ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչները քննարկել են դատաիրավական բարեփոխումների օրակարգը 03/02/2020 11:33 | ԼՐԱՀՈՍ
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ փետրվարի 29-ին Ծաղկաձորում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Արդարադատության արդյունավետության բարձրացումը դատական և իրավական բարեփոխումների համատեքստում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էր Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Աշխատաժողովին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը, Վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը, Սնանկության դատարանի նախագահ Գարիկ Ավագյանը, ԲԴԽ անդամներ, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներ, այլք:
Նախարար Բադասյանը ողջունել է բոլորին, մաղթել արդյունավետ քննարկում և ընդգծել, որ Կառավարության առաջնահերթությունն իրապես անկախ, անաչառ և արդյունավետ գործող դատական իշխանության ձևավորումն է, որի համար գործադիրը, իր լիազորությունների շրջանակում, կանի առավելագույնը:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը և նախարարի խորհրդական Դավիթ Գասպարյանը աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրել են էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությունները և ընդգծել, որ գործընթացի վերջնարդյունքում միավորվելու են արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը և էլեկտրոնային շտեմարանները, արդիականացվելու են դատարաններում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը, ներդրվելու են դատավորների հավակնորդների հոգեբանական թեստավորման և փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգեր, ինչպես նաև կատարելագործվելու է դատական գործերի էլեկտրոնային մակագրության և բաշխման համակարգը:
Նախարարի խորհրդական Հասմիկ Սարդարյանը և Հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Պետրոսյանը համապատասխանաբար անդրադարձել են վարչական դատավարությունում գրավոր ընթացակարգով գործերի քննության ինստիտուտի ներդրման և Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման անհրաժեշտությանը, իսկ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանը քննարկման է ներկայացրել կատարողական թերթ տրամադրելու անհրաժեշտության վերացման նպատակահարմարությունն ու հնարավորությունները:
Աշխատաժողովի ընթացքում Ռաֆիկ Գրիգորյանը, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը և Հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը համապատասխանաբար անդրադարձել են դատավորների թվաքանակի և վարձատրության, դատավորների օգնականների թվաքանակի և վարձատրության ավելացման հնարավորություններին, կարիքների գնահատման համատեքստում դատավորների վերապատրաստման ծրագրերի վերանայմանն ու վեճերի լուծման այլընտրանքային միջոցների զարգացման հեռանկարներին:
Բոլոր թեմաների առնչությամբ տեղի է ունեցել հարցուպատասխան, Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ու դատավորներն իրենց կարծիքն ու լուծման տարբերակներն են ներկայացրել քննարկվող հարցերի վերաբերյալ:
Աշխատաժողովի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով քննարկումները դարձնել հաճախակի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ