Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   19:00 Սափրված Նիկոլ Փաշինյանը դառնում է ընդդիմություն՝ չսափրված Նիկոլ Փաշինյանին․ Վարոսյան

«Независимая газета»-ում տպագրված ստոր հոդվածին հայկական կողմը պետք է իրավական դաշտում պատասխան տա. Մարինա Գրիգորյան 02/25/2020   19:44  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 «Վերջին տարիներին նրանք ուղղակի չէին համարձակվում այդպիսի ակնհայտ ստեր փչել։ Այդ հոդվածն անցել է բոլոր այն ստերը, որոնք Ադրբեջանը մինչեւ հիմա  հրապարակել էր։  Ստորության մակարդակն այս հոդվածում չափազանց բարձր է, այն անցնում է բոլոր սահմանները՝ եւ բարոյական, եւ իրավական և փաստական առումով»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետ Մարինա Գրիգորյանը՝ անդրադառնալով Սումգայիթի ողբերգության վերաբերյալ «Независимая газета»-ում տպագրված հակահայկական ու ադրբեջանական քարոզչական հոդվածին։

Մարինա Գրիգորյանը շեշտեց՝ նման իրավիճակում պատասխան հոդվածի հրապարակումը բավարար չէ։ Ըստ մասնագետի, ակնհայտ է, որ «Независимая газета»-ի խմբագրությունն այդ հոդվածը տպագրել է ոչ անշահախնդիր։  Նա ընդգծեց՝  իրեն հարգող որեւէ խմբագրություն առանց որեւէ  ապացույցի ու փաստաթղթերի այդ հոդվածը չէր տպագրի, առավել եւս իմանալով, որ գործ ունեն հայ ժողովրդի  դեմ իրականացված հանցագործության ու մարդկային լայնածավալ ողբերգության հետ։

«Ես կարծում եմ, որ հայկական կողմը պետք է շատ կոշտ պատասխան տա հենց իրավական դաշտում։  Հայաստանից պետք է լինի արձագանք բարձր մակարդակով։  Տվյալ դեպքում իր խոսքը պետք է ասի առաջին հերթին ՀՀ ԱԳՆ-ն եւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։ Նրանք պետք է լինեն գլխավոր դերակատարներ, որովհետեւ խոսքը գնում է մեզ համար ռազմավարական գործընկեր հանդիսացող երկրի ԶԼՄ-ի մասին, որը չի խորշում նմանատիպ կեղտոտ եւ պրովոկացիոն բնույթի հոդված տպագրել ։  Անելիք ունեն նաեւ Ռուսաստանի հայկական կազմակերպությունները։ Ես վստահ եմ, որ դա տեղեկատվական պրովոկացիա է, ինչի համար տվյալ ԶԼՄ-ն պետք է ստանա  իր  արժանի պատիժը հենց իրավական դաշտում»,-շեշտեց Մարինա Գրիգորյանը։

Մասնագետը 2 ճանապարհ է տեսնում. կամ խմբագրությունը  պետք է հեռացնի հոդվածը եւ ներողություն խնդրի նախ եւ առաջ «սումգայիթի» զոհերի հարազատներից, որոնց հիշատակը պղծվել է, բացի այդ, պետք է տպագրի հայկական կողմի տրամադրած  եւ փաստերով հիմնավորված հոդվածը 1988 թվականի փետրվարի 26-29 Սումգայիթում կատարած Ադրբեջանի հանցագործության մասին։ Գրիգորյանի համոզմամբ, հրաժարվելու դեպքում  պետք է դատական հայց ներկայացվի «Независимая газета»-ի դեմ։

Մարինա Գրիգորյանի խոսքով,  Ադրբեջանը Սումգայիթի ողբերգությունից անմիջապես  հետո սկսեց խեղաթյուրել փաստերը, ինչն անում է նաեւ այսօր՝ ամեն կերպ փորձելով  հրեշավոր ողբերգության պատասխանատվություն գցել հայերի վրա. «Նրանք օգտագործում են ամենաստոր, ամենակեղտոտ մեթոդները,  որպեսզի հաստատեն, թե «Սումգայիթը» իբր կազմակերպել են հայերը Ադրբեջանին վարկաբեկելու համար։ Նրանք տարբեր վարկածներ ունեն, հիմնականը  Էդուարդ Գրիգորյանի հետ կապված վարկածն է, որը իբրեւ թե Սումգայիթի ողբերգության կազմակերպիչն է»,-ասաց Մարինա Գրիգորյանը։

Սումգայիթի ջարդերի վերաբերյալ հայկական կողմն ունի բազմաթիվ ապացույցներ, որոնք  ներկայացված են karabakhrecords.info կայքում։ Մարինա Գրիգորյանն ասում է՝ դրանք  ԽՍՀՄ դատարանների կողմից կայացված դատավճիռներն են, դատական գործընթացների փաստաթղթերը, տեսանյութեր, լուսանկարներ և, իհարկե, բազմաթիվ վկայություններ։ Չափազանց կարևոր են  նաև հետաքննությունների և դատական նիստերի ընթացքում հենց Սումգայիթի՝ ազգությամբ ադրբեջանցի բնակիչների ցուցմունքները և վկայությունները, որոնք ներկայացված են ՊՈԱԿ-ի կողմից 2017թ. հրատարակված «Սումգայիթ. Խոսում են ադրբեջանցի վկաները» գրքում:

 «Մենք գիտենք, որ Ադրբեջանի կողմից իրականացված հայկական ջարդերից «Սումգայիթը» միակն է, որի կապակցությամբ քրեական գործեր էին հարուցվել, դատական լսումներ անցկացվել և դատավճիռներ կայացվել։ Մենք ունեք այդ քրեական գործերից և դատական պրոցեսներից մի քանիսի նյութերը, մնացածը Ադրբեջանն իր արխիվներում է պահում։ Այն փաստագրական բազան, որն ունի Հայաստանը , ամբողջությամբ բավարար է՝ ապացուցելու համար այդ հոդվածի ստոր լինելը։  Մենք ունենք փաստերի մի ամբողջություն, նույնիսկ ունենք տեսանյութ, որտեղից երեւում է, թե ինչպես են Ադրբեջանի հատուկ ծառայությունների  աշխատակիցները հանգիստ հետևում, համակարգում սպանությունները ու ցուցում տալիս ջարդարարներին»։

Այդ և բազմաթիվ այլ տեսանյութերն ու փաստերը տեղ են գտել «սումգայիթի» մասին պատմող երկու փաստագրական ֆիլմերում, որոնք ստեղծվել են 2012 եւ 2017 թվականներին:

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատանքների շնորհիվ, ըստ Գրիգորյանի,  Հայաստանը  վերջին տարիներին  կարողացավ զսպել ադրբեջանական քարոզչությունը։ Սրանով հանդերձ, մասնագետը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե ՊՈԱԿ-ն այժմ այդ ուղղությամբ ոչինչ չի անում ։

«Այն կարծիքը, որ ՊՈԱԿ-ը բացարձակ ոչինչ չի անում, իրականությանը չի համապատասխանում։ Իհարկե, անցյալ տարիներին մենք միգուցե ավելի արդյունավետ և ակտիվ էինք աշխատում, որովհետեւ ավելի բարձր մասնագիտական կազմ էր հավաքված, բայց այնուամենայնիվ, պետք չէ թերագնահատել այսօր ՊՈԱԿ-ում  աշխատող մասնագետների ջանքերը հակաադրբեջանական ուղղությամբ», - մեզ հետ զրույցում եզրափակեց Մարինա Գրիգորյանը։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:19 01/03/2019  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Սումգայիթում հայկական ջարդերը
15:28 29/03/2018  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ում տարածվել է սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի ԱԺ հայտարարությունը
18:56 02/03/2018  |  ԼՐԱՀՈՍՌիգայում կայացավ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» պրեմիերան՝ նվիրված Սումգաիթի զոհերի հիշատակին
20:59 01/03/2018  |  ԼՐԱՀՈՍ«Ժողովրդավարական շարժումների սկիզբը Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից առաջ» թեմայով քննարկում Բեռլինում
18:00 01/03/2018  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Աշոտյանը դիմել է իր եվրոպացի գործընկերներին
14:57 28/02/2018  |  ՔաղաքականԱդրբեջանն ամեն օր եւ ամեն ժամ էլ իրականացնում է հայատյաց քաղաքականություն. Նաիրա Զոհրաբյան
14:29 28/02/2018  |  ԼՐԱՀՈՍԱրցախի Ազգային ժողովի հայտարարությունը` Սումգայիթյան կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ
13:47 28/02/2018  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայաստանի ԱԺ-ն միջազգային հանրությանը կոչ է անում դատապարտել Ադրբեջանի ոճրագործությունները. ընդունվեց հայտարարություն
12:43 28/02/2018  |  ԼՐԱՀՈՍԱրցախի Նախագահը ծաղիկներ է դրել Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին
12:22 28/02/2018  |  ԼՐԱՀՈՍՊատմության շիտակ կողմը. ամերիկահայերը Ադրբեջանի դեսպանատան առջեւ ցույց են կազմակերպել

Արխիվ

[]