ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շատ կուզեի հավատալ, որ այս ամենի հետևում երկրի պաշտպանունակությունը խարխլելու միտում չկա. Չալաբյան 02/25/2020 11:30 | Մեկնաբանություն
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել Արցախի Պաշտպանուայն բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի պաշտոնանկության վերաբերյալ:
«Նախորդ շաբաթ ես գրել էի նրա մասին, որ բանակում զինծառայողների միջև ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում կորուստների աճի պատճառները պետք է փնտրել բանակի խրոնիկ թերֆինանսավորման, սպայական մասնագիտության հեղինակության անկման, և բանակի դեմ տարվող մեթոդիկ քարոզարշավի մեջ, որի արդյունքում կարգապահությունը բանակում վերջին երկու տարիներին զգալիորեն թուլացել է։
Քաղաքական իշխանությունը, որը անմիջական պատասխանատվությոն է կրում այս խնդիրների սրացման համար, փոխանակ իրական լուծումներ առաջարկելու ստեղծված իրավիճակից, իր արդեն ավանադական դարձած սովորության համաձայն, փորձում է «քավության նոխազներ» փնտրել նույն բանակի ներսում։
Անցած շաբաթ, առանց որևէ բացատրության, պաշտոնից հեռացվեցին երկու գեներալներ, իսկ երեկ էլ, կրկին առանց որևէ բացատրության, ծառայողական հետաքննության, և իրական պատասխանատվության չափը պարզելու, պաշտոնից հեռացվեց Արցախի Պաշտպանուայն բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը։
Վերջին պաշտոնանկության հետ կապված, ցանկանում եմ հիշեցնել, որ գեներալ Աբրահամյանը պաշտոնավարում էր տառացիորնեն մեկ տարի և երկու ամիս, իր նախորդի, գեներալ Լևոն Մնացականյանի, նմանապես որևէ կերպ չհիմնավորված պաշտոնանկությունից հետո։ Գեներալ Աբրահամյանը մեր բանակի լավագույն կադրային սպաներից մեկն է, անբասիր կենսագրությամբ։ Իր մարտական ուղին սկսելով Հադրութի ինքնապաշտպանական մարտերից, նա անցել է դասակի հրամանատարից մինչը ՊԲ հրամանատարի ողջ ճանապարհը, ոսկե մեդալով ավարտել Ռուսաստանի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան, եղել կորպուսի հրամանատար, այնուհետև ՊԲ շտաբի պետ։ Իր ՊԲ հրամանատարության ընթացքում, արձանագրվել է բոլոր տարիների ընթացքում մարտական կորուստների ամենացածր մակարդակը, իրականացավել են առաջնագծի ամրապնդման լայնածավալ աշխատանքներ, դժվարին պայմաններում ապահովվել է զինված ուժերի մարտունակությունը։
Այսօր, այսպիսի կադրային սպան, առանց ծառայողական հետաքննության, առանց առաջացած խնդիրներներին համարժեք լուծումներ տալու հնարավորության, կամայական որոշմամբ ազատվում է զբաղեցված պաշտոնից։ Ոչ մի երաշխիք չկա, որ նրան հաջորդող ցանկացած կարդային սպա նույն ճակատագրին չի արժանանա, երբ իշխանությունը, սեփական ձախողումները քողարկելու նպատակով, և խնդիրներին իրական լուծումներ առաջարկելու փոխարեն, չի զոհաբերի հերթական "մեղավորին"։ Ոչ մի երաշխիք չկա նաև, որ նրան հաջորդող սպաները, իրենց պարտքը հայրենիքի առաջ ազնվորեն կատարելու փոխարեն, չեն սկսի մտածել պարզապես իշխանությանը հաճոյանալու և դրանով իրենց դիրքերը ապահովագրելու մասին։ Այս իշխանությունը բազմաթիվ օրինակների վրա արդեն ցույց է տվել, թե որքան «կարևոր» է իրեն հաճոյանալը, և թե ինչպես արդյունքում բազմաթիվ նախկիններ մեղքերի թողություն են ստացել, իսկ ազնվորեն երկրի առաջ իրենց պարտքը կատարողները՝ դարձել հախուռն գրոհների և «սևացման» առարկա։
Շատ կուզեի հավատալ, որ այս ամենի հետևում երկրի պաշտպանունակությունը խարխլելու միտում չկա։ Սակայն գեներալ Կարեն Աբրահամյանի պաշտոնանկությունը, դրան մեկ տարի առաջ նախորդած վաստակավոր գեներալ Լևոն Մնացականյանի պաշտոնանկությունը, բանակի ղեկավարության դեմ տարվող անթաքույց քարոզը, իմ մոտ կասկած են առաջացնում, որ մենք իրականում գործ ունենք հենց այդպիսի վտանգավոր միտման հետ։ Մեզնից յուրաքանչյուրից է կախված, թե որքան հեռու այն կգնա, և արդյունքում ինչպիսի կորուստներ կհասցվեն մեր երկրի պաշպանունակությանը։ Այսօր դեռ մենք կարող ենք բարձրացնել մեր հավաքական բողոքի ձայնը, և պաշտպանել մեր երկրի իրական պաշտպաններին։ Ես իմ զորակցությունն եմ հայտնում գեներալ Աբրահամյանին, և հույս հայտնում, որ նա կշարունակի իր ծառայությունը հայրենիքին, իսկ բանակի հեղինակությունը վտանգող բոլոր անձիք վաղ թե ուշ պատասխանատվություն կկրեն իրեն գործողությունների համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան