Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Գործակալներից մինչեւ դավաճաններ իրավապահ համակարգում. ինչո՞ւ չեն անուններ հնչում ու քրեական գործեր հարուցվում 02/27/2020   19:37  |  ԼՐԱՀՈՍ

«Մենք պարբերաբար լսում ենք, որ օրակարգային է դառնում կոռուպցիայի դեմ պայքարը, հակահեղափոխականության դեմ պայքարը, սաբոտաժի, դիմադրության, դավաճանների թեման։ Դա քարոզչական հնարք է, որով իշխանությունը փորձում է հանրությանը մեսիջ ուղարկել, որ շարունակելու է իր խոստացած կարգախոսների շրջանակում պայքարել կոռուպցիայի դեմ, բայց պարզվում է, որ այդ պայքարի արդյունքների՝ հանրության համար տեսանելի չլինելն իր մեղավորներն ունի եւ մեղավորները, պարզվում է ուժային կառույցներում են», -«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ»։

Քաղտեխնոլոգն այս ու այսօրինակ հայտարարությունները սպասվող սահմանադրական հանրաքվեի քարոզչության շրջանում պատահական չի համարում եւ շեշտում է՝ իշխանությունը ցանկացած պարագայում եւ ցանկացած մեթոդով փորձելու է ապահովել անհրաժեշտ 650 հազար «կողմ» ձայները, որպեսզի հանրաքվեն անցկացնի եւ ըստ քաղտեխնոլոգի, Փաշինյանը դիմելու է մի քանի անգամ փորձված մեխանիզմին՝ փորձելով կոնսոլիդացնել իր ընտրազանգվածը այսպես ասած, կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգի շուրջ։

Հիշեցնենք, որ նախօրեին կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին նվիրված իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ խորհրդակցությանը վարչապետ Փաշինյանը ներկայացրեց տարբեր իրավապահ մարմինների գործունեության արդյունքում քրեական գործերով վերականգնված գումարների մասին թվային տվյալներ ու հայտարարեց, որ իրավապահ համակարգի դանդաղկոտությունը կոռուպցիոներների մի մասին հնարավորություն է տալիս փախչել Հայաստանից, մյուս մասի համար հանցանշանները և ապացույցները թաքցնելու, քողարկելու պատուհան է բացում, ասաց, որ մի շարք գործերով առանցքային վկաներ, նույնիսկ կասկածյալներ ու մեղադրյալներ, լքել են հանրապետության տարածքը: Իրավիճակի համար Փաշինյանը մեղավորներ գտավ՝ հայտարարելով, որ «իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություններով»:

Վիգեն Հակոբյանը նաեւ նշեց, դավաճանների մասին հայտարարությանը զուգահեռ Փաշինյանը թվեր հրապարակեց, որոնք ըստ վարչապետի աննախադեպ են։

«Որպեսզի հանրաքվեի ընթացքում հակակոռուպցիոն գաղափարախոսության շուրջ կոնսոլիդացումը լինի էլ ավելի շոշափելի, նա փորձում է քարոզչական հնարքներով ու սուր բնորոշումներով ուշադրություն հրավիրել։ Պատկերացրեք, եթե այդ արտահայտությունը չլիներ, կոռուպցիայի դեմ պայքարի այդ հայտարարության մասին հնարավոր է խոսող չլիներ, որովհետեւ եթե պաշտոնական բառապաշարով հնչեր ուղերձը, անցողիկ կլիներ։ Նրա կողմից օգտագործվող բառերը մեսիջներ են, որոնք պետք է հասու լինեն ամենասովորական քաղաքացուն»,-ասաց Վիգեն Հակոբյանը։

Քաղտեխնոլոգը կարծում է՝ Փաշինյանի այդ գործիքակազմը վաղուց օգտագործված է եւ լուրջ տպավորություն չի կարող թողնել հանրության վրա։ Ըստ մասնագետի, երբ երկրի ղեկավարը անընդհատ նման բնորոշումներ է հնչեցնում անհայտ ու անանուն պաշտոնյաների վերաբերյալ, դա լուրջ չի ընկալվում։

Վիգեն Հակոբյանը հիշեց՝ ժամանակին Փաշինյանը դավադիրներ էր փնտրում Արցախում, հետո խոսեց գործակալների մասին, ապա պետական համակարգում հակահեղափոխականների, հիմա էլ՝ իրավապահ համակարգում դավաճանների մասին։ «Հարց է առաջանում, այդ հայտարարությունների տակ պե՞տք է լինի ինչ-որ առարկայական բան, պե՞տք է լինեն անուն-ազգանուններ։ Եթե ամիսներ շարունակ, նույնիսկ տարուց ավելի, պարզվում է , որ դավադրություններ ու դավաճանություններ կան երկրում, պարզ չէ, ինչո՞ւ չեն անուններ հնչում եւ ինչո՞ւ համապատասխան քրեական գործեր չկան, որովհետեւ նման բնորոշումները տեղավորվում են Քրեական օրենսգրքի որոշ հոդվածների շրջանակում»,-շեշտեց Վիգեն Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով, վարչապետ Փաշինյանի համար նման գործելաոճն արդեն քրոնիկ բնավորություն է դարձել ։ «Անձամբ ես , այն պահից, երբ նա Իրանում հայտարարեց, որ մեր քաղաքական համակարգում գործակալներ կան եւ դրանից չբխեց որեւէ քաղաքական ու քրեական հետեւանք, ես արդեն շատ թերահավատորեն սկսեցի վերաբերվել նման հայտարարություններին եւ ամենավատն այն է, որ դրսում են սկսում այդ հայտարարությունների վրա ուշադրություն չդարձնել, որովհետեւ, եթե երկրի ղեկավարը նման հայտարարություն է անում եւ դրանից ոչ մի բան չի բխում, որեւէ փաստ չի հրապարակվում, սկսում ես կասկածել, որ գուցե ամեն ինչին պետք է՞ շատ լուրջ վերաբերվել»,-մեզ հետ զրույցում եզրափակեց քաղտեխնոլոգը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:53 27/02/2020  |  ՄեկնաբանությունԱհազանգ ստացանք քաղաքացիներից, որ Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցված է վարչապետի նկարը. Մխիթար Հայրապետյան
15:09 27/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակն ունի. Փաշինյան
12:38 27/02/2020  |  ԼՐԱՀՈՍԲիզնեսից ազդակներ ենք ստանում. Ասում են՝ էս փողը, որ վերադարձրել եք, մեզ որտեղ եք ուզում քցեք. Փաշինյան
12:08 27/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱմբողջ եվրոպական տարածաշրջանում գրանցել ենք ամենաբարձր տնտեսական աճը. Փաշինյան
11:54 27/02/2020  |  ԼՐԱՀՈՍ600 ապրանքների գծով մաքսային արտոնության ռեժիմը կպահպանվի ևս մեկ տարի. Փաշինյան
09:55 27/02/2020  |  ՄամուլՆոր «դավաճանների» փնտրտուք. ում վրա են տարածվում կասկածները. «Փաստ»
18:30 26/02/2020  |  ԼՐԱՀՈՍ2018 թվականի մայիսից մինչ օրս ավելի քան 1 միլիոն մարդու աշխատավարձը, թոշակը կամ նպաստը բարձրացել է. Փաշինյան
15:01 26/02/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իրավապահ մարմինները պետք է իրականացնեն մեր ժողովրդի արդար ակնկալիքը». վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել
12:17 26/02/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը «Այո»-ի քարոզարշավին կիմանա մարտի 10-11-ին
11:45 26/02/2020  |  ԼՐԱՀՈՍԵրբ թվերն են խոսում իրենց մասին. ահա սա է վարչապետի ասած արտահանմանը միտված տնտեսության արդյունքը

Արխիվ

[]