ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ճնշումները հասել են հիվանդանոցներ. Բերիայի մեթոդի կիրառումը բերելու է շատ լուրջ խնդիրների 02/28/2020 13:44 | ԼՐԱՀՈՍ
Առողջապահության նախարարության փակ աշխատանքի պայմաններում՝ ՀՀ առողջապահության պատմության մեջ առաջին անգամ տնօրենի փոփոխությունն ուղեկցվեց ոստիկանության ներգրավմամբ։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասել է «Կոնսիլիում» ՀԿ նախագահ Գեւորգ Գրիգորյանը:
«Այսինքն՝ ոստիկանությունը և բժիշկը միշտ բարիկադների նույն կողմում են, որովհետև իրենք ապաքաղաքական են։ Իրենք սպասարկում են թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, բուժում են թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, պաշտպանում են թե՛ իշխանությանը, թե ՛ ընդդիմությանը, բայց, երբ ոստիկանին բերում են, որ բժշկին բերման ենթարկի, այն էլ նրա համար, որ ուղղակիորեն նախարարի ապօրինի հրամանը չի իրականացնում։ Դա չլսված բան էր։ Ուր ենք հասել՝ մեր ոլորտային քաղաքականության սխալ ուղղությամբ, որ արդեն դրան ենք գնում։ Բերիայի մեթոդը կիրառելու համար, պետք է Բերիայի ուղեղն ունենալ։ Առանց Բերիայի ուղեղի՝ Բերիայի մեթոդը կիրառելը, բերելու է շատ լուրջ խոչընդոտների մեր առողջապահության ոլորտում։ Այս ռեպրեսիաները, որոնք կիրառվում են բժիշկների նկատմամբ, երկար տևել չի կարող»,- նշեց «Կոնսիլիում» ՀԿ նախագահը։
Ըստ նրա՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցները մեկ տարի է , ինչ առաջարկում են մասնագիտական քննարկում կազմակերպել իրենց կենտրոնն ու Նորքի ինֆեկցիոնը միավորելու նախարարության նախաձեռնության շուրջ, ինչից նախարարությունը խուսափում է։
«Որևէ ապօրինի բան չեն առաջարկում, որևէ անձնավորված շահերի պաշտպանում չեն առաջարկում, որևէ նման խնդիր գոյություն չունի։ Առաջարկում են զուտ քննարկում։ Այսինքն՝ մարդիկ վստահ են, որ իրենց մասնագիտական փորձն այնքան է թույլ տալիս, որ կարող են հստակ փաստարկներ բերել, որ նախարարի որդեգրած քաղաքականությունը՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը և Նորքի ինֆեկցիոն կլինիկայի միացնելու ուղղությամբ իրատեսական չէ և պարունակում է ռիսկեր »,- ասաց Գրիգորյանը։
Վերջինս նշեց, որ ԱՆ-ն չի համաձայնում քննարկում իրականացնել մասնագետների հետ։
«Քննարկում իրականացվում է նեղ խմբի հետ՝ անտեսելով մասնագետներին։ Բժիշկներին որքան պետք է հասցնեն, որքան պետք է բժիշկների խոսքն արհամարհեն, որ նրանք գան Կառավարության մոտ՝ ցույցի։ Երբևիցե նման բան լսել եք՞։ Ես չեմ լսել՝ իմ գիտակից կյանքում։ Երբևէ տեսե՞լ եք, որ բժիշկները կոլեկտիվ աշխատանքից ազատման դիմում գրեն»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարության աշխատաոճը խիստ փակ է, ԱՆ աշխատաոճը կայանում է միանձնյա որոշումներ կայացնելու մեջ և իր որոշումը բժիշկներին կայացնելու մեջ։
«Մարդիկ փաստում են, որ այսօր իրենց վրա գործադրվում են ճնշումներ»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ նման ճնշումները վերաբերում են գրեթե բոլոր հիվանդանոցներին։
Գրիգորյանը կոչ արեց գործադիր իշխանությանը՝ բժիշկների հետ այդպես չի կարելի վերաբերվել և բժշկի խոսքն արհամարհել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ