ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կորոնավիրուսի հետ կապված իշխանությունը հակասական ուղերձներ է հղում. կոմունիկացիան պետք է ապահովվի մեկ աղբյուրից. փորձագետ 03/02/2020 13:20 | ԼՐԱՀՈՍ
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական խառնաշփոթ է, իշխանության ներկայացուցիչները հանրությանը հակասական ուղերձներ են հղում:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով նոր կորոնավիրուսի հետ կապված տեղեկատվական հոսքերին:
«Տեղեկատվության ոլորտում իշխանությունը որոշ աշխատանք կատարում է, հարցազրույցներ են տալիս, հայտարարություններ են անում, բայց մի բան ակնհայտ է, որ նախ կա խառնաշփոթ եւ դա անզեն աչքով է երեւում»:
Փորձագետը նշում է, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար հնչեցնում են միմյանցից տարբերվող հայտարարություններ, ինչը հանրության շրջանում մտահոգությունների տեղիք է տալիս:
«Օրինակ, առողջապահության նախարարը հայտարարում է, որ դպրոցներ փակելու կարիք չկա, սոցապ նախարարը նույնիսկ հեգնում է ծնողներին, որոնք մտահոգ են՝ երեխաներին դպրոց տանել , թե ոչ, իսկ դրանից ժամեր անց որոշում է կայացվում դպրոցներում դասերը հետաձգելու մասին: Երկրորդ օրինակը, Նիկոլ Փաշինյանը գիշերվա ժամը 5-ին հայտարարում է մի բան, որը ժամեր անց հերքում է եւ հակառակն է հայտարարում: Նույնը տարրական կորոնավիրուսից խուսափելու քայլերից մեկը մարդաշատ վայրեր չայցելելն է, բայց դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ընտանիքով սկսում է այցելել Ծաղկաձորի ռեստորանները եւ ասում, որ դրանք բազմամարդ են»,-նշում է Կարեն Վրթանեսյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Հայաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսի մեկ դեպք: Խոսքը Իրանից հատուկ չվերթով վերադարձած քաղաքացու մասին է: Փաշինյանը նախ Ֆեյսբուքում գրել էր, որ վերջինս օդանավակայանից տաքսի է նստել եւ միջոցառումներ են ձեռնարկվում տաքսու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ, ապա տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացին օդանավակայանից հեռացել է ծանոթի մեքենայով: Նշենք, որ նույն չվերթով Իրանից Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները մեկուսացված են Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցում, ինչ էլ, ըստ էության, պատճառն էր այն բանի, որ վարչապետն ընտանիքով շրջի Ծաղկաձորի ռեստորաններով եւ լուսանկարների միջոցով փորձի ցույց տալ, թե որեւէ խնդիր չկա եւ առողջարանային քաղաքում կյանքն իր հունով ընթանում է:
Կարեն Վրթանեսյանը հիշեցնում է, որ մշտապես հնչում են հայտարարություններ, որ տեղեկատվությունը պետք է ստանալ բացառապես պաշտոնական աղբյուրներից, ինչը անշուշտ կարեւոր է եւ նման իրավիճակներում անհրաժեշտ, սակայն , մյուս կողմից, ըստ փորձագետի, նույն այդ աղբյուրները իրարամերժ տեղեկություններ են հրապարակում:
«Ակնհայտ է, որ բնակչությանը տեղեկատվություն փոխանցելու պետական համակարգը նորմալ չի աշխատում: Այստեղ կա եւ համապատասխան գերատեսչությունների եւ անձամբ Փաշինյանի եւ այն կառույցների մեղքը, որոնք կան կառավարությունում ու ենթադրաբար, պետք է զբաղվեն այդ աշխատանքով»,-շեշտում է Կարեն Վրթանեսյանը՝ ընդգծելով, որ նման իրավիճակներում առհասարակ տեղեկատվության հաղորդման մեկ օղակ պետք է գործի:
«Ընդհանրապես, անհասկանալի է տեղեկատվության հաղորդման այս մոտեցումը: Անհրաժեշտ է, որ լինի կոմունիկացիայի մեկ կետ, այսինքն, լինի մի մարդ, որը խոսելու է կորոնավիրուսի թեմաներով եւ մյուսները պետք է իրեն չխանգարեն, մյուսները պետք է ինֆորմացիա պատրաստեն, ստուգեն ու համաձայնեցնեն տվյալները: Ցանկալի է, որ այդ մարդը համաճարակաբան լինի՝ գուցե ԱՆ կամ ԱԻՆ պատասխանատու, բայց պետք է լինի մարդ, որը այդ ամենից հասկանում է»,-շեշտում է Կարեն Վրթանեսյանը:
Կարեն Վրթանեսյանի կարծիքով այս պահին Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված խուճապ չկա, կան անհանգստություններ, որոնք կային վաղուց՝ դեռ այն պահից, երբ Իրանում հայտնաբերվեց կորոնավիրուսը:
«Այն պահին, երբ Իրանում հայտնաբերվեց կորոնավիրուսը, Հայաստանում եւս մտահոգություններ կային, որոնք բարձրաձայնվում էին, բայց իշխանությունը չէի ասի , թե տեղին էր արձագանքում դրանց»,-ասաց փորձագետը:
Հավելենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարությունում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստի ժամանակ տեղեկացրել է, որ այս մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չունենք:
«Այս պահի դրությամբ սպասում ենք 9 թեստերի պատասխանների եւ պատասխանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք»,-ասել է վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ