Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

Պետք է այնպես անենք, որ Հայաստանի բարեկամների շարքն աշխարհում շատանա. Վարչապետը շնորհավորել է դիվանագետներին մասնագիտական օրվա առթիվ 03/02/2020   16:43  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնում են՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը շնորհավորել է բոլոր դիվանագետներին մասնագիտական օրվա կապակցությամբ և նշել, որ այս օրն արձանագրված է՝ ի նշանավորումն Միացյալ ազգերի կազմակերպությունում Հայաստանի դրոշի բարձրացման արարողությամբ: «Իմ լրագրողական և քաղաքական գործունեության ընթացքում բազմաթիվ պատմությունների եմ առնչվել, լսել, թե ինչպես է զրոյից, ըստ էության ոչնչից, ստեղծվել Հայաստանի դիվանագիտական ծառայությունը, երբ բազմաթիվ մարդիկ, 180 աստիճան շրջադարձ կատարելով իրենց մասնագիտական գործունեության մեջ, իրենց կյանքի հետագա ծրագրերում, նվիրվել են Հայաստանի  դիվանագիտական կորպուսի հիմնադրմանը: Ես ուզում եմ ընդգծել այս գործում մեր բազմաթիվ սփյուռքահայ հայրենակիցների ներդրումը, որոնք միացել են այդ գործընթացին և բազմաթիվ հայաստանցիներ, ովքեր,  ինչպես ասացի, գուցեև իրենց կյանքը պլանավորելիս երբեք չեն մտածել, որ պիտի անկախ պետության, անկախ հայրենիքի դիվանագիտական ծառայությունն իրականացնեն: Եվ ահա այսպես, քարը քարի վրա դրվելով, ի վերջո Հայաստանի դիվանագիտական համակարգը կայացել է և կայանում է որպես ինստիտուտ: Կարծում եմ՝ մենք պետք է արձանագրենք, որ մեր դիվանագիտությունը մեր նորանկախ պատմության ընթացքում ունեցել է փառահեղ հաջողություններ, իհարկե եղել են նաև որոշակի խնդիրներ, ձախողումներ և այս պրոցեսը մենք պետք է անցնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա հատուկ է ցանկացած երկրի դիվանագիտությանը: Վարչապետի խոսքով՝ ժամանակն է, որ մենք մեր առաջ նոր խնդիրներ ձևակերպենք և  ուղենշենք մեր հետագա անելիքները:

Կառավարության ղեկավարը նշել է, թե Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո ինչ օրակարգ է ինքն իր մեջ ձևակերպել պետական կառավարման և դիվանագիտական համակարգերի համար: «Կարծում եմ, որ մեր մեծագույն խնդիրը պետք է լինի փոքր երկրի ներկայացուցչի որոշակի բարդույթը հաղթահարելը, որովհետև ինչքան էլ բնական լինի ինչ-որ առումով, այդ բարդույթը, կարծում եմ, մեզ որոշ տեղերում շատ է խանգարում: Բայց մյուս կողմից, առանձին վերցված դիվանագիտական համակարգը չի կարող այդ բարդույթը կամ այդ  դժվարությունը հաղթահարել, որովհետև այդ դժվարությունը պետք է հաղթահարվի ամեն քաղաքացու մակարդակում, այդ դժվարությունը պետք է հաղթահարվի պետական ողջ ինստիտուստի ամեն սուբյեկտի, ամեն կառույցի մակարդակում, որովհետև կարծում եմ, որ արտաքին աշխարհում դիվանագիտությունն արտահայտում է այն հոգեբանությունը, որն արմատացած է երկրի ներսում, ուղղակի դիվանագիտական մակարդակում երբեմն գուցե դա ավելի տեսանելի է լինում»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է կենտրոնանալ այս խնդրի վրա:

«Այն կարգախոսը, որ մենք այս տարի որդեգրեցինք դիվանագիտական հավաքին ընդառաջ՝ «Ինքնիշախանություն, համահայկականություն և փոխգործակցություն», ընդհանուր  առմամբ հենց այս նպատակադրումն ունի իր մեջ, եթե կարելի է այսպես ասել՝ գենետիկ մակարդակում: Եվ մենք պետք է աշխատենք հենց այս հոգեբանությամբ: Բայց միևնույն է, դիվանագետներին ես այստեղ որոշակի լիդերության գործառույթ եմ վերապահում, որովհետև իմ պատկերացմամբ դիվանագետն այն մարդն է, ով հավատում է, որ ինքը կարող է փոխել աշխարհը, կարող է փոխել ճակատագրեր, կարող է փոխել սեփական երկրի, ժողովրդի ճակատագիրը, և հենց այս առաքելությունը պետք է դրված լինի մեր դիվանգիտական ծառայության, բնականաբար, նաև մեր ամբողջ պետական կառավարման գործունեության հիմքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝  սա պետք է լինի նաև ՀՀ  յուրաքանչյուր քաղաքացու հոգեբանությունը՝ սկսած գործարարից և վերջացրած հանրային ծառայողով: Կառավարության ղեկավարը նշել է, որ դիվանագիտությունն  այս հոգեբանությունը պետք է ներկայացնի արտաքին աշխարհին և այս հոգեբանական փոփոխության արգասիքը պետք է լինի  աշխարհի վերաբերմունքի փոփոխությունը մեր նկատմամբ: «Ընդհանուր առմամբ, մենք շատ բարդ, սակայն կենսական խնդիր ենք դրել մեր առաջ, և այդ խնդիրը հետևյալն է՝ մեր երկրի ինքնագնահատականը և ուրիշների գնահատականը մեր երկրի նկատմամբ փոխելը: Եվ սա է այն ռազմավարական խնդիրը, որ մենք պիտի լուծենք: Եթե ավելի պարզ ձևակերպելու լինեմ, մենք հիմա խնդիր ենք դրել՝ մեր երկրի դասը փոխելու, մեր երկիրը 1, 2, 3 և եթե հնարավոր է, ավելի բարձր դասի երկրների շարքում դնելու և այդ նպատակին ծառայելու:

Շնորհավորելով բոլոր ներկաներին՝ ուզում եմ մեր դիվանագիտական ծառայության բոլոր ներկայացուցիչներին կրկին շնորհավորել և շնորհակալություն հայտնել մատուցած ծառայությունների համար: Ուզում եմ հավաստիացնել, որ լիարժեքորեն և անկեղծորեն հավատում եմ, որ այսօր մեր դիվանագիտական ծառայությունն ունի այդ պոտենցիալը՝ փոխել աշխարհը մեր մասով և փոխել աշխարհի վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ: Մենք ինքնիշխան պետություն ենք, և մեր գործունեության ամեն օրվա հետ մեր ինքնիշխանության մակարդակը պիտի բարձրանա: Մեր պետական ամբողջ քաղաքականության փիլիսոփայությունն իրոք պետք է հենվի համահայկականության տրամաբանության վրա, և ինչպես ասել եմ, Հայաստանի Հանրապետությունը պետք է հանդես գա որպես համայն հայության ներկայացուցիչ աշխարհի հարթակներում, միջազգային հարաբերություններում»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ փոխգործակցությունը մեր դիվանագիտական և պետական գործունեության կարևորագույն սկզբունքներից մեկն է:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերությունների մեջ պետք է լինի հուսալի գործընկեր, և Հայաստանի Հանրապետության նկատմամբ հուսալի գործընկերության ձգտումը պետք է ամեն տարվա, ամեն ամսվա հետ ավելի բարձրանա, ավելանա այդ պահանջարկը: «Ընդհանուր առմամբ խնդիրը պարզ է. մենք պետք է այնպես անենք, և դա առաջին հերթին մեր դիվանագիտական ծառայության անելիքն է, որ Հայաստանի Հանրապետության բարեկամների շարքն աշխարհում շատանա՝ բարեկամ երկրների, կազմակերպությունների և ընդհանրապես շրջանակների, և սրա համար մենք պետք է լինենք հուսալի գործընկեր: Հույս ունեմ՝ մեզ կհաջողվի այնպես անել, որ դիվանագիտական ծառայության գրավչությունն ավելի ու ավելի մեծանա, չնայած իմ տպավորությամբ այսօր դիվանագիտական ծառայությունը Հայաստանում ամենագրավիչներից է, ինչը, կարծում եմ, Արտաքին գործերի նախարարության և ընդհանրապես մեր դիվանագետների կատարած աշխատանքի ամենաօբյեկտիվ գնահատականն է: Ես երկրորդում եմ այդ գնահատականը և կրկին շնորհակալություն հայտնում մինչև այժմ Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին մատուցած բոլոր ծառայությունների համար»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Դիվանագետի օրվա կապակցությամբ Հանրապետության վարչապետի միջնորդությամբ և նախագահի հրամանագրերով շնորհվել են դիվանագիտական աստիճաններ: Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանին, Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության խորհրդական Յուրի Բաբախանյանին, ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանին, Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանին: Երկարամյա արդյունավետ և բարեխիղճ գործունեության համար «Երախտագիտության» մեդալով պարգևատրվել է ԱԳՆ Ֆինանսաբյուջետային վարչության պետ Արմենուհի Գալստյանը: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:43 02/03/2020  |  ԼՐԱՀՈՍՄարդիկ կարող են կինո, թատրոն հաճախել, ծննդյան տարեդարձեր նշել. ՀՀ վարչապետ
18:29 27/02/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
18:20 18/02/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչին
10:03 18/02/2020  |  Մամուլ«Միակ գործիչը, ով հրապարակայնորեն խոսում է ադրբեջանական շահերի մասին, Փաշինյանն է». Տարասով «168 ժամ»
15:12 15/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի վարչապետն ու Հյուսիսային Մակեդոնիայի նախագահը քննարկել են երկու երկրների տնտեսական փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցեր
19:10 14/02/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը
14:46 14/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
14:39 13/02/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա
09:37 13/02/2020  |  ՄամուլՓաշինյանը վաճառում է հեղափոխությունը. «168 ժամ»
16:50 11/02/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը և Աբդալլահ Երկրորդը քննարկել են հայ-հորդանանյան տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր

Արխիվ

[]