ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի սկզբանե պետք է տեղափոխվեի Նորքի հիվանդանոց, սակայն ԱՆ-ն չի հետևել իր այդ պարտականությանը. Չինաստանից վերադարձած քաղաքացին ահազանգում է 03/02/2020 10:41 | Մեկնաբանություն
Փետրվարի 20-ին Չինաստանից ժամանած Տիգրան Մուրադյանն ահազանգում է՝ օդանավակայանում մոտեցել է բժիշկներին, փոխանցել տվյալները և խնդրել, որ հիվանդանոց տեղափոխեն, քանի որ կոնտակտ է ունեցել օդանավի ուղևորների հետ։ Օդանավակայանում, սակայն, ՀՀ քաղաքացուն ասել են, որ իմաստ չկա նրան հիվանդանոց տեղափոխելու կամ կարանտինի տակ պահելու, քանի որ իրենց սարքը ոչ մի ախտանշան ցույց չի տվել, հետևաբար Տիգրան Մուրադյանին ուղարկել են տուն։
«Բարև Ձեզ պարոն վարչապետ: Ես ՀՀ քաղաքացի եմ, անունս Տիգրան Սուրենի Մուրադյան, վերջին երեք և կես տարիների ընթացքում ապրում և աշխատում եմ Չինաստանում`տվյալ պահին Շանհայ քաղաքում: Վերադարձել եմ ՀՀ 8 օր առաջ, Փետրվարի 20-ին` 25 օր Շանհայում մնալուց հետո: Օդանավակայանում ինքս մոտեցել եմ բժիշկներին, տվել տվյալներս, խնդրել, որ ինձ տեղափոխեն հիվանդանոց` քանի որ ամեն դեպքում օդանավով էի եկել, և այնտեղ կոնտակտ էի ունեցել օդանավում գտնվող ուղևորների հետ: Օդանավակայանում ինձ ասացին, որ իմաստ չկա ինձ հիվանդանոց տեղափոխելու կամ կարանտինի տակ պահելու, քանի որ ոչ մի ախտանշան օդանավակայանում գտնվող իրենց սարքը ցույց չէր տալիս, և ինձ ուղարկեցին տուն: Ինձ այս 8 օրվա մեջ զանգահարել են ընդամենը 4 անգամ` հարցնելով ընդամենը`տաքություն ունեմ, թե չէ` չնայած որ բժշկուհին ինձ ասաց, որ ինձ մոտ կարող է ընդանրապես ախտանշան չլինել, բայց ես վիրուսակիր լինեմ` հետևաբար կորոնա վիրուսը այդքան վտանգավոր հիվանդություն է ( չնայած նրան, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, թե կորոնա վիրուսը վտանգավոր հիվանդություն չէ): Երբ ինձ զանգահարեցին արդեն երրորդ անգամ ( այս անգամ Շենգավիթի պոլիկլինիկայից) և հարցրեցին առողջությանս որպիսության մասին, ես խնդրեցի, որ ինձ տանեն թեստավորման, քանի որ գիտեմ, որ ՀՀ-ն 200 թեստի ապարատներ է տացել Ռուսաստանից: Բժշկուհին շատ կոպիտ կերպով ինձ ասաց, թե ես կարող էի պահանջել, որպեսզի թեստ անցնեի, երբ պառկած էի Նորքի հիվանդանոցում: Այս խոսքերը ինձ անակնկալի բերեցին: Ես ասացի բժշկուհուն, որ ես ոչ մի օր չեմ անցկացրել Նորքի հիվանդանոցում, ինչին ի պատասխան բժշկուհին ասաց, որ իրեն թուղթ են փոխանցել, որտեղ նշված է, որ ես պառկած եմ եղել Նորքի հիվանդանոցում: Այսինքն ստացվում է, որ ես հավանաբար ի սկզբանե պետք է տեղափոխվեի Նորքի հիվանդանոց, սակայն առողջապահության նախարարությունը չի հետևել իր այդ պարտականությանը ինձ ուղղակի գրանցել էն փաստաթղթերում, սակայն ոչ մի բուժօգնություն ցույց չեն տվել: Ես գրում եմ Ձեզ այս նամակը, քանի որ ակնհայտ կոռւպցիոն գործընթացի վտանգ եմ զգում, և խնդրում ուշադրություն դարձնել այս հանգամանքի վրա: Հիշեցնեմ նաև, որ այնպիսի երկրներ, ինպիսին են օրինակ Ռուսաստանը և Ուկրաինան իրենց բոլոր քաղաքացիներին պահում են 14 օրյա կարանտինի մեջ` ապահովելով սննդով և անհրաժեշտ այլ պայմաններով։ Շատ Ասիական երկրներ շատ մեծ միջոցներ են տրամադրել կորոնա վիրուսի դեմ պայքարի դեմ, սակայն, գալով ՀՀ` ես հասկացա, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մատնված է պարապուրդի, ցուցաբերում է բացահայտ անտարբերություն այս պահին աշխարհի բոլոր երկրների համար` համար մեկ մարտահրավեր հանդիսացող կորոնավիրուսի դեմ պայքարում: Ես ցանկանում եմ նշել, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շատ անլուրջ վերաբերմունք է ցույց տալիս կորոնա վիրուսի պայքարի նկատմամբ, անում ոչ խելամիտ հայտարարություններ, և անուշադրություն մատնելով ՀՀ ժամանած բոլոր Չինաստանից ժամանած հայերին` պոտենցիալ վտանգ է առաջացնում ՀՀ քաղաքացիների անվտանգությանը»,-գրել է Տիգրան Մուրադյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից