ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Այո»-ի 3 միլիոնանոց լոգոն՝ 90-ականներից 02/26/2020 14:33 | Մեկնաբանություն
Սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի լոգոն, պարզվում է, նոր չէ մտածված։ Իրավապաշտպան, «Ոչ» քարոզչական նախաձեռնության անդամ Արսեն Բաբայանը Ֆեյսբուքում 90-ականների մամուլից մի լուսանկար է հրապարակել, որը 1991 թվականի անկախության հանրաքվեի «Այո»-ի քարոզն է ներկայացնում։ Լուսանկարում զանգի մեջ պատկերված «Այո»-ն կրկնում է «Այո» քարոզչական կողմի՝ օրերս հրապարակած լոգոյի «Այո»-ն։
«Երբ քննադատում եմ, ասում եմ վերադարձել ենք 90-ականներ, նեղանում եք։ Արդեն հավանաբար չեք էլ փորձում թաքցնել։ Բայց 3 միլիոնը շա՞տ չէր այս «գողության» համար»,-լուսանկարին կից գրել է Արսեն Բաբայանը։
Նշենք, որ նախօրեին Դվին հյուրանոցային համալիրում սահմանադրական հանրաքվեի «Այո»–ի շտաբի կազմակերպած դրամահավաքի ընթացքում հայտարարվեց լոգոյի մրցույթի հաղթողը։ «Այո» քարոզչական կողմի շտաբի պետ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց հաղթող «Այո»-ի տարբերանշանը՝ հայտարարելով, որ հաղթողը ստանում է 3 մլն դրամ մրցանակ:
Պապիկյանն ասել էր, թե ընտրությունը բավական բարդ է եղել, երկար քննարկելուց հետո են որոշել առաջին հորիզոնականը՝ «Garօօn Agency» կազմակերպությանը։ «Այո» քարոզչական կողմի հայտարարած մրցույթին, ըստ շտաբի պատասխանատուի, 200-ից ավելի քաղաքացի էներկայացել։ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը ստացել է 1 մլն դրամ, իսկ 2-րդը ՝ 2 մլն դրամ:
90-ականների մամուլում տեղ գտած տարբերանշանի ու սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի տարբերանշանի կրկնության խնդրի շուրջ «Փաստինֆո»-ն փորձեց պարզաբանում ստանալ Սուրեն Պապիկյանից, վերջինս սակայն, չպատասխանեց մեր զանգերին։
«Սփյուռ» տեղեկատվական համակարգի միջոցով փորձեցինք կապ հաստատել մրցույթը հաղթած ընկերության հետ։ «Սփյուռ» -ում գրանցված «GAROON AGENCY» ընկերության հեռախոսահամարը, սակայն, անհասանելի էր։
Հիշեցնենք, փետրվարի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կիսվելով «ԱՅՈ» ֆեյսբուքյան էջի հայտարարությամբ, որով «Այո»-ի բրենդինգի բաց մրցույթ էր հայտարարվում: Մասնակցեք եւ հաղթեք:
«Սահմանադրական բարեփոխումների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարում է «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ։ Մրցույթի շրջանակում հարկավոր է ստեղծել․
1. «Այո»-ի լոգո
2. Բաների, սքրոլերի դիզայն
3. Ֆլայերների դիզայն
4. Facebook-ի համար նախատեսված cover նկար
5. Facebook-ի համար նախատեսված profile նկար
6. Facebook-ի համար նախատեսված շրջանակ
Առաջարկներ կարող ներկայացնել բոլոր հետաքրքրված անհատները և կազմակերպությունները: Առաջարկները տեղադրվելու են ԱՅՈ ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև դրանք կարող են հանրայնացվել հեղինակների կողմից:
Առաջարկները հարկավոր է ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին: Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 25-ին: Հաղթող մասնակցին ընտրելու է ԱՅՈ-ի շտաբը:
1-ին տեղ՝ 3 միլիոն դրամ
2-րդ տեղ՝ 2 միլիոն դրամ
3-րդ տեղ 1 միլիոն դրամ»,-նշված էր հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ