ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2019թ. ընթացքում ՀՀ դատախազությունը հանդես է եկել քրեաիրավական ոլորտի բարելավմանն ուղղված 14 օրենսդրական նախաձեռնություններով 02/28/2020 18:11 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ դատախազությունը, իր առջև դրված սահմանադրական գործառույթների իրացման համատեքստում կարևորում է իրավական մտքի զարգացմանը զուգընթաց, քրեադատավարական և դատաիրավական պրակտիկայում ի հայտ եկող գործնական խնդիրների լուծման նպատակով քրեական քաղաքականության արդիականացումը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Ելնելով դրանից՝ 2019թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան ուղեկցական գրություններով իրավասու պետական մարմիններ է ուղարկվել ոլորտը կարգավորող օրենսդրությունում, դրանից ածանցվող ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների, լրացումների 14 նախաձեռնություն, որոնցից 1-ը ՀՀ Ազգային ժողովն արդեն իսկ ընդունել է: Համեմատության համար նշենք, որ 2018թ. իրականացվել էր նման 3 նախաձեռնություն:
Հաշվի առնելով ասարակությանը, մասնագիտական հանրույթին դրանց վերաբերյալ իրազեկելու անհրաժեշտությունը՝ ընդհանուր գծերով ներկայացնում ենք դրանցից առավել կարևորների էությունն ու նպատակները: Այսպես՝
1. Բնակարանային գողության դեպքերի էական աճը կանխարգելելու և բնակարանային գողությունների դեմ տարվող քրեաիրավական պայքարը խստացնելու նկատառումներով, ի թիվս այլ միջոցառումների, ՀՀ արդարադատության նախարարություն ուղարկված՝ «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով, առաջարկվել է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ և 177-րդ հոդվածներում: Մասնավորապես՝ խստացնել բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված հափշտակությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմերի սանկցիան:
2. «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի մեկ այլ նախագծով առաջարկվել է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան, իսկ հիշյալ հոդվածում նախատեսված հանցագործությունների առավել բարձր վտանգավորություն ունեցող տեսակների համար քրեական պատասխանատվություն նախատեսել որակյալ հանցակազմերով: Նշված նախաձեռնությունը պայմանավորված է վերջին տարիներին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերի ակնհայտ աճով:
3. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվել է սահմանել բացառիկ դեպքերում տեսակապի միջոցով քննչական գործողություններ կատարելու իրավական կառուցակարգ: Առաջարկվում է նաև դատական քննության փուլում սահմանել բացառիկ դեպքերում տեսակապի միջոցով վկաներին և փորձագետներին հարցաքննելու հնարավորություն: Ընդ որում, վկաներին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորությունը նախատեսվում է այն բանից հետո, երբ ձեռնարկվել են բոլոր ողջամիտ քայլերը վկայի ներկայությունն ապահովելու համար:
4. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի այլ նախագծով նախատեսվում է քրեական հետապնդման մարմնին տալ մասնավոր հետապնդման ցանկացած գործ հարուցելու լիազորություն, բացի այդ, դիմողի բողոք չունենալը, կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ տուժողի հաշտությունը քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի համար չի հանդիսանա պարտադիր հիմք քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար, եթե հանցանք կատարողը հանցագործությունը կատարելուն նախորդող երեք տարվա ընթացքում ոչ արդարացնող հիմքերով ազատվել է քրեական պատասխանատվությունից դիտավորությամբ կատարված հանցագործության համար կամ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատապարտվել է: Օբյեկտիվ անհրաժեշտությունն առաջրել է քրեադատավարական օրենքում առկա, ըստ էության, այն բացը, որով անձը, նախկինում կատարած դիտավորյալ արարքների համար քրեական հետապնդման չենթարկվելով կամ քրեական պատժի չարժանանալով, պարբերաբար կարող է կատարել մասնավոր հետապնդման բնույթի դիտավորյալ արարքներ և ամեն անգամ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ դիմողի կողմից բողոք չունենալու կամ կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով:
5. ՀՀ Սահմանադրական դատարանի 19.02.2019թ. ՍԴՈ-1446 որոշման մեջ առկա իրավական դիրքորոշումների լույսի ներքո մշակվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով առաջարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.2-րդ հոդվածի 4-րդ մասում լրացում կատարելով նախատեսել, որ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին դատարանի որոշման հետ մեկտեղ բողոքարկման ենթակա է նաև միջնորդությունը մերժելու մասին որոշումը: Ներկայացված նախագիծն հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով:
6. Մշակվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որն ուղղված է հանցագործության կատարման վայրը պարզված չլինելու, անձի կողմից մի քանի տարածքներում հանցանք կատարելու, այդ թվում՝ շարունակվող հանցագործության տարբեր մասերը տարբեր տարածքներում կատարելու դեպքերում նախաքննության կատարման վայրը որոշելուն՝ դրանց նկատմամբ սահմանելով նախնական դատախազական հսկողություն: Առաջարկվել է ներդնել նաև ենթակայության վերաբերյալ վեճերի լուծման մեխանիզմ:
7. ՀՀ գլխավոր դատախազի ուղեկցական գրությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմ են ներկայացվել դատական փորձաքննությունների ոլորտը կարգավորող ՀՀ կառավարության որոշումներում փոփոխությունների առաջարկներ, որոնց նպատակն է թարմացնել և արդի պահանջներին համապատասխանեցնել դատական փորձաքննությունների տեսակները, ենթատեսակները, յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքը:
8. ՀՀ արդարադատության նախարարություն են ներկայացվել «Դատախազության մասին» և «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու նախագծեր, որոնցով առաջարկվում է, ի թիվս այլնի, սահմանել, որ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կամ հսկող դատախազի միջնորդությունը քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պարտադիր հիմք է:
Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորումների զգալի մասը ձևավորվել է դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից՝ ելնելով տեղերում արվող՝ իրավիճակի և քրեաիրավական պրակտիկայի օբեյկտիվ վերլուծություններից, ինչը վկայում է ոլորտի օրենսդրական դաշտի և իրավակիրառ պրակտիկայի բարելավման նախաձեռնություններում դատախազության՝ իբրև լիարժեք միասնական համակարգ լինելու իրողության մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից