ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դա ուղղակիորեն կազդի զբոսաշրջության վրա, որը էական նշանակություն ունի մեր տնտեսության համար . Գագիկ Մինասյան 03/02/2020 17:40 | ԼՐԱՀՈՍ
Կորոնավիրուսի տարածումը Հայաստանի տնտեսության վրա կարող է ունենալ ուղղակի եւ անուղղակի ազդեցություն:
«Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ռիսկերը ամբողջ աշխարհում չափազանց մեծ են եւ եթե ուսումնասիրենք միջազգային շուկաները, ապա այնտեղ փլվում են այն արդյունքները, որոնք առկա էին մինչեւ կորոնավիրուսի տարածումը: Այդ զարգացումները չեն կարող շրջանցել նաեւ մեր առեւտրային գործընկերներին, հետեւաբար եւ անուղղակի ազդեցություն ունենալ մեր տնտեսության վրա»,-ասաց տնտեսագետ, ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը:
Ըստ մասնագետի՝ ՀՀ տնտեսությունը կարող է կրել նաեւ կորոնավիրուսի վարակի առաջացրած ուղղակի ազդեցությունը, որ առաջին հերթին կդրսեւորվի տուրիզմի ոլորտում: «Դա ուղղակիորեն կազդի զբոսաշրջության վրա, որը էական նշանակություն ունի մեր տնտեսության համար: Արդեն մենք տեսնում ենք, որ մեր իշխանությունը, կարծես թե, կատարում է ճիշտ հակառակ քայլերը, որոնք , նման պայմաններում կատարում են այլ երկրների իշխանությունները»,-կարծում է Մինասյանը:
Խոսքը իշխանության անտրամաբանական որոշման մասին է՝ Ծաղկաձորում կազմակերպել կորոնավիրուսով պոտենցիալ հիվանդների կարանտինը: «Արդեն իսկ առկա են տեղեկություններ, որ Ծաղկաձորից զբոսաշրջիկների զանգվածային արտահոսք է տեղի ունենում: Բնական է, այս մասին գիտեն նաեւ տուր օպերատորները, որոնք ուղղակի իրենց համբավի հետ կապված ռիսկի չեն դիմի եւ կսահմանափակեն կամ նույնիսկ կդադարեցնեն այցելությունները դեպի Ծաղկաձոր: Ազդեցությունը մեր տնտեսության վրա ես գնահատում եմ բավականին մեծ»:
Գագիկ Մինասյանի խոսքով, իշխանությունը պետք է վերագնահատի այն վերաբերմունքը, որը նա դրսեւորեց վիրուսի տարածման հետ կապված ահազանգերից հետո: Նշենք, որ այն բանից հետո, երբ Իրանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը, մասնագետները ՀՀ իշխանություններին հորդորեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ ընդհուպ ժամանակավորապես փակելով Իրանի հետ սահմանը: Իշխանության շատ ներկայացուցիչներ ոչ միայն լուրջ չվերաբերեցին այդ կոչերին այլեւ հեգնեցին ահազանգողներին:
Արդյունքում միայն փետրվարի 23-ին վարչապետը հայտնեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանը 2 շաբաթով կդադարեցնի Իրանի հետ հաղորդակցությունը: Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում համաճարակային իրավիճակը՝ որոշում կայացրեցինք երկարացնել և խստացնել հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ սահմանափակումները։ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի ընդլայնված նիստի ժամանակ վարչապետը նաեւ կոչն է արել քաղաքացիներին հնարավորինս սահմանափակել ուղևորությունները դեպի Իտալիա, Թուրքիա։
«Մեր 4 հարեւաններից 2-ի հետ մենք չունենք բաց սահմաններ, մյուս 2-ում արդեն առկա են կորոնավիրուսի դեպքերը: Ավելի լայնածավալ տարածվածություն է նկատվում ԻԻՀ-ում, որտեղից ամեն տարի Նովրուզին մենք ունենում էին բավականին մեծաքանակ զբոսաշրջիկներ, որոնք էապես խթանում եին մեր տնտեսական աճին: Սա իսկապես մեծ բացասական ազդեցություն կթողնի տնտեսության վրա, բայց մյուս կողմից, իհարկե, պետք է բնակչությանը զերծ պահել գոնե հարավային սահմանից եկող վիրուսի վտանգներից: Կարծում եմ, որ կորուստներ կունենան նաեւ մեր այն քաղաքացիները, որոնք մեկնում էին Թուրքիա եւ տարբեր առևտրային կապերի միջոցով այստեղ թուրքական արտադրության ապրանքներ էին իրացնում ՝ հոգալով իրենց տնտեսական կարիքները: Նրանց այցելությունների սահմանափակումը եւս լրացուցիչ ռիսկեր է առաջացնում ոչ միայն այդ ընտանիքների տնտեսական բարեկեցության, այլեւ մեր տնտեսության համար»,-ասում է Գագիկ Մինասյանը:
Ըստ մասնագետի, ստեղծված իրավիճակը իշխանությունից սթափ ու ճշգրիտ քայլեր է պահանջում, ինչը սակայն, ըստ Մինասյանի գոնե վերջին մի քանի օրերին տեսանելի չէ:
Մասնագետը կարեւորում է նաեւ պարենային անվտանգության խնդիրը: Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի սուպերմարկետներն ու խանութները խիստ վերահսկելի լինեն:
«Այստեղ կարծում եմ, որ մոտեցումները պետք է շատ խիստ լինեն: Տեսեք, նույն դիմակների օրինակը վերցնենք, տարբեր երկրներ խրախուսում են դրանց օգտագործումը, Հայաստանի իշխանությունները կարծես թե հակառակն են քարոզում, ասում են, որ դիմակները էական նշանակություն չունեն, այն պարագայում, որ կան հատուկ տեսակի դիմակներ, որոնք օգտագործելով, հնարավոր է պաշտպանվել վիրուսի ազդեցությունից, բայց այդ դիմակներից նույնիսկ պոլիկլինիկաների բժիշկները չունենք, որոնք գտնվելով այսպես ասած, պայքարի առաջին գծում, իրենք էլ պաշտպանված չեն»,-նկատեց Գագիկ Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը