ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում նախագահի թեկնածուներից ոչ բոլորն են հասկանում արտաքուստ պարզ թվացող, բայց ներքուստ չափազանց բարդ ճշմարտությունը 02/27/2020 19:45 | ԼՐԱՀՈՍ
Արցախում ընթացող նախագահական ընտրությունների քարոզարշավին ականատես ենք լինելու զարմանահրաշ գաղափարների ու անակնկալների և, անշուշտ, դառնալու ենք ընթացող իրողությունների, բեմական ներկայացումների մասնակից, հանդիսատես։ Եվ ինչքան էլ փորձենք կողքից նայողի աչքերով նայել ու անկողմնակալ պահվածք դրսևորել, այնուամենայնիվ, ազգային ինքնագիտակցությունդ ու մարդկային խղճմտանքդ ինչ-որ պահի սկսելու են գործել, և դու ակամայից ուշադրությունդ բևեռելու ես այն սրբազան բնօրրանին, որտեղ հայրենակիցներիդ իրավունքների հետ առնչվող ճակատագրական իրադարձություններ են տեղի ունենում, որտեղ քո նախնիների հայրենականչ գերեզմաններն իրենց արյան կանչով քեզ տանում են դեպի մի երկիր, որին բռնությամբ անվանակոչել են Ղարաբաղ, իսկ հիմա՝ բռնության լծից ազատագրված՝ Արցախ։
Այո′, Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են և այդ ընտրությունները ժողովրդի կամքը սրբագրող մատենագիր են դառնալու։ Իսկ ժողովրդի կամքը կառավարվում է տիեզերքից՝ օրհնությամբ, և այն ուղեկցվում է տեսանելի զորություններով ու արդարությամբ։ Դրա համար էլ գրված է․ «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո», որը հուշում է առ այն, թե ով ժողովրդի կամքը սրբապղծի, դառնալու է նրա զոհը, իսկ ով ժողովրդին ծառայի, դառնալու է նրա օրհնյալը։
Այսօր Արցախում նախագահի թեկնածուներից ոչ բոլորն են հասկանում արտաքուստ պարզ թվացող, բայց ներքուստ չափազանց բարդ այս հայտնի ճշմարտությունը, որովհետև ժողովրդին աճպարարությամբ խաբելով, նրան փնովելով ու նվաստացնելով, նրա հիշողությունը ոտնահարելով, նրան բռնազբոսաբար պարտադրելով՝ չես կարող անիծապարտ չդառնալ ու չկործանվել և չես կարող նրա կամքին, նրա ջատագովությանը, հարգանքին ու արժանապատվությանն արժանանալ, ընդսմին՝ նաև հաղթանակներ նվաճել։
Ժողովուրդն իմաստուն է, հանճարեղ։ Նա շատ լավ է զանազանում ուժեղին և թույլին, խելոքին ու հիմարին, հանճարին ու անճարին, նվիրյալին ու վախկոտին, փախչողին ու կանգնողին, ինչպես նաև ազնիվ մարդկանց ու շան որդիներին։
Հետևաբար, ժողովրդի հետ պետք է վերաբերվել զգուշավորությամբ, իմաստությամբ ու խորագիտությամբ, հոգատարությամբ և կարեկցանքով։ Արդ, նրանք, ովքեր ժողովրդին ձեռք մեկնած մարդուն փնովում են, ամբաստանում, անհարկի զրպարտում ու մեղադրում և իրենց դարանակալ մտքերով փորձում են մարդկանց ապակողմնորոշել՝ օգտագործելով ստեղծված առիթն ու հնարավորությունը, ապա թող այդ մարդիկ գիտակցեն ու հասկանան, որ ժողովուրդն անսալու է իր խղճի ձայնին, գործելու է իր բնազդական կամքով և նախապատվությունը տալու է իրեն նեղության ժամանակ օգնության հասած մարդուն, իրեն հոգսերի ու կարիքների ծանրության բեռի տակից հանած մարդուն, իրեն օժանդակած մարդուն, իր բարօրության համար իրականության մեջ բազմաթիվ գործեր կատարած մարդուն։
Իսկ նրանք, ովքեր ստահոդ հուսադրումներով խոստումներ են շռայլում և ապագայի տեսլականով մտքի փայլատակումներ կատարում առ այն, թե մարդկանց կյանքն ու կենսամակարդակը փոխելու համար են ընտրապայքարի դուրս եկել, ապա մեծ հաշվով նրանք սխալվում են, որովհետև ժողովուրդը նայում է արածդ գործերին, ապրածդ կյանքին, ստեղծածդ հնարավորություններին, զբաղեցրած հասարակական դիրքիդ, մարդկային որակներիդ, թողածդ ժառանգությանը և ինչու ոչ՝ նաև արժանի լինելու վաստակիդ։
Բայց և այնպես, ազատ կամքի ընտրությունը տրված է բոլորին, և մարդու կամքին բռնանալը ոչ այլ ինչ է, եթե ոչ բռնատիրություն խղճի ու ազատության հանդեպ, բարոյապղծություն՝ բարեվարքության հանդեպ։
Կարծում եմ՝ Արցախում արդար ընտրություններն այլընտրանք չունեն, և նրանք, ովքեր ընտրել են ընտրապայքարի ազնիվ ուղիները և ժողովրդին անկեղծությամբ ներկայացնում են իրենց գործունեության ռազմավարությունը, ինչպես նաև դրանից բխող ծրագրերն ու մտահղացումներն առանց զրպարտելու և վարկաբեկելու մյուսներին, ապա ժողովուրդն այդ կուսակցությանն ու նրա առաջնորդին հավուր պատշաճի վերաբերմունք ցույց կտա։
Իսկ նրանք, ովքեր ընտրել են Պիղատոսի մարտավարությունը և գործում են նրա պես, ապա նրանց պատասխանը կլինի պարտությունը և ամոթը, իսկ դրանից բխող բոլոր հետևանքներն ու եզրակացությունները թողնում եմ Մասիս Մայիլյանի «սակրավորների» խղճի վրա։
Արցախյան պատերազմի վետերան, ազատամարտիկ Արթուր Կիրակոսյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ