ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Թու թու թու»-ն, «Աստված չանի»-ն, սպիտակ օձիքը կծելը կորոնավիրուսից չի օգնում. Գևորգ Գրիգորյան 02/29/2020 18:55 | Առողջություն
Հայաստանում, ինչպես ցանկացած այլ երկրում առկա է կորոնավիրուսի ի հայտ գալու վտանգ։ Խնդիրը նրանում է, որ մեզ մոտ առաջացող խուճապը չի կառավարվում։ «Փաստինֆո»-ի եթերում նման կարծիք հայտնեց «Կոնսիլիում» ՀԿ նախագահ Գևորգ Գրիգորյանը՝ նկատելով, որ խուճապն առաջանում է ինֆորմացիայի պակասի և նախարարության փակ աշխատանքի արդյունքում։
Մասնագետը նշում է՝ կորոնավիրուսը սովորական վիրուս է, սակայն եթե սեզոնային գրիպի վիրուսից մահացությունը 0.1 տոկոս է, ապա կորոնավիրուսից մահացությունը 2.1 տոկոս է, այդուհանդերձ, մասնագետը հորդորում է խուճապի չմատնվել։ Պետք է պարզապես ոլորտային ճիշտ քաղաքականություն վարել։
«Մեր տարեց բնակչությունը, որն ունի խրոնիկ հիվանդություններ, պետք է լինի ուշադրության կենտրոնում։ Պետք է ուժեղացված պոլիկլինիկական ծառայություն լինի, տներով մարդկանց զանգեն, յուրաքանչյուր ընտանեկան բժիշկ իր տեղամասը վերցնի հսկողության տակ»,-նշեց Գևորգ Գրիգորյանը՝ ընդգծելով, որ պետք չէ խուճապի մատնվել, եթե նույնիսկ կա կորոնավիրուս։ Պետք է համակարգված գործողությունների հաջորդականությամբ շարժվել, որպեսզի կորոնավիրուսը սահմանափակվի կոնկրետ դեպքերի քանակով և վիրուսի բռնկում տեղի չունենա։
Սակայն մասնագետի կարծիքով Առողջապահության նախարարության փակ քաղաքականությունը, նախարարության փակ աշխատանքը, թերացումների ծածկադմփոցը ստեղծում է մի իրավիճակ, երբ մարդիկ սկսում են ստել բժիշկներին, որպեսզի կարողանան իրենց ապահովագրել։
«Այսօր պետք է զբաղվենք ժողովրդին կորոնավիրոսւի դեպքերի ի հայտ գալուն պատրաստելով, որպեսզի հետո անկառավարելի քաոս չսկսվի։ Իսկ նախապատրաստելն այն է, որ օրինակ վարչապետի հավաքը չեղարկվի, ասեն, որ վտանգ կա։ Թու թու թու-ն, Աստված չանին, երեք պտույտ սեփական առանցքի շուրջ պտտվելը, սպիտակ օձիքը կծելը կորոնավիրուսից չի օգնում։ Սազական չէ նման հայտարարություններով հանդես գալ այն պարագայում, երբ համաշխարհային առողջապահության կազմակերպությունն ասում է՝ արտակարգ իրավիճակ է»,-նշեց Գևորգ Գրիգորյանը։
Վերջինս նկատեց՝ Առողջապահության նախարարն ասում է խուսափել հանրային վայրերի այցելությունից, մինչդեռ վարչապետը հանրահավաք է կազմակերպում. «Ո՞վ է մեղավոր լինելու, եթե հանկարծ բռնկում լինի նախարա՞րը, թե՞ վարչապետը։ Այս հակասությունը նրան է բերում, որ ժողովուրդը չի հասկանում՝ ում հավատա»,-ընդգծեց Գևորգ Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է սահմաններին, ապա մասնագետը պնդում է՝ ժամանակավորապես բոլորի հետ սահմանը պետք է փակել. «Իտալիան, ըստ վիրուսի տարածվածության, զբաղեցնում է երրորդ տեղը, այնտեղ չեղարկվում են ֆուտբոլային խաղեր, նորաձևության ցուցադրություններ, բայց Իտալիայի հետ պահպանում ենք հաղորդակցությունը, այսինքն չվերթներն իրականացվում են։ Մի քանի օր առաջ ընկերս Իտալիայից ժամանել է և պատմում է՝ թուղթ են լրացրել, անցել։ Հաջորդ օրը զանգահարել ու հարցրել են՝ ջերմել է, թե ոչ և վերջ։ Նման դեպքերում պետք է ավելի կտրուկ քայլերի դիմել, պետք չէ, որ բռնկում լինի»,-ասաց Գևորգ Գրիգորյանը։
Վերջինս չբացառեց, որ վիրուսը գուցե ներթափանցած լինի Հայաստան. «Բայց չեմ էլ կարող փաստել, որ կա, որովհետև նման հստակ տեղեկատվություն փաստացի չունեմ»,-նշեց Գևորգ Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ