Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   14:33 Խաբարովսկում խանդոտ ադրբեջանցին ծեծել, ապա՝ խեղդամահ է արել զուգընկերուհուն 11/26/2024   14:18 Վարչապետի խնդրանքը ԲԴԽ նախագահին ճնշում չէ. Վլադիմիր Վարդանյան 11/26/2024   14:14 Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումին 11/26/2024   14:10 Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր. օրակարգում թվային վերափոխումն է 11/26/2024   14:08 Վարկային 102 մլն գումարով կատարվելու են ընթացիկ ծախսեր, բայց դա կապ չունի պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման հետ․ Թովմասյանը՝ Նանուշյանին 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   13:39 Անահիտ Մանասյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ 11/26/2024   13:36 Հորդոր վարորդներին. երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով 11/26/2024   13:32 Ընկերս է զանգել, ասաց, որ առանց իր հետ խորհրդակցելու մանդատս չդնեմ, կնեղանա, իրեն եմ սպասում. Աղազարյանը՝ իր որոշման հրապարակումը հետաձգելու մասին 11/26/2024   13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում 11/26/2024   13:23 Վլադիմիր Պուտինը կոչ է արել կանխել ԱՊՀ-ում իրավիճակի ապակայունացումը 11/26/2024   13:13 Պետությունը ցանկանում է դատավորին պատասխանատվության ենթարկել՝ երեք անգամ ավել աշխատելու համար, բայց պարտադրում է՝ չհրաժարվել արդարադատության իրականացումից․ դատավոր 11/26/2024   12:52 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, ես էլ կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին 11/26/2024   12:47 Ցանկանում ենք, որ հայերը խաղաղ ապրեն իրենց հողում, ունենալով իրենց սուվերեն պետությունը. Անջեյ Դուդա 11/26/2024   12:27 Այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր 11/26/2024   12:23 Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել 11/26/2024   12:22 Հայաստանի ու Լեհաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը՝ ուղիղ 11/26/2024   12:09 ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունները փորձել են գունավոր հեղափոխություն անել Վրաստանում. Բորտնիկով 11/26/2024   12:08 Կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախագահների ընդլայնված կազմով հանդիպումը 11/26/2024   12:03 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին 11/26/2024   11:57 Նոյեմբերին բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. Նիկոլ Փաշինյան 11/26/2024   11:55 Նոյեմբերի վերջերին ձյան տեղումներն իշխանությունների համար անսպասելի էին (տեսանյութ) 11/26/2024   11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ 11/26/2024   11:45 Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   11:24 Միջազգային մի քանի պայմանագրերի սահմանադրականությանը հարցը՝ ՍԴ օրակարգում 11/26/2024   11:14 Փաշինյանը հայտարարել է ՊԵԿ նոր նախագահի անունը 11/26/2024   11:12 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 11/26/2024   11:05 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք 11/26/2024   10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է 11/26/2024   10:40 Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին. Աբրահամյան 11/26/2024   10:33 Ցիկլոն է ներթափանցում. ցերեկը կսկսվեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. Սուրենյան 11/26/2024   10:26 Ուշադրություն՝ Գյումրիում ու երկու գյուղերում 36 ժամով ջուր չի լինի 11/26/2024   10:17 Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Լարսը փակ է բեռնատարների համար 11/26/2024   08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» 11/26/2024   08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ» 11/26/2024   08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:22 Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» 11/26/2024   08:19 Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից

Շարունակելով սահմանադրական իրավունքի տարրական դասընթացը. Գոռ Հովհաննիսյան 02/28/2020   17:38  |  Մեկնաբանություն

Արդյո՞ք հանրաքվեով ՍԴ դատավորներին աշխատանքից ազատելը խախտում է համաչափության սկզբունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը։

«Համաչափության սկզբունքը ֆունդամենտալ իրավական սկզբունք է։ Այն բխում է իրավական պետության սկզբունքից, այսինքն՝ դրա դրսևորման մի ձև է։ Այս սկզբունքը սահմանափակում է հանրային իշխանության իրականացումը և այդ իմաստով հանդես է գալիս իբրև այսպես կոչված ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ (այո, երկու անգամ) սկզբունքներից մեկը (որոշակիության, հիմնական իրավունքի էության անխախտելիության, առանձին դեպք կարգավորող օրենքի արգելքի սկզբունքների կողքին)։

Համաչափության սկզբունքի ծագման մասին մանրամասն գրել եմ։ Այն, ինչպես որ իրավական պետության սկզբունքը, մաքուր գերմանական «արտադրանք» է։

Համաչափության սկզբունքը պահանջում է, որ անձին ծանրաբեռնող իշխանական ակտը հետապնդի միայն ԼԵԳԻՏԻՄ ՆՊԱՏԱԿ և ՊԻՏԱՆԻ, ԱՆՀՐԱԺԵՇՏ ու ՉԱՓԱՎՈՐ լինի այդ նպատակին հասնելու համար։

Հանրային իշխանության հետապնդած նպատակը լեգիտիմ է, եթե այն ծառայում է ընդհանուր շահին, հանրության բարօրությանը։

Լեգիտիմ նպատակին հասնելու համար ընտրված ՄԻՋՈՑԸ պիտանի է, եթե դրանով կարելի է հասնել դրված նպատակին։

Ընտրված միջոցն անհրաժեշտ է, եթե չկան լեգիտիմ նպատակին հասնելու ԱՎԵԼԻ ՄԵՂՄ միջոցներ, այսինքն՝ միջոցներ, որոնք անձին ավելի քիչ են ծանրաբեռնում (այդ պատճառով համաչափության սկզբունքը հաճախ անվանում են նաև ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻԻ ԱՐԳԵԼՔԻ սկզբունք)։

Ընտրված միջոցը չափավոր է, եթե այն ողջամիտ հավասարակշռության մեջ է գտնվում դրված նպատակի հետ, այսինքն՝ եթե այն չի առաջացնում այնպիսի բացասական հետևանքներ, որոնք ակնհայտորեն անհամամասն են ցանկալի արդյունքին (պրոֆ․ Ռոման Հերցոգի խոսքերով՝ «Չի կարելի թնդանոթներով կրակել ճնճղուկների վրա, անգամ եթե դա նրանց քշելու միակ միջոցն է»)։

Համաչափության սկզբունքի մասին այս ամենն իմանալուց հետո յուրաքանչյուր ոք շատ հանգիստ կարող է ստուգել, թե արդյոք հանրաքվեով ՍԴ դատավորներին աշխատանքից ազատելը խախտում է այս սկզբունքը։

Միակ բարդ հարցը, որ այստեղ ծագում է, այն է, թե արդյոք համաչափության սկզբունքը գործում է նաև հանրաքվեների համար։

Որ ժողովուրդն ինքը հանրաքվեով Սահմանադրությունը փոփոխելիս իրականացնում է հանրային իշխանություն, ինքնին հասկանալի է։ Բայց այստեղ արդեն չափազանց կարևոր է չշփոթել սահմանադրին (pouvoir constituant) սահմանադրություն փոփոխող օրենսդրի (pouvoir constitué) հետ։ Ժողովուրդը սահմանադիր (pouvoir constituant) է միայն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ կամ ԼՐԻՎ ՆՈՐ Սահմանադրություն ընդունելիս։ Արդեն գոյություն ունեցող Սահմանադրությունը փոփոխելիս ժողովուրդն այլևս սահմանադիր չէ, այլ սոսկ սահմանադրություն փոփոխող օրենսդիր (pouvoir constitué), և կաշկանդված է Սահմանադրության անփոփոխելի դրույթներով (սրա մասին արդեն մանրամասն գրել եմ)։ Ու քանի որ համաչափության սկզբունքը, ինչպես արդեն գիտենք, իրավական պետության սկզբունքի դրսևորումներից մեկն է, որն ամրագրված է գործող ՀՀ Սահմ․ 1-ին հոդվածում, որն իր հերթին անփոփոխելի է Սահմ․ 203-րդ հոդվածի ուժով, ուստի հանրաքվեով Սահմանադրությունը փոփոխելիս ժողովրդի իշխանությունը ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ Է համաչափության սկզբունքով։ Համաչափության սկզբունքը խախտող ցանկացած փոփոխություն անվավեր է։

(Կարծում եմ՝ արդեն բոլորը հասկացան, որ սխալ է, երբ հիմա խոսում են սահմանադրի մասին։ Իրականում պետք է խոսել միայն սահմանադրություն փոփոխող օրենսդրի մասին, որը ենթակա է սահմանադրին։ Ինչպես նաև սխալ է պնդել, թե ժողովրդի իշխանությունն անսահմանափակ է։ Ժողովուրդը հանդես չի գալիս միշտ նույն դերում, ուստի պետք է հստակ տարանջատել ժողովրդին՝ իբրև pouvoir constituant, և նույն ժողովրդին՝ իբրև pouvoir constitué։ Երբ ժողովուրդը հանդես է գալիս իբրև pouvoir constitué, նրա իշխանությունը սահմանափակված է, ինչպես որ հիմա է)։

Ու քանի որ մենք արդեն գիտենք, որ Սահմանադրությունը փոփոխելիս ժողովուրդը հանդես չի գալիս իբրև սահմանադիր, այլ միայն իբրև սահմանադրություն փոփոխող օրենսդիր, ու հենց այդ պատճառով կաշկանդված է համաչափության սկզբունքով, ուստի առաջարկվող սահմանադրական փոփոխությունը պարտադիր պետք է համապատասխաանի այս սկզբունքի պահանջներին։ Յուրաքանչյուր ոք արդեն կարող է շատ հանգիստ ստուգել դա։ Այսպես․

Առաջարկվող փոփոխությունը (ՍԴ յոթ դատավորների լիազորությունները դադարեցնելը) պիտի հետապնդի լեգիտիմ նպատակ։ Իշխող քաղաքական ուժի պնդմամբ՝ փոփոխության նպատակը գործող Սահմանադրության դրույթների հնարավորինս շուտ կենսագործումն է, այսինքն՝ որ ՍԴ դատավորները պաշտոնավարեն 12 տարուց ոչ ավել և իրենց միջից ընտրեն նախագահ 6 տարի ժամկետով։ Ինքնին հասկանալի է, որ սահմանադրական նորմերի կենսագործումը լեգիտիմ նպատակ է։

Այս լեգիտիմ նպատակին հասնելու համար ընտրված միջոցը՝ ՍԴ յոթ դատավորների լիազորությունների դադարեցումը, պիտի պիտանի լինի, այսինքն՝ նպաստի այդ նպատակին հասնելուն։ Պիտանիությունը նույնպես առկա է, որովհետև նոր դատավորները կարող են նշանակվել միայն 12 տարով և իրենց միջից պիտի ընտրեն նախագահ։

Ընտրված միջոցը պիտի նաև լինի անհրաժեշտ, այսինքն՝ չպետք է գոյություն ունենա դրված նպատակին հասնելու ավելի մեղմ միջոց, այն է՝ այնպիսի միջոց, որը ՍԴ յոթ դատավորներին ավելի քիչ կծանրաբեռնի։ Ու այստեղ է, որ մենք ՇԱՏ ՄԵԾ ՊՐՈԲԼԵՄ ունենք։ Իհարկե կա դրված նպատակին հասնելու ավելի մեղմ միջոց։ Նույն նպատակին մենք կհասնենք, եթե ՍԴ այն դատավորների դեպքում, որոնք 12 տարուց ավել են պաշտոնավարելու, պաշտոնավարման ժամկետը նվազեցնենք մինչև 12 տարի ու նաև սահմանենք, որ ՍԴ գործող նախագահի նախագահական լիազորություններն էլ նվազում են մինչև 6 տարի։ Ու վերջ։ ՍԴ-ում կան դատավորներ, որոնց պաշտոնավարմանը մնացել է 2-3 տարի։ Այս մարդիկ ոչնչով չեն խանգարում գործող Սահմանադրության նոր դրույթների կենսագործմանը։ Նրանց ազատելով՝ մենք ոչ մի կերպ չենք հասնում դրված նպատակին, որովհետև նրանք որևէ կերպ չեն խանգարում այդ նպատակին հասնելու հարցում։

Այսպիսով, առաջարկվող փոփոխության ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ նույնպես (ու ոչ թե միայն հանրաքվե նշանակելու ընթացակարգը) հակասահմանադրական է։

Ավելին, ես կարծում եմ, որ եթե ընտրվեր հարցի լուծման այս համաչափ տարբերակը (դատավորների լիազորությունների ժամկետի նվազեցում մինչև 12 տարի և նախագահի լիազորությունների ժամկետի նվազեցում մինչև 6 տարի), ապա որևէ խնդիր չէր լինի նաև նախապես այս փոփոխության սահմանադրականությունը ստուգելու հարցով ՍԴ դիմելը, որովհետև նման համաչափ ու արդար լուծումը հակասահմանադրական ճանաչելը ՍԴ-ի համար շատ դժվար կլիներ, ու ՍԴ-ի նման որոշումը ոչ ոքի չէր համոզի։ Ավելին, այն դատավորները, որոնց մնացել է պաշտոնավարելու 12 տարուց էլ պակաս ժամանակ, ոչ մի շահ չունեին ճանաչելու այսպիսի լուծումը Սահմանադրությանը հակասող, որովհետև այդ փոփոխությունը նրանց իրավունքներն ընդհանրապես չէր շոշափի։ Ավելին, նրանք շահագրգռված կլինեին նման փոփոխության ընդունմամբ, որովհետև դա նրանց համար կստեղծեր իրենց պաշտոնավարմանը մնացած վերջին 2-3 տարում ՍԴ նախագահ ընտրվելու հնարավորություն։ Ու այդ դատավորները, իմ իմանալով, ՍԴ-ում մեծամասնություն են։ Ու արդյունքում կունենայինք հենց ՍԴ-ի որոշմամբ սահմանադրական ճանաչված լուծում։

Ինչո՞ւ չէր կարելի ընտրել հարցի հենց այսպիսի լուծում»,-գրել է Գոռ Հովհաննիսյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:58 26/02/2020  |  Մեկնաբանություն«Հետաքրքրաշարժ իրավագիտություն. ինչպես ճիշտ հասկանալ օրենքները. Կարճ ուղեցույց ոչ իրավաբանների համար». Գոռ Հովհաննիսյան
11:17 08/02/2020  |  ՄեկնաբանությունԺողովուրդը միայն ընտրությունների միջոցով որոշում է, թե ովքեր լինեն Բունդեսթագի պատգամավոր։ ՈՒ ՎԵՐՋ.Գոռ Հովհաննիսյան
11:37 07/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն պարտավոր է դիմել ՍԴ` Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու դիմումով. Գոռ Հովհաննիսյան
18:38 06/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱյսօր ոչ ոք կասկած չունի, որ Սահմանադրական դատարանն իսկապես անկախ է և՛ օրենսդիր, և՛ գործադիր իշխանությունից. Գոռ Հովհաննիսյան
13:04 05/09/2019  |  ԼՐԱՀՈՍԳոյություն չունեցող բանը չի կարող անվավեր ճանաչվել. Գոռ Հովհաննիսյանը՝ ՍԴ որոշման մասին
18:02 16/04/2019  |  ԼՐԱՀՈՍԳոռ Հովհաննիսյանը չընտրվեց ՍԴ դատավոր
13:32 16/04/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ անդամի թեկնածուն իր հնարավոր ընտրությամբ ուզում է ապացուցել` հեղափոխությունից հետո ընդամենը էլ. նամակ ուղարկելով կարելի է դառնալ ՍԴ դատավոր
22:03 27/03/2019  |  ԼՐԱՀՈՍՀայտնի է, թե երբ ԱԺ-ն կքննարկի ՍԴ դատավորի ընտրության հարցը
21:17 19/03/2019ՀՀ նախագահը զրուցել է ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի հետ
11:56 29/01/2014  |  Արտակարգ պատահարներԽոշոր ավտովթար Երևանում. Դեպքի վայրում հայտնաբերվել են ձեռքի պոկված մատներ. Shamshyan

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]