ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է փնտրել՝ ովքե՞ր են նվիրատվություն արել եւ հետո ի՞նչ են նրանք ստանում. Վարուժան Հոկտանյան 02/26/2020 18:59 | ԼՐԱՀՈՍ
«Եթե դրամահավաքը եղել է միայն հանրաքվեի համար, բնականաբար, մնացած 105 միլիոն դրամը պետք է վերադարձվի պետբյուջե կամ վերադարձվի նվիրատվություն կատարողներին, իսկ եթե դրամահավաքը, ինչպես պարոն Փաշինյանն էր նշել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար է, այդ դեպքում ամբողջ գումարը կարող է գնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որը հետո կորոշի, այդ գումարից հատկացնի «Այո»-ի շտաբին, թե ՞ այլ հանգանակություն կարվի արդեն այդ 100 միլիոն դրամի համար»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնեց «Թրանսփերենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ նախօրեին անցկացրած դրամահավաքին։
Նշենք, որ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է, որ քարոզչական հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն ՀՀ դրամը։ Նշված գումարը գերազանցելու դեպքում միջոցները պետք է փոխանցվեն պետական բյուջե։ Մինչդեռ «Դվին» հյուրանոցում անցկացված դրամահավաքի ընթացքում հանգանակվել է 205 մլն 560 հազար դրամ: Ըստ «Այո» քարոզչական կողմի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի, եղել են նաեւ փոխանցումներ, որոնք արտացոլված չեն վերոնշյալ գումարում։
Ուշագրավ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի հրավիրատոմսի վրա, որն ըստ մամուլի հրապարակումների, ուղարկվել է գործարարներին, նշված է, որ հանգանակված միջոցներն ուղղվելու են հանրաքվեի քարոզարշավին, մինչդեռ երեկ իր ֆեյսբուքյան գրառման մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ հանգանակված միջոցներն ուղղվելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների ապահովմանը, նվիրատվության որոշ մասն էլ ուղղվելու է «Այո» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը։
Ստացվում է, որ «Քաղաքացիական պայմանագրում» «Հանրաքվեի մասին» օրենքի համապատասխան դրույթին միայն վերջին պահին են ուշադրություն դարձրել եւ ըստ այդմ, փոխել են դրամահավաքի նպատակը։ Եվ չի բացառվում, որ նվիրատուների մի մասը, ըստ էության, մոլորության մեջ է հայտնվել, քանի որ կարծել է՝ նվիրատվությունն անում է հանրաքվեի համար։
Վարուժան Հոկտանյանն ասում է՝ հրավիրատոմսը պաշտոնական փաստաթուղթ չէ եւ այստեղ, նրա կարծիքով, խնդիր չկա։ Խնդիրն, ըստ Հոկտանյանի կարող է այլ տեղ լինել։ Պետք է հասկանալ է ովքեր են նվիրատուները։
«Կոռուպցիոն ռիսկերը այլ տեղ պետք է փնտրել՝ թե ովքե՞ր են նվիրատվություն արել, ինչպես եղավ նույն Կամազների պատմության դեպքում, ինչպես լինում էր Սերժ Սարգսյանի տարիներին։ Պետք է պարզել, թե ովքեր են նվիրատվություն անողները եւ հետո ի՞նչ են նրանք ստանում»,-նկատեց Վարուժան Հոկտանյանը՝ հավելելով. «Եթե իսկապես ձեռներեցները կամ ինչպես հիմա ընդունված է ասել՝ խոշոր սեփականատերերն են արել նվիրատվությունները, պետք է տեսնել, թե նրանք այլ խնդիրներ կունենա՞ն , օրինակ, հարկերի վճարման եւ այլ հարցերում»։
Նշենք, որ համահավաքի մասնակից նվիրատուների անուններն ու նվիրաբերված գումարների չափը դեռ չեն հրապարակվել։
Մի ուշագրավ փաստ եւս, հանրաքվեի քարոզչության նպատակով ստեղծված նախընտրական հիմնադրամի համար հանգանակված միջոցները պետք է օգտագործվեն կոնկրետ նպատակով։ Օրինակ, այդ միջոցներից չի թույլատրվում աշխատավարձ վճարել տարբեր մարդկանց, մինչդեռ կուսակցության կարիքների համար հայտարարված դրամահավաքի արդյունքում գոյացած գումարից դա կարելի է անել։ Բացի այս՝ հանրաքվեի քարոզչության նպատակով ստեղծված նախընտրական հիմնադրամը պարտավոր է ներկայացնել ընթացիկ հաշվետվություններ՝ քվեարկությունից 20 օր առաջ, 10 օր առաջ եւ 3 օր հետո, մինչդեռ կուսակցությունները տարեկան հաշվետվություն են ներկայացնում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից