ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այդ պահին պետք էր օպերատիվ որոշում կայացնել. Նարեկ Զեյնալյանը՝ կարանտինը «Գոլդեն փելես»-ում անցկացնելու վերաբերյալ 03/02/2020 16:25 | ԼՐԱՀՈՍ
Այս իրավիճակին պետք է բավականին լուրջ վերաբերվել, բայց առաջացած խուճապը շատ ավելի լուրջ է և սխալ հետևանքներ կարող է ունենալ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։
Անդրադառնալով հանրաքվեի հետ կապված քարոզարշավները և մասսայական այլ միջոցառումները հետաձգելու կարծիքներին՝ Նարեկ Զեյնալյանը նկատեց՝ դա կախված է իրավիճակի փոփոխությունից։
«Հիմա քարոզարշավի հետ կապված գործողություններ են ընթանում։ Ակտիվ քարոզչության փուլ դեռ չենք մտել, բայց քարոզչությունն իրականացվում է, նախապատրաստական, կազմակերպչական բնույթի հարցերը լուծվում են»,-ասաց Նարեկ Զեյնալյանը՝ հավելելով, որ քաղաքացիների հետ հանդիպումներ այս պահին Երևանում նախատեսված չեն, իսկ մարզերում հանդիպումներ ընթանում են։ Նարեկ Զեյնալյանը վստահեցրեց՝ այս պահին իրավիճակը վերահսկելի է. «Պետք չի թերագնահատել, պետք է բավականին լուրջ վերաբերվել այս հարցին։ Այսինքն լուրջ պատրաստվել, պլանավորել ամեն ինչ, բայց ի հակառակ սրան պետք չէ հավելյալ խուճապային տրամադրություններ ստեղծել»,-նշեց Նարեկ Զեյնալյանը։
Ինչ վերաբերում է դիմակների հարցին, Նարեկ Զեյնալյանը տեղյակ չէ կառավարությունն այս պահի դրությամբ գնելու փորձեր կատարում է, թե ոչ, սակայն կարծում է՝ կկատարվի հավելյալ պահեստավորում փորձեր գնելու արտասահմանից. «Դիմակները 100 տոկոսով չեն կանխում վարակվելը։ Դրա հավանականությունը կա։ Դիմակը կրելու պարագայում չի նշանակում, որ մարդիկ 100 տոկոսով ապահովագրված են»,-նշեց Նարեկ Զեյնալյանը։
Դիտարկմանը՝ որքանով է ճիշտ կարանտինի մեջ գտնվող քաղաքացիներին պահել Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում, Նարեկ Զեյնալյանն արձագանքեց.
«Ընդամենը կարանտինի տարածք է նախատեսված, որտեղ դատարկ տարածք է, այնտեղ կարանտին զոնա է։ Այդ մարդիկ ընդամենը շփվել են վարակակրի հետ, գտնվում են 24-ժամյա հսկողության տակ, գանգատներն են ստուգվում, ջերմաչափում է կատարվում և գանգատի առկայության դեպքում, բնականաբար, կտեղափոխվեն արդեն կլինիկա։ Այդ պահին պետք էր օպերատիվ որոշում կայացնել այնպիսի մի տարածք, որտեղ փակ է, այլ մարդ չկա։ Հիվանդանոց տանելը, միանշանակ, սխալ էր, քանի որ այդ մարդիկ ապացուցված վարակակիր չեն, ընդամենը կասկածելի անձինք են, որոնք շփում են ունեցել վարակակրի հետ»,-ընդգծեց Նարեկ Զեյնալյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ