ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արի գնանք դասական համերգի». մեկնարկում է «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի համատեղ նախագիծը 02/26/2020 11:17 | ԼՐԱՀՈՍ
«Գալաքսի» ընկերությունների խումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կմիավորեն իրենց ջանքերը՝ դասական երաժշտությունը առավել հասանելի դարձնելու համար։ Երկու կողմի թիմերի մասնակցությամբ սկիզբ դրվեց երկարատև համագործակցությանը, որն ամրապնդվեց պաշտոնական հուշագրի ստորագրմամբ՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից։
Համագործակցության մեկնարկը նշանավորվեց նաև առաջին համատեղ՝ «Մարդիկ և սիմֆոնիա» նախագիծի մեկնարկով, որն ուղղված է «Գալաքսիի» կազմում հանդես եկող 15 ընկերությունների ավելի քան 3000 աշխատակիցներին։ Նախագծի շնորհիվ ընկերությունների խմբի բոլոր աշխատակիցները հնարավորություն ունեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանի բոլոր համերգներին հրավիրատոմս ստանալ՝ այցելելու ընտանիքի անդամների, ընկերների ու սիրելիների հետ։
«Գալաքսին» համախմբում է շուրջ 3000 տաղանդավոր մարդ, ովքեր ամեն օր ստեղծում են արժեքներ: Յուրաքանչյուր մարդ իր յուրովի ներդրումն ունի ընդհանուր գործի մեջ, որը մեզ համար շատ արժեքավոր է: Մեզ համար կարևոր է ոչ միայն այն, թե մարդիկ ինչպես են աշխատում, այլև նաև, թե ինչպես են կարողանում կազմակերպել իրենց հանգիստը», - նշեց «Գալաքսի» ընկերությունների խմբի Մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար Էլմիրա Հովհաննիսյանը։
Աշխատակիցներին ուղղված հրավերում նշված է. «դժվար է շնորհակալությունը «փոխանցել» տառերի միջոցով։ Այդ պատճառով ուզում ենք, որ լսեք մեր շնորհակալությունը դասական երաժշտության հնչյունների ներքո»։ Նախագծի հեղինակները լիահույս են, որ այս «շնորհակալության» նախաձեռնությունը կարող է սկիզբ դնել նոր կորպորատիվ մշակույթի ձևավորմանը և օրինակ ծառայել Հայաստանում գործող այլ ընկերությունների համար ևս։
Հավելենք, որ համագործակցության արդյունքում «Գալաքսին» և Սիմֆոնիկ նվագախումբը նախատեսում են իրականացնել շարունակական այլ ծրագրեր, որոնք ուղղված կլինեն թե համայնքին, և թե լայն հանրությանը։
«Այս համագործակցության մեկնակը անչափ կարևոր է նաև նվագախմբի համար, քանզի մեծ է ցանկությունը ձեզ հասցնել մեր ասելիքը: Հայտնի է, որ երաժշտությունը համամարդկային լեզու է, որը չի ճանաչում սահմաններ և կարող է հասնել բոլորի սրտերին՝ անկախ ամեն ինչից: Հույսով ենք, որ ունկնդրելով դասական երաժշտություն նոր մոտիվացիաներ և նոր մտքեր, էմոցիաներ կառաջանան ձեզ մոտ», - նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ ծրագրերի ղեկավար Աննա Գևորգյանը։
Փետրվարի 25-ից մինչև հուլիսի 16-ը 12 համերգ է նախատեսված և յուրաքանչյուր համերգին ակնկալվում է 200-ից ավելի աշխատակիցների ներկայությունը։ «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ հանդիսանալով ստեղծարար արվեստի մշտական աջակից, հավատացած է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի հետ համագործակցությունը նոր ու հետաքրքիր նախագծերի մեկնարկ են տալու։
Վիդեոռեպորտաժ. https://www.youtube.com/watch?v=G9U8PaEiUnk
«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ.-ին՝ Արամ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների կողմից։ 20 տարվա գործունեւության արդյունքում «Գալաքսին» 30 հոգանոց թիմից կարողացել է դառնալ Հայաստանի թիվ մեկ գործատուն` ավելի քան 3000 բարձր վարձատրվող աշխատակիցներով և ավելի քան մեկ միլիոնի հասնող բաժանորդների և հաճախորդների թվով։ Ներկայումս «Գալաքսի» ընկերությունների խումբը ներկայացված է 3 երկրում՝ 10-ից ավելի ոլորտներում, իսկ «Գալաքսին» շարունակում է սոցիալական պատասխանատվության ծրագրեր իրականացնել, որն ուղղված է կրթության, նորարարության և արվեստների աջակցմանը՝ մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հիմնադրել է 2005թ-ին դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով նաև նվագախմբի գեղարվեստական ղեկվարն ու գլխավոր դիրիժորն է: Շուրջ 14 տարի է, ինչ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունենում տարեկան ավելի քան 50 համերգով՝ լայն ճանաչում ունեցած և ժամանակակից հանճարեղ հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններով հագեցած հետաքրքիր երաժշտացանկով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան