ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սերժ Սարգսյանի դատավարության մեկնարկը վերածվեց թարս աճած կանաչավուն բանջարեղենի». Աշոտյան 03/02/2020 17:33 | Մեկնաբանություն
Փետրվարի 25-ը ծանր օր էր Փաշինյանի իշխանության համար. Սերժ Սարգսյանի դատավարության մեկնարկը նիկոլական քարոզչության հերթական «ֆուռոռը» դառնալու փոխարեն, վերածվեց թարս աճած կանաչավուն բանջարեղենի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Իրոք, մի քանի հազարի հասնող աջակիցների բանակը, որն, անկախ եղանակային պայմաններից եւ պետական համակարգի ճնշումներից, հավաքվել էր այդ օրը դատարանի մոտ, ամենաշառաչյուն ապտակներից մեկն էր մոտ երկու տարի շարունակ «ՀՀԿ-ն մեռել է», «Սերժի կողքը մարդ չի մնացել», «ընդդիմությունը պառակտված է» տիպի հակաքարոզչություն իրականացնողների համար:
Ավելին, ներկայացված մեղադրանքն ու բուն քրեական գործի բովանդակությունն այնքան անհեթեթ են, որ ձախողվեց նաեւ հակակոռուպցիոն շոուի հերթական արարը:
Դե, չի կպնում «դիզելի գործով» մեղադրանքը մեզ, չի կպնում ու վերջ:
Բնական է, որ արձանագրած անհաջողության բացասական էներգիան Նիկոլ Փաշինյանը պետք է պարպեր իր թերթի էջերում, երկնելով հերթական անստորագիր խմբագրականն այն մասին, որ իբր մենք ենք որդեգրել քարոզչական շանտաժի մարտավարությունը, երբ «դիզելի գործի» փոխարեն խոսել ենք Արցախի մասին:
«Ուրիշ թեմա չունեին խոսալու, դրա համար Ղարաբաղից են խոսում» իշխանական պատգամավորների անհեթեթ թեզը (փաստորեն, ըստ իրենց Արցախը թեմա չէ) խամրում է այն հետեւողականության կողքին, որ դրսեւորում է Փաշինյանը, որպեսզի վերջապես լսի մեզանից «նա հողեր է հանձնում» մեղադրանքը:Այդ մազոխիստական համառությունն իրոք զարմանալի է, քանզի, նորից կրկնեմ, երբեք եւ ոչ մի հանրապետական չի մեղադրել նրան հողերը հանձնելու մեջ:
Մեր քննադատությունները Արցախի հարցով վերաբերում են բանակցային գործընթացում իր գործած սխալներին, հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարի ձախողումներին, ինքնորոշման իրավունքի հիման վրա կարգավորումը «արդար» լուծումով փոխարինելուն, Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնեւը Դուշանբեի վերելակով փոխելուն, Արցախի սուբյեկտայնությունը նվազեցնելուն, միջազգային հարթակներում իր թույլտված բացթողումներին, իր անսահման մեծամտությանն ու հասարակությանը ջանասիրաբար մոլորեցնելու իր գործելաոճին:
Այ սա է նյարդացնացնում իրեն, որովհետեւ նման առարկայական, փաստարկված եւ հիմնավոր դաշտում նա պատրաստ չէ կռվել: Իր համար շատ ավելի հեշտ է դիրքավորվել պարզունակ երկբեւեռ սխեմաներում, որոնք ոչ թե խելք են պահանջում, այլ էմոցիա, քան բազմաշերտ եւ բովանդակային ու բարդ քաղաքական կծիկներում, որոնք քանդելու համար անհրաժեշտ է գիտելիք, համբերություն եւ ազնվություն, այսինքն այն ամենն, ինչ ինքը չունի:
Մեզ հասնում եմ տեղեկություններ, որ թե ինքը, թե իր արտգործնախարարը նեղ զրույցներում սկսում են սրտնեղել եւ խոստովանել, որ միջազգային շրջանակների ճնշումը մեծանում է: Ճնշում, որը մշտապես է եղել, որին մենք մշտապես դիմագրավել ենք, եւ գուցե որի պատճառով էլ գլոբալ առումով Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն:
Սակայն այստեղ կա եւս մի նրբություն. Փաշինայնն այնքան ջանասիրաբար է փորձում լսել մեզանից, որ նա հող հանձնող է, որ ակամայից սկսում են մտածել, որ իր նպատակաը միայն իրականության պրիմիտիվացումը չէ…
Եվ որպես հետգրություն. գալիք հանրաքվեին, եթե այն իհարկե կայանա, «այո»-ի պարտությունը Փաշինյանին ամենաշատն է պետք, որպեսզի վերջապես ցույց տա դրսում, որ այլեւս չունի միարժեք սատարում եւ Արցախի հարցով, մեղմ ասած, ոչ պոպուլյար քայլերի գնալ չի կարող: ԱՅՈ-ի ֆիասկոն կարող է լինել իր իսկ լարած «սուպերլեգիտիմության թակարդից» միակ ելքը:
Նիկոլ, մտածիր ասածիս շուրջ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ