխության հերթական նվաճում:
Բայց եկեք տեսեք, որ ներկա իշխանությունն իր ոչ ադեկվատ գործողություններով իր հայտարարած թեզերի դեմ է գործում: Հակառակ դեպքում՝ ինչպե՞ս կարող էր Փաշինյանը հրապարակայնորեն, ի լուր աշխարհի հայտարարել, թե կորոնավիրուսի հաստատմամբ մեկ և կասկածանքով մի քանի հիվանդների տարել և մեկուսացրել են Ծաղկաձորում գտնվող Գոլդըն Փելես հյուրանոցում:
Եվ սրանից հետո բնական չէ՞ր, ասենք, աշխարհի տարբեր երկրներից մարտ ամսին Ծաղկաձորում հյուրանոցային համարներ ամրագրած բազմաթիվ զբոսաշրջային ընկերությունների կողմից ծաղկաձորյան հանգստի չեղարկումները: Ի վերջո, մարդիկ այս օրերին ուշի ուշով հետևում են կորոնավիրուսի աշխարհագրական քարտեզին, և որքան էլ Փաշինյանն իր ընտանիքի հետ ցուցադրաբար Երևանից ուղևորվի Ծաղկաձոր մարտիմեկյան ընթրիքի՝ ձեռքի հետ էլ ռեստորաններում մոնիտորինգ անցկացնելով ու հայտարարելով, թե այնտեղ ռեստորանները լի են մարդկանցով և այլն, զբոսաշրջիկին առաջնորդելու է իր զգուշավորությունն ու ապահովությունը, այլ ոչ թե՝ Փաշինյանը հավաստիացումները:
Ընդ որում, ուշագրավ է, որ հենց այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ իշխանությունների ծաղկաձորյան ֆիասկոյին՝ նրանց հորդորելով գնալ և սեփական աչքերով տեսնել, թե ինչպիսին է վիճակը երկրի կարևոր զբոսաշրջային կենտրոնում:
Ամեն Աստծո օր տնտեսական հեղափոխությունից խոսող և կամայական ցուցանիշներ հրապարակող Փաշինյանը, ըստ էության, իր անհեռատես քայլերով և քաղաքականությամբ դեռ չսկսված՝ գուժում է իր իսկ ձևակերպած տնտեսական հեղափոխության վախճանը:
Իսկ կորոնավիրուս կոչվող վարակը բացի մարդկային կյանքեր խլելուց, համաշխարհային տնտեսության ճգնաժամի մոտիվներից մեկը կարելի է դիտարկել, որի դիմակայմանը Հայաստանը որպես պետություն այնքան անպատրաստ է բոլոր առումներով: Իշխանության հատվածական, անկազմակերպ և տարերային քայլերը ավելի շատ խուճապային իրավիճակ են ստեղծում:
Դիմակայումը մարդկանց, անհատների և ընտանիքների ինքնակազմակերպումն է:
Հեղինակ՝ Մարինե Մինասյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ