ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր Նորք վարչական շրջանում կատարված բնակարանային գողությունները բացահայտվեցին 02/27/2020 18:25 | Քրեական խրոնիկոն
Փետրվարի 10-22-ը Երևանի Մոլդովական և Նելսոն Ստեփանյան փողոցների շենքերում չորս բնակարանային գողություն էր կատարվել: Թիրախը առաջին հարկի բնակարաններն էին: Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանությունից։
Հարմարեցված գործիքով բացում էին պատուհանները, գողանում` ինչ հնարավոր էր` ոսկեղենից մինչև կենցաղային իրեր:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ առաջին ահազանգը ստացվեց փետրվարի 12-ին` օպերատիվ կառավարման կենտրոնից: Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Նելսոն Ստեփանյան փողոցի բնակարաններից մեկի պատուհանն ու հեռուստացույց գողացել:
Փետրվարի 10-ից 20-ը կոտրել էին Մոլդովական փողոցի բնակարաններից մեկի պատուհանի ճաղավանդակի կողպեքը, սենյակները տակնուվրա անելուց հետո գողացել հեռուստացույց, ձայնարկիչ` ուժեղացուցիչներով, տեսաձայնարկիչ և կենցաղային իրեր:
Գրեթե բոլոր դեպքերով ոստիկանությունում ահազանգեր էին ստացվել, տուժողներից բացատրություններ վերցվել: Ուսումնասիրվել էին դեպքի վայրերը:
Փետրվարի 17-ից 19-ը նույն եղանակով Մոլդովական փողոցի բնակարաններից մեկն էին մտել, հյուրասենյակից գողացել հեռուստացույց:
Դեպքերի վերլուծությունը ցույց էր տալիս, որ հանցամիտներն ընտրում էին այն բնակարանները, որոնց տերերը կա՛մ արտասահմանում էին, կա՛մ ինչ-ինչ հանգամանքների բերումով մի քանի օրով բացակայել էին մայրաքաղաքից: Պատուհաններ բացելու եղանակն էր նաև նույնը: Մի ընդհանրություն էլ կար. բոլոր բնակարաններից հեռուստացույց էին գողացել, ինչը հուշում էր, որ հանցամիտները մեքենայով են:
Գողությունները կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ իրավապահները ծավալուն միջոցառումներ սկսեցին: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, և հետևողական աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունները հնարավոր է կատարած լինեն 30 և 36 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը բնակվում է Արշակունյաց պողոտայում, մյուսը Բագրատունյաց փողոցի բնակիչ է: Մեքենան, որով գողության էին գնում, «Նիսան» մակնիշի էր: Սակայն նրանց պատասխանատվության ենթարկելու համար իրեղեն ապացույցներ էին հարկավոր, փաստեր, որոնք հետո ի հայտ եկան:
Ոստիկանները տեղեկություններ ստացան, որ փետրվարի 22-ի գիշերը կասկածյալները Մոլդովական փողոցի շենքերից մեկից պատրաստվում են գողություն անել: Ստացված տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները ժամը 4-ի սահմաններում Մոլդովական փողոցում հայտնաբերել էին կասկածյալների
«Նիսան» մակնիշի մեքենան: Ոստիկանների տեսադաշտում հայտնվածներն իրավապահներին տեսնելով՝ դիմել էին փախուստի: Սակայն Գայի պողոտայում նրանց մեքենան, կորցնելով կառավարումը, վթարի էր ենթարկվել, և քրեական հետախույզները երկուսին էլ բերման էին ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Ավելի ուշ բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց նաև նրանց մեքենան:
Միջոցառումները շարունակվում էին, երբ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, բնակարանային գողության ևս մեկ ահազանգ ստացվեց: Մոլդովական փողոցում փետրվարի 16-ից 22-ը կոտրել էին բնակարաններից մեկի ճաղավանդակի փականը և հեռուստացույց, սպասքի հավաքածու, բիժուտերիա, ոսկյա ու արծաթյա զարդեր գողացել:
Օպերատիվ խումբը դեպքի վայր մեկնեց։ Ոստիկաններն արձանագրեցին, թե ինչպես են տուն մտել, որտեղից՝ ինչ գողացել։
Բաժնում պարզվեց, որ այս հանցադրվագը նույնպես բերման ենթարկվածների ձեռքի գործն է: Կասկածյալները Նոր Նորքի վարչական շրջանում կատարած չորս բնակարանային գողություններից զատ խոստովանել են, որ փետրվարի 11-ին Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի մի բնակարանից հեռուստացույց ու համակարգիչ են գողացել:
Գողոնը մասամբ առգրավված է:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից