ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՁԻԱՀ կենտրոնի աշխատակազմը չի ընդունում Արսեն Թորոսյանի նշանակած տնօրենին. Նրանք պնդում են՝ օրենքի խախտում է տեղի ունեցել 02/26/2020 19:19 | ԼՐԱՀՈՍ
Ըստ օրենքի՝ անաշխատունակության թերթիկ ունեցող մարդուն իրավունք չունեն աշխատանքից ազատել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՁԻԱՀ կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքից ազատմանը։
Նշենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով փետրվարի 25-ից աշխատանքից ազատվել է ՁԻԱՀ կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, ով 24-ից գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ։ Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այսօր կենտրոնի աշխատակազմին ներկայացրել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Բերբերյանին։
ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները պնդում են՝ այս ամենը կատարվել է առանց անձնակազմի հետ քննարկելու և անտեսվել են նրանց մասնագիտական կարծիքները։
«Ամեն ինչ պետք է կատարվի օրենքի տառին համաձայն։ Հայտնել ենք մեր մտահոգությունները և՛ տնօրենի պաշտոնից ազատման հետ կապված, և՛ ՁԻԱՀ կենտրոնը Նորք ինֆեկցիոնին միացնելու հետ կապված։ Արդեն մոտ մեկ տարի է, ինչ սկսվել է այդ գործընթացը, և մենք բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք, որ մասնագիտական քննարկման կարիք կա, կան խնդիրներ, որոնք կարող են անդառնալի հետևանքների բերել»,-նշեց Էդուարդ Հովհաննիսյանը։
Հարցին՝ արդյոք կենտրոնի տնօրենն այս հարցի շուրջ անհամաձայնություններ ունեցե՞լ է նախարարի հետ, թե ոչ, Էդուարդ Հովհաննիսյանն ասաց՝ Սամվել Գրիգորյանը ներկայացրել է հետևանքները, բայց միևնույն ժամանակ իր պատրաստակամությունն է հայտնել իրականացնելու նախարարության կարգադրությունները. «Իր կարծիքը հստակ ներկայացրել է, բայց որպես աշխատող և գործատու ունի որոշակի պարտականություններ։ Չենք ուզում անձնավորել և այս խնդիրը տանել այլ դաշտեր։ Սա մասնագիտական մտահոգություն է»,-ասաց Էդուարդ Հովհաննիսյանը՝ համոզմունք հայտնելով, որ առանց լուրջ քննարկումների, վերլուծությունների չի կարելի որոշում կայացնել, որից տուժելու է բնակչությունը։
Կենտրոնի աշխատակիցները վստահ են՝ թույլ իմուն համակարգ ունեցող մարդիկ հեշտությամբ կարող են ձեռք բերել բազմաթիվ ինֆեկցիոն հիվանդություններ, բացի այդ մասնագետները երկու կենտրոնների միացման որևէ հիմնավորում չեն տեսնում։
«Մեր կարծիքով կառավարության որոշումը կազմված է անփույթ, հապճեպ։ Կան պարբերություններ, որոնք որևէ աղերս չունեն ձևակերպված միտք լինելու հետ։ Այս միավորումը դրական առումով որևէ բան չի տալու, բացասական առումով, իհարկե, հետևանքներ կլինեն»,-հավելեց կենտրոնի աշխատակիցներից մեկը։
ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արթուր Բերբերյանն էլ լրագրողների հետ զրույցում նկատեց՝ կենտրոնի և ինֆեկցիոն հիվանդանոցի միացումից ոչինչ չի փոխվելու, ավելին՝ աշխատակազմի որևէ օղակում կրճատում նախատեսված չէ. «Առողջապահական քաղաքականություն մշակող մարմինը որոշել է, որ հիմնարկներում միասնական կառավարելիություն լինի, օպերատիվ արձագանք խնդիրներին։ Նպատակահարմար են գտել միավորել հիմնարկները։ Վերադասի հրամանն ինձ համար քննարկման ենթակա չէ»,-նշեց տնօրենի ժպ-ն։
Դիտարկմանը՝ արդյոք երկու կենտրոնների միացումից հիվանդների առողջությանը սպառնացող ռիսկեր չե՞ն լինի, Արթուր Բերբերյանը նշեց՝ կարծում է, եթե ռիսկեր լինեն դրանք կկանխարգելվեն. «Այս որոշումը կայացնելուց հաշվի են առել հնարավոր ռիսկերը կամ ռիսկերի չեզոքացումը։ Եթե բոլոր աշխատակիցներն իրենց աշխատանքները նորմալ կատարեն, օրենքով նշանակված տնօրենի օրինական պահանջները կատարեն, ոչ մի խնդիր չի լինի»,-ասաց կենտրոնի տնօրենի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ ցանկություն չունեն որևէ մեկին աշխատանքից հեռացնեն և պատրաստ է իրականացնել կառուցողական աշխատանք։
Կենտրոնի աշխատակիցներն էլ պնդում են՝ գործընթացը պետք է կանգնեցվի, կազմակերպվի մասնագիտական քննարկում և այնուհետև որոշում կայացնել։ Նրանք նաև վստահեցրեցին, որ նախարարի որոշման հետ անհամաձայնությունը, սակայն, պատճառ չի դառնա, որպեսզի կենտրոնի բնականոն աշխատանքը խաթարվի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից