ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կա ինչ-որ մարդու կամք, որը վերից վար թելադրում է ամբողջ դատական համակարգին.Ալումյան 02/26/2020 22:45 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Իրավաբանական մոտեցում ցուցաբերելու դեպքում կարող է միայն մեկ որոշում կայացվի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ պետք է քրեական հետապնդումը անհապաղ դադարեցվի։ Այս մասին «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությանը, որը քննարկելու համար դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։
«Այլ գործոնների ազդեցությունն ինչքան մեծ կլինի և ինչքանով քիչ է հավանական, որ դատավորը կարողանա իր մեջ հաղթահարել իր վախը՝ ներկա քաղաքական իշխանություններից և կայացնել արդարացի որոշում, ապա այստեղ ես չէի ուզի կանխատեսումներ անել»,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ դատական նիստին հորդորել են դատավորին օրինական որոշում կայացնել, թեեւ հասկանում ենք իր հոգեվիճակը և, թե ինչ ճնշումների կարող է ենթարկվել ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը նախապատրաստել է նոր միջնորդություն՝ Ռ.Քոչարյանի նկատմամբ անձնական երաշխավորություն խափանման միջոցը ընտրելու վերաբերյալ։ Երկրորդ նախագահի համար երաշխավորել են ՀՀ և ԱՀ նախկին վարչապետները՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Անուշավան Դանիելյանը։ Հիշեցնենք, որ սա անձնական երաշխավորության երկրորդ միջնորդությունն է, իսկ առաջինը քննարկվել է 2019 թվականի մայիսին, երբ երկրորդ նախագահի համար երաշխավորեցին Արցախի ներկայիս եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ինչը դատավոր Դավիթ Գրիգորյանը բավարարեց, սակայն դրանից հետո վարչապետի կոչով արգելափակվեցին դատարանի մուտքերը, իսկ դատավորի նկատմամբ հարուցվեց քրեական գործ, նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցվեցին, իսկ գործն էլ մակագրվեց դատավոր Աննա Դանիբեկյանին։
«Փաստինֆո»-ի հարցին, թե երբ են պատրաստվում ներկայացնել նախկին 4 վարչապետների միջնորդությունը, Ալումյանը նկատեց, որ դրա անհրաժեշտությունը չի լինի, եթե դատարանը որոշի դադարեցնել ապօրինի քրեական հետապնդումը, բայց շարունակելու դեպքում, ապա թերեւս դատական նիստում կքննարկվի մեկ այլ միջնորդություն՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին։ Փաստաբանը նշեց, որ խոսքը գնում է դեռեւս 2020 թվականի հունվարի 9-ին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը, որը սպասում է իր քննարկմանը։ Ներկայացված ինքնաբացարկի միջնորդության հիմքերը նոր են ի հայտ եկել։
Անդրադառնալով՝ դատարանի անկախության վերաբերյալ հարցին, թե ինչ հիմքեր կան ասելու, որ դատավոր Աննա Դանիբեկյանն ինքնուրույն չէ որոշումները կայացնում՝ Ալումյանն ասաց. «Ընդունենք, որ դատավորին ոչ ոք չի զանգել եւ չի ասել՝ այսպիսի որոշում կայացնել, բայց նա իր աչքի առաջ ունի դատավոր Դավիթ Գրիգորյանի օրինակը, ով ազատ արձակեց պարոն Քոչարյանին և հենց նույն օրվանից սկսեցին հալածել։ Հիշում եք, թե ամբոխն ինչպես էր տրամադրված.դատարանը պաշարել էին, իրար էին փոխանցում Դավիթ Գրիգորյանի հասցեն և հեռախոսահամարը, գրեթե անցենզուր, արտահայտություններ էր կիրառում վարչապետը ՝ այդ դատավորի հասցեին։ Հետո դատարանները փակեցին։ Հետո քրեական գործ հարուցեցին և մեղադրանք առաջադրեցին դատավոր Դավիթ Գրիգորյանի։ Հիմա պատկերացրեք, որ նույնիսկ այն դեպքում, որ Աննա Դանիբեկյանի առաջ որեւէ մեկը պահանջ չի դրել, որ պետք է մերժի պաշտպանական կողմի միջնորդությունները, բայց նա արդեն կարող է չէ կանխատեսել, թե ինչ կարող է իր հետ պատահել, եթե պաշտպանական կողմի միջնորդությունները բավարարվեն»։
Փաստաբանի խոսքով՝ իր կանխավարկածի համաձայն՝ օրենքը պետք է գերակա լինի, բայց կա մի կողմ, որը բացարձակապես աղերս չունի օրենքի հետ։
«Կա ինչ-որ մարդու կամք, որը վերից վար թելադրում է ամբողջ դատական համակարգին»,- նշեց Ալումյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից