ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անօրինական գաղտնալսումները դրվել են մեղադրական դատավճռի հիմքում. Գործը հասել է ՍԴ 02/28/2020 15:35 | ԼՐԱՀՈՍ
«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, որը վերաբերում է վարույթն իրականացնող մարմնի կողմից հեռախոսային խոսակցությունների գաղտնալսմանը, վիճարկվում է Սահմանադրական դատարանում։
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նարե Ավետիսյանը։
Փաստաբանի փոխանցմամբ, «ԷՅՋ ՎԻ ԷՅՋ» փաստաբանական գրասենյակի վստահորդ Երեմ Մարգարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանը կայացրել էր մեղադրական դատավճիռ, որի հիմք է հանդիսացել առանց դատարանի որոշման Երեմ Մարգարյանին գաղտնալսելու արդյունքում ձեռք բերված անօրինական ապացույցը:
«Հեռախոսային խոսակցությունները վերահսկելու համար պետք է լինի դատարանի որոշումը։ Ինչ-որ մեկի հեռախոսային խոսակցությունը վերահսկելու համար օպերատիվ հետախուզական մարմինը ուներ դատարանի որոշումը։ Տվյալ անձը, ում վերաբերյալ եղել է որոշումը, հեռախոսային խոսակցության մեջ է գտնվել մեր վստահորդի հետ։ Խնդիրն այն է, որ դատարանի որոշում եղել միայն մեկ անձի վերաբերյալ, մյուս անձի, այսինքն, մեր վստահորդի վերաբերյալ որոշում չի եղել, մինչդեռ հեռախոսային խոսակցության արդյունքը եղել է միակ մեղադրական ապացույցը, որը դրվել է մեղադրական դատավճռի հիմքում ու դրանով վստահորդը ենթարկվել է քրեական պատասխանատվության»,-ասաց փաստաբանը։
Նարե Ավետիսյանը պնդում է՝ խախտվել է իր վստահորդի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը։ Ըստ փաստաբանի, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի տվյալ դրույթը հակասում է Սահմանադրությանը, որտեղ արձանագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության ու մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունք։
«Սահմանադրությունը ասում է՝ յուրաքանչյուր ոք։ Եթե մեկ անձի իրավունքների սահմանափակման համար դիմում են դատարան, պետք է մյուսի իրավունքներն էլ հաշվի առնվեն։ Տվեք այնպիսի իրավական կարգավորում, որ երկուսի իրավունքներն էլ պահպանվեն, որովհետեւ օրենքի այդ նորմը միայն տվյալ անձի նկատմամբ է գործում, մինչդեռ խախտվում է մյուսի իրավունքը»,-շեշտում է փաստաբանը։
Նարե Ավետիսյանն ասաց, որ դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը միջնորդություններ է ներկայացրել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը՝ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու պահանջով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին: Միջնորդությունները, սակայն, մերժվել են բոլոր դատարանների կողմից: «Մենք միջնորդություն ենք ներկայացրել ենք Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ։ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը իր որոշմամբ չի էլ արձանագրել, որ նման միջնորդություն է ներկայացվել։
Մենք ներկայացրել ենք միջնորդություն, որ դատարանն ինքը դիմի ՍԴ։ Իսկ Վճռաբեկ դատարանը մերժել է միջնորդությունը»,-ասաց փաստաբանը։
Մերժումներից հետո փաստաբաններ Նարե Ավետիսյանի եւ Վահան Հովհաննիսյանի աջակցությամբ վստահորդի անունից դիմում է ներկայացվել ՀՀ Սահմանադրական դատարան սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի դրույթը՝ անձի հետ հեռախոսային խոսակցություն ունեցող փոխկապակցված մեկ այլ անձի (անձանց) հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու վերաբերյալ:
«Որպես դիմումի հիմնավորում էր ներկայացվել է այն հանգամանքը, որ վարույթ իրականացնող մարմինը, ստանալով կոնկրետ անձի գաղտնալսելու վերաբերյալ դատարանի որոշումը, իրավունք և հնարավորություն էր ստանում առանց դատարանի որոշման գաղտնալսելու այդ անձի հետ հեռախոսային խոսակցություն ունեցող անորոշ թվով անձանց»,-ասաց Նարե Ավետիսյանը:
Սահմանադրական դատարանը դիմումը վարույթ է ընդունվել։ Ներկայացված դիմումի հիման վրա ՍԴ-ն «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունը նշանակվել է ապրիլի 28-ին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից