Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

2019թ. ընթացքում ՀՀ դատախազությունը հանդես է եկել քրեաիրավական ոլորտի բարելավմանն ուղղված 14 օրենսդրական նախաձեռնություններով 02/28/2020   18:11  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ դատախազությունը, իր առջև դրված սահմանադրական գործառույթների իրացման համատեքստում կարևորում է իրավական մտքի զարգացմանը զուգընթաց, քրեադատավարական և դատաիրավական պրակտիկայում ի հայտ եկող գործնական խնդիրների լուծման նպատակով քրեական քաղաքականության արդիականացումը: Այս մասին հայտնում են  ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Ելնելով դրանից՝ 2019թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան ուղեկցական գրություններով իրավասու պետական մարմիններ է ուղարկվել ոլորտը կարգավորող օրենսդրությունում, դրանից ածանցվող ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների, լրացումների 14 նախաձեռնություն, որոնցից 1-ը ՀՀ Ազգային ժողովն արդեն իսկ ընդունել է: Համեմատության համար նշենք, որ 2018թ. իրականացվել էր նման 3 նախաձեռնություն:

Հաշվի առնելով ասարակությանը, մասնագիտական հանրույթին դրանց վերաբերյալ իրազեկելու անհրաժեշտությունը՝ ընդհանուր գծերով ներկայացնում ենք դրանցից առավել կարևորների էությունն ու նպատակները: Այսպես՝  

1. Բնակարանային գողության դեպքերի էական աճը կանխարգելելու և  բնակարանային գողությունների դեմ տարվող քրեաիրավական պայքարը խստացնելու նկատառումներով, ի թիվս այլ միջոցառումների, ՀՀ արդարադատության նախարարություն ուղարկված՝ «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով, առաջարկվել է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ և 177-րդ հոդվածներում: Մասնավորապես՝ խստացնել բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված հափշտակությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմերի սանկցիան:

2.  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի մեկ այլ նախագծով առաջարկվել է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան, իսկ հիշյալ հոդվածում նախատեսված հանցագործությունների առավել բարձր վտանգավորություն ունեցող տեսակների համար քրեական պատասխանատվություն նախատեսել որակյալ հանցակազմերով: Նշված նախաձեռնությունը պայմանավորված է վերջին տարիներին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերի ակնհայտ աճով:  

3.  «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվել է սահմանել բացառիկ դեպքերում տեսակապի միջոցով քննչական գործողություններ կատարելու իրավական կառուցակարգ: Առաջարկվում է նաև դատական քննության փուլում սահմանել բացառիկ դեպքերում տեսակապի միջոցով վկաներին և փորձագետներին հարցաքննելու հնարավորություն: Ընդ որում, վկաներին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորությունը նախատեսվում է այն բանից հետո, երբ ձեռնարկվել են բոլոր ողջամիտ քայլերը վկայի ներկայությունն ապահովելու համար:

4. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի այլ նախագծով նախատեսվում է քրեական հետապնդման մարմնին տալ մասնավոր հետապնդման ցանկացած գործ հարուցելու լիազորություն, բացի այդ, դիմողի բողոք չունենալը, կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ տուժողի հաշտությունը քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի համար չի հանդիսանա պարտադիր հիմք քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար, եթե հանցանք կատարողը հանցագործությունը կատարելուն նախորդող երեք տարվա ընթացքում ոչ արդարացնող հիմքերով ազատվել է քրեական պատասխանատվությունից դիտավորությամբ կատարված հանցագործության համար կամ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատապարտվել է: Օբյեկտիվ անհրաժեշտությունն առաջրել է քրեադատավարական օրենքում առկա, ըստ էության, այն բացը, որով անձը, նախկինում կատարած դիտավորյալ արարքների համար քրեական հետապնդման չենթարկվելով կամ քրեական պատժի չարժանանալով, պարբերաբար կարող է կատարել մասնավոր հետապնդման բնույթի դիտավորյալ արարքներ և ամեն անգամ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ դիմողի կողմից բողոք չունենալու կամ կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով:

5.         ՀՀ Սահմանադրական դատարանի 19.02.2019թ. ՍԴՈ-1446 որոշման մեջ առկա իրավական դիրքորոշումների լույսի ներքո մշակվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով առաջարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.2-րդ հոդվածի 4-րդ մասում լրացում կատարելով նախատեսել, որ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին դատարանի որոշման հետ մեկտեղ բողոքարկման ենթակա է նաև միջնորդությունը մերժելու մասին որոշումը: Ներկայացված նախագիծն հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով:

6. Մշակվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որն ուղղված է հանցագործության կատարման վայրը պարզված չլինելու, անձի կողմից մի քանի տարածքներում հանցանք կատարելու, այդ թվում՝ շարունակվող հանցագործության տարբեր մասերը տարբեր տարածքներում կատարելու դեպքերում նախաքննության կատարման վայրը որոշելուն՝ դրանց նկատմամբ սահմանելով նախնական դատախազական հսկողություն: Առաջարկվել է ներդնել նաև ենթակայության վերաբերյալ վեճերի լուծման մեխանիզմ:

7. ՀՀ գլխավոր դատախազի ուղեկցական գրությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմ են ներկայացվել դատական փորձաքննությունների ոլորտը կարգավորող ՀՀ կառավարության որոշումներում փոփոխությունների առաջարկներ, որոնց նպատակն է թարմացնել և արդի պահանջներին համապատասխանեցնել դատական փորձաքննությունների տեսակները, ենթատեսակները, յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքը:

8. ՀՀ արդարադատության նախարարություն են ներկայացվել «Դատախազության մասին» և «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու նախագծեր, որոնցով առաջարկվում է, ի թիվս այլնի, սահմանել, որ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կամ հսկող դատախազի միջնորդությունը քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պարտադիր հիմք է:

Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորումների զգալի մասը ձևավորվել է դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից՝ ելնելով տեղերում արվող՝ իրավիճակի և քրեաիրավական պրակտիկայի օբեյկտիվ վերլուծություններից, ինչը վկայում է ոլորտի օրենսդրական դաշտի և իրավակիրառ պրակտիկայի բարելավման նախաձեռնություններում դատախազության՝ իբրև լիարժեք միասնական համակարգ լինելու իրողության մասին:    

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:58 28/02/2020  |  ԼՐԱՀՈՍՄարտի 1-ի իրադարձություններին առնչվող գործով դատապարտված Ի. Մալխասյանի և Կ. Թարխանյանի դատավճիռների դեմ բողոքներ են ներկայացվել
17:05 27/02/2020  |  Քրեական խրոնիկոնՏավուշի մարզում 2019թ. ընթացքում ապօրինի անտառահատումների և դրանց հետ կապված պաշտոնական հանցագործություններով 3.8 անգամ ավելացել է պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը
13:20 27/02/2020  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում թեժ գիծ է գործարկվել
12:04 27/02/2020  |  Քրեական խրոնիկոնԵրևան քաղաքի Փ. Բուզանդի փողոցում գտնվող պետական սեփականության գույքը գնահատվել և օտարվել է հանցավոր խախտումներով. քրեական գործ է հարուցվել
11:00 25/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել
13:26 21/02/2020  |  Քրեական խրոնիկոնՄեղադրական դատավճիռներ՝ առերևույթ պաշտոնեկան հանցագործություններ կատարած քրեակատարողական ծառայողների վերաբերյալ
18:13 20/02/2020  |  Քրեական խրոնիկոնՄասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որպես ապացույց համարվել. դատախազության բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է ընդունել
09:41 20/02/2020  |  ՄամուլԳագիկ Ասլանյանը հերքում է. դատախազություն դիմում չի ուղարկել. «Փաստ»
17:03 19/02/2020  |  ԼՐԱՀՈՍՏնտեսական հանցագործությունների և դրանցով պետությանը պատճառված վնասի բացահայտման ցուցանիշներն ավելացել են
19:37 18/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման խնդիրները

Արխիվ

[]