ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արայիկ Հարությունյանի հեղափոխական, բայց և իրատեսական ծրագիրը 03/01/2020 16:57 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութով ներկայացրել է «Ազատ-հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ծրագրային դրույթները, որոնք հստակ սահմանում են, թե ինչպես պետք է ապահովել երկրի զարգացումը՝ երկրի անվտանգության համակարգի ամրապնդումից մինչև տնտեսական լուրջ բարեփոխումների գործընթացներ, որոնք, ի վերջո, հասարակության ապահով ու երջանիկ կյանքը կառուցելու շատ պարզ նպատակ ունեն։ Հրապարակված տեսանյութում մասնավորապես ասվում է․
• «Բոլորիս հպարտության աղբյուրն ու արժանապատվությունը պահպանող բանակը շարունակելու է մնալ մեր հոգածության ու առանձնահատուկ ուշադրության ներքո։ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի նախընտրական ծրագրում հստակ ամրագրված է Պաշտպանության բանակի շարունակական հզորացումը սպառազինությունների համալրման, ռազմարդյունաբերական համալիրի ընդլայնման, ինժեներական ամրությունների զարգացման և կառավարման համակարգի կատարելագործման միջոցով։
• Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորումը պետք է բխի Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքներից և անվտանգության շահերից։ Մեր վերջնական նպատակն է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացում հաղթանակ արձանագրելը։
• Նոր փոփոխություններ, ավելի վստահելի կառավարման համակարգ ու առողջ հասարակություն ունենալու տեսլականով Արայիկ Հարությունյանը հայտարարում է՝ օրենքի առջև հավասար են բոլորը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է անզիջում։
• Ժողովրդագրության բնագավառում անելիքները շատ են, առաջարկներն ու դրանք իրագործելու տարբերակները՝ նույնպես՝ բնակչության թվի շեշտակի աճի ապահովում, ծնելիության խթանման ծրագրերում նոր և արդյունավետ մոտեցումների կիրառում, վերաբնակեցմանն ու հայրենադարձությանը միտված խոշոր ծրագրերի իրականացում։
• Հեղափոխական են առաջարկներն առողջապահության և կրթության ոլորտներում։ Առաջին անգամ արցախցին կօգտվի անվճար և որակյալ առողջապահական համակարգից՝ դեղորայքային ապահովումից մինչև բուժում տեղի, Երևանի և անհրաժեշտության դեպքում արտերկրի առաջատար բուժհաստատություններում։ Եվրոպական զարգացած երկրների օրինակով կներդրվի կյանքի և առողջության ապահովագրության համակարգը, կխթանվի կանխարգելիչ առողջապահությունը։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը նույնպես կլինի անվճար, կապահովվի կրթության որակի բարձրացումը վերապատրաստման ծրագրերի և վերահսկողության միջոցով։ Լրացուցիչ սոցիալական երաշխիքներ կտրամադրվեն ուսուցիչներին և դասախոսներին, կխրախուսվեն գիտական ծրագրերը, կընդլայնվի նաև նախակրթարանների, արհեստագործական ժամանակակից ուսումնարանների ցանցը»։
Արայիկ Հարությունյանն առաջարկում է նոր քաղաքականություն՝ յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան սկզբունքով։ Ըստ ծրագրային դրույթների՝ հիմնովին վերանայվելու են բնակարանների ձեռքբերման և բնակելի տների կառուցման համար տրամադրվող հիպոթեքային վարկերի մասով գործող սահմանափակումները, ընդլայնվելու են հիպոթեքային ծրագրերից արտոնյալ պայմաններով օգտվող սոցիալական խմբերը՝ ներառելով նաև քաղաքացիական հաշմանդամություն ունեցող անձանց։
Նախատեսվում է շեշտակի ավելանացնել գյուղական բնակավայրերում տուն կառուցելու նպատակով անհատույց պետական օժանդակության տրամադրման գործող չափը՝ հասնելով 5 միլիոն դրամի։ Սոցիալական ապահովության ոլորտում նախատեսվում է թոշակների ու սոցիալական այլ վճարների շարունակական բարձրացում , զոհված ու անհայտ կորած ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքների, բազմազավակ և սոցիալապես խոցելի այլ խմբերի նկատմամբ պետական քաղաքականության շրջանակում գործող ծրագրերի ընդլայնում և նոր գործիքակազմի կիրառում։ Տարիներ ի վեր ձգվող փախստական և ներքին տեղահանված անձանց հիմնախնդիրներին նույնպես կտրվի համարժեք լուծում։ Նոր որակ կհաղորդվի սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացմանն ու մասայականությանը։
«Ազատ հայրենիք- ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրում ամրագրված են դրույթներ նաև բնապահպանության ոլորտից։ Համաձայն հրապարակված ծրագրային դրույթների՝ պետական և հանրային խիստ վերահսկողության պայմաններում բնական և սահմանափակ ռեսուրսները կօգտագործվեն խելամիտ և արդյունավետ, կապահովվի վայրի բնության պահպանությունն ու բնության վերարտադրությունը, անտառային տնտեսության արդյունավետ կառավարումը։ Ինչպես նշվում է տեսանյութում, բարեփոխումների իրականացման երաշխավորը առաջանցիկ տեմպերով զարգացող տնտեսությունն է, և առանց տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովման որևէ բնագավառի զարգացում անհնար է պատկերացնել․
«Նոր գործիքներ են կիրառվելու վարկային քաղաքականության ոլորտում, վերակառուցվելու են ժամկետանց բոլոր վարկերը, վերանալու են բանկերում և հիմնադրամներում հաշվարկված տույժ-տուգանքները, շարունակաբար բարելավվելու է գործարար միջավայրը։ Անցում է կատարվելու ներառական տնտեսությանը, որի արդյունքում յուրաքանչյուր քաղաքացի անհատապես զգալու է տնտեսական աճի ազդեցությունը սեփական բարեկեցության վրա։
Գյուղատնտեսության ոլորտի առաջնային քայլը պարենային անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ է լինելու։ Նախատեսվում է գյուղատնտեսության ապահովագրական համակարգի գործարկում, այգիների տարածքների շեշտակի ավելացում, ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրում, նոր ջրամբարների կառուցում, ջրային պաշարների արդյունավետ կառավարում, գյուղտեխնիկայի պարկի պարբերաբար թարմացում, անասնապահության զարգացման նպատակով նոր ծրագրերի իրականացում»։
Ըստ «Ազատ հայրենիք- ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրի՝ «Եկ Արցախ» կարգախոսը զբոսաշրջության զարգացման առանցքը պիտի դառնա։ Արցախի զբոսաշրջային գրավչության բարձրացման համար նախատեսվում է օգտագործել օտարերկրյա տեղեկատվական հարթակները, բարելավել ոլորտի ենթակառուցվածքները, զարգացման նոր ընթացք տալ զբոսաշրջային ուղղություններին ու երթուղիներին, և այդ ամենը իրագործվել՝ հաշվի առնելով սեփական ներուժի առանձնահատկություններն ու առկա պահանջարկը։
Արայիկ Հարությունյանի վարչապետության տարիներին կյանքի կոչված և հաջողված ծրագրերից է համարվում էներգետիկ արդյունաբերությունը։ Այդ տարիներին Արցախը ոլորտում ինքնաբավ է ճանաչվել և անգամ սկսել է էլեկտրաէներգիա արտահանել։ Ինչպես նշվում է ծրագրում, այդ ձեռքբերումն ամրապնդելու հրամայականով նախատեսվում է ապահովել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայող համակարգերի շարունակական զարգացումը։ «Եվս մեկ կարևոր առաջարկ բնակիչներին․ բնական գազից հրաժարվելու և ամբողջությամբ էլեկտրաէներգիային անցում կատարելու պարագայում կվենայվի էլեկտաէներգիայի գործող սակագինը, ընդ որում՝ տարբերությունը կլինի շոշափելի»․ ասվում է տեսանյութում։
Արայիկ Հարությունյանն ու իր քաղաքական թիմը համոզված են, որ Արցախի Հանրապետության հզորացման իրենց առաջադրած ծրագիրը հեղափոխական է, բայց միևնույն ժամանակ՝ իրատեսական և կյանքի է կոչվելու կամքի, վճռականության և հայրենիքի հանդեպ ունեցած մեծագույն սիրո շնորհիվ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան