ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործակալներից մինչեւ դավաճաններ իրավապահ համակարգում. ինչո՞ւ չեն անուններ հնչում ու քրեական գործեր հարուցվում 02/27/2020 19:37 | ԼՐԱՀՈՍ
«Մենք պարբերաբար լսում ենք, որ օրակարգային է դառնում կոռուպցիայի դեմ պայքարը, հակահեղափոխականության դեմ պայքարը, սաբոտաժի, դիմադրության, դավաճանների թեման։ Դա քարոզչական հնարք է, որով իշխանությունը փորձում է հանրությանը մեսիջ ուղարկել, որ շարունակելու է իր խոստացած կարգախոսների շրջանակում պայքարել կոռուպցիայի դեմ, բայց պարզվում է, որ այդ պայքարի արդյունքների՝ հանրության համար տեսանելի չլինելն իր մեղավորներն ունի եւ մեղավորները, պարզվում է ուժային կառույցներում են», -«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ»։
Քաղտեխնոլոգն այս ու այսօրինակ հայտարարությունները սպասվող սահմանադրական հանրաքվեի քարոզչության շրջանում պատահական չի համարում եւ շեշտում է՝ իշխանությունը ցանկացած պարագայում եւ ցանկացած մեթոդով փորձելու է ապահովել անհրաժեշտ 650 հազար «կողմ» ձայները, որպեսզի հանրաքվեն անցկացնի եւ ըստ քաղտեխնոլոգի, Փաշինյանը դիմելու է մի քանի անգամ փորձված մեխանիզմին՝ փորձելով կոնսոլիդացնել իր ընտրազանգվածը այսպես ասած, կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգի շուրջ։
Հիշեցնենք, որ նախօրեին կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին նվիրված իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ խորհրդակցությանը վարչապետ Փաշինյանը ներկայացրեց տարբեր իրավապահ մարմինների գործունեության արդյունքում քրեական գործերով վերականգնված գումարների մասին թվային տվյալներ ու հայտարարեց, որ իրավապահ համակարգի դանդաղկոտությունը կոռուպցիոներների մի մասին հնարավորություն է տալիս փախչել Հայաստանից, մյուս մասի համար հանցանշանները և ապացույցները թաքցնելու, քողարկելու պատուհան է բացում, ասաց, որ մի շարք գործերով առանցքային վկաներ, նույնիսկ կասկածյալներ ու մեղադրյալներ, լքել են հանրապետության տարածքը: Իրավիճակի համար Փաշինյանը մեղավորներ գտավ՝ հայտարարելով, որ «իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություններով»:
Վիգեն Հակոբյանը նաեւ նշեց, դավաճանների մասին հայտարարությանը զուգահեռ Փաշինյանը թվեր հրապարակեց, որոնք ըստ վարչապետի աննախադեպ են։
«Որպեսզի հանրաքվեի ընթացքում հակակոռուպցիոն գաղափարախոսության շուրջ կոնսոլիդացումը լինի էլ ավելի շոշափելի, նա փորձում է քարոզչական հնարքներով ու սուր բնորոշումներով ուշադրություն հրավիրել։ Պատկերացրեք, եթե այդ արտահայտությունը չլիներ, կոռուպցիայի դեմ պայքարի այդ հայտարարության մասին հնարավոր է խոսող չլիներ, որովհետեւ եթե պաշտոնական բառապաշարով հնչեր ուղերձը, անցողիկ կլիներ։ Նրա կողմից օգտագործվող բառերը մեսիջներ են, որոնք պետք է հասու լինեն ամենասովորական քաղաքացուն»,-ասաց Վիգեն Հակոբյանը։
Քաղտեխնոլոգը կարծում է՝ Փաշինյանի այդ գործիքակազմը վաղուց օգտագործված է եւ լուրջ տպավորություն չի կարող թողնել հանրության վրա։ Ըստ մասնագետի, երբ երկրի ղեկավարը անընդհատ նման բնորոշումներ է հնչեցնում անհայտ ու անանուն պաշտոնյաների վերաբերյալ, դա լուրջ չի ընկալվում։
Վիգեն Հակոբյանը հիշեց՝ ժամանակին Փաշինյանը դավադիրներ էր փնտրում Արցախում, հետո խոսեց գործակալների մասին, ապա պետական համակարգում հակահեղափոխականների, հիմա էլ՝ իրավապահ համակարգում դավաճանների մասին։ «Հարց է առաջանում, այդ հայտարարությունների տակ պե՞տք է լինի ինչ-որ առարկայական բան, պե՞տք է լինեն անուն-ազգանուններ։ Եթե ամիսներ շարունակ, նույնիսկ տարուց ավելի, պարզվում է , որ դավադրություններ ու դավաճանություններ կան երկրում, պարզ չէ, ինչո՞ւ չեն անուններ հնչում եւ ինչո՞ւ համապատասխան քրեական գործեր չկան, որովհետեւ նման բնորոշումները տեղավորվում են Քրեական օրենսգրքի որոշ հոդվածների շրջանակում»,-շեշտեց Վիգեն Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով, վարչապետ Փաշինյանի համար նման գործելաոճն արդեն քրոնիկ բնավորություն է դարձել ։ «Անձամբ ես , այն պահից, երբ նա Իրանում հայտարարեց, որ մեր քաղաքական համակարգում գործակալներ կան եւ դրանից չբխեց որեւէ քաղաքական ու քրեական հետեւանք, ես արդեն շատ թերահավատորեն սկսեցի վերաբերվել նման հայտարարություններին եւ ամենավատն այն է, որ դրսում են սկսում այդ հայտարարությունների վրա ուշադրություն չդարձնել, որովհետեւ, եթե երկրի ղեկավարը նման հայտարարություն է անում եւ դրանից ոչ մի բան չի բխում, որեւէ փաստ չի հրապարակվում, սկսում ես կասկածել, որ գուցե ամեն ինչին պետք է՞ շատ լուրջ վերաբերվել»,-մեզ հետ զրույցում եզրափակեց քաղտեխնոլոգը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից