ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Независимая газета»-ում տպագրված ստոր հոդվածին հայկական կողմը պետք է իրավական դաշտում պատասխան տա. Մարինա Գրիգորյան 02/25/2020 19:44 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Վերջին տարիներին նրանք ուղղակի չէին համարձակվում այդպիսի ակնհայտ ստեր փչել։ Այդ հոդվածն անցել է բոլոր այն ստերը, որոնք Ադրբեջանը մինչեւ հիմա հրապարակել էր։ Ստորության մակարդակն այս հոդվածում չափազանց բարձր է, այն անցնում է բոլոր սահմանները՝ եւ բարոյական, եւ իրավական և փաստական առումով»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետ Մարինա Գրիգորյանը՝ անդրադառնալով Սումգայիթի ողբերգության վերաբերյալ «Независимая газета»-ում տպագրված հակահայկական ու ադրբեջանական քարոզչական հոդվածին։
Մարինա Գրիգորյանը շեշտեց՝ նման իրավիճակում պատասխան հոդվածի հրապարակումը բավարար չէ։ Ըստ մասնագետի, ակնհայտ է, որ «Независимая газета»-ի խմբագրությունն այդ հոդվածը տպագրել է ոչ անշահախնդիր։ Նա ընդգծեց՝ իրեն հարգող որեւէ խմբագրություն առանց որեւէ ապացույցի ու փաստաթղթերի այդ հոդվածը չէր տպագրի, առավել եւս իմանալով, որ գործ ունեն հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործության ու մարդկային լայնածավալ ողբերգության հետ։
«Ես կարծում եմ, որ հայկական կողմը պետք է շատ կոշտ պատասխան տա հենց իրավական դաշտում։ Հայաստանից պետք է լինի արձագանք բարձր մակարդակով։ Տվյալ դեպքում իր խոսքը պետք է ասի առաջին հերթին ՀՀ ԱԳՆ-ն եւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։ Նրանք պետք է լինեն գլխավոր դերակատարներ, որովհետեւ խոսքը գնում է մեզ համար ռազմավարական գործընկեր հանդիսացող երկրի ԶԼՄ-ի մասին, որը չի խորշում նմանատիպ կեղտոտ եւ պրովոկացիոն բնույթի հոդված տպագրել ։ Անելիք ունեն նաեւ Ռուսաստանի հայկական կազմակերպությունները։ Ես վստահ եմ, որ դա տեղեկատվական պրովոկացիա է, ինչի համար տվյալ ԶԼՄ-ն պետք է ստանա իր արժանի պատիժը հենց իրավական դաշտում»,-շեշտեց Մարինա Գրիգորյանը։
Մասնագետը 2 ճանապարհ է տեսնում. կամ խմբագրությունը պետք է հեռացնի հոդվածը եւ ներողություն խնդրի նախ եւ առաջ «սումգայիթի» զոհերի հարազատներից, որոնց հիշատակը պղծվել է, բացի այդ, պետք է տպագրի հայկական կողմի տրամադրած եւ փաստերով հիմնավորված հոդվածը 1988 թվականի փետրվարի 26-29 Սումգայիթում կատարած Ադրբեջանի հանցագործության մասին։ Գրիգորյանի համոզմամբ, հրաժարվելու դեպքում պետք է դատական հայց ներկայացվի «Независимая газета»-ի դեմ։
Մարինա Գրիգորյանի խոսքով, Ադրբեջանը Սումգայիթի ողբերգությունից անմիջապես հետո սկսեց խեղաթյուրել փաստերը, ինչն անում է նաեւ այսօր՝ ամեն կերպ փորձելով հրեշավոր ողբերգության պատասխանատվություն գցել հայերի վրա. «Նրանք օգտագործում են ամենաստոր, ամենակեղտոտ մեթոդները, որպեսզի հաստատեն, թե «Սումգայիթը» իբր կազմակերպել են հայերը Ադրբեջանին վարկաբեկելու համար։ Նրանք տարբեր վարկածներ ունեն, հիմնականը Էդուարդ Գրիգորյանի հետ կապված վարկածն է, որը իբրեւ թե Սումգայիթի ողբերգության կազմակերպիչն է»,-ասաց Մարինա Գրիգորյանը։
Սումգայիթի ջարդերի վերաբերյալ հայկական կողմն ունի բազմաթիվ ապացույցներ, որոնք ներկայացված են karabakhrecords.info կայքում։ Մարինա Գրիգորյանն ասում է՝ դրանք ԽՍՀՄ դատարանների կողմից կայացված դատավճիռներն են, դատական գործընթացների փաստաթղթերը, տեսանյութեր, լուսանկարներ և, իհարկե, բազմաթիվ վկայություններ։ Չափազանց կարևոր են նաև հետաքննությունների և դատական նիստերի ընթացքում հենց Սումգայիթի՝ ազգությամբ ադրբեջանցի բնակիչների ցուցմունքները և վկայությունները, որոնք ներկայացված են ՊՈԱԿ-ի կողմից 2017թ. հրատարակված «Սումգայիթ. Խոսում են ադրբեջանցի վկաները» գրքում:
«Մենք գիտենք, որ Ադրբեջանի կողմից իրականացված հայկական ջարդերից «Սումգայիթը» միակն է, որի կապակցությամբ քրեական գործեր էին հարուցվել, դատական լսումներ անցկացվել և դատավճիռներ կայացվել։ Մենք ունեք այդ քրեական գործերից և դատական պրոցեսներից մի քանիսի նյութերը, մնացածը Ադրբեջանն իր արխիվներում է պահում։ Այն փաստագրական բազան, որն ունի Հայաստանը , ամբողջությամբ բավարար է՝ ապացուցելու համար այդ հոդվածի ստոր լինելը։ Մենք ունենք փաստերի մի ամբողջություն, նույնիսկ ունենք տեսանյութ, որտեղից երեւում է, թե ինչպես են Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները հանգիստ հետևում, համակարգում սպանությունները ու ցուցում տալիս ջարդարարներին»։
Այդ և բազմաթիվ այլ տեսանյութերն ու փաստերը տեղ են գտել «սումգայիթի» մասին պատմող երկու փաստագրական ֆիլմերում, որոնք ստեղծվել են 2012 եւ 2017 թվականներին:
Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատանքների շնորհիվ, ըստ Գրիգորյանի, Հայաստանը վերջին տարիներին կարողացավ զսպել ադրբեջանական քարոզչությունը։ Սրանով հանդերձ, մասնագետը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե ՊՈԱԿ-ն այժմ այդ ուղղությամբ ոչինչ չի անում ։
«Այն կարծիքը, որ ՊՈԱԿ-ը բացարձակ ոչինչ չի անում, իրականությանը չի համապատասխանում։ Իհարկե, անցյալ տարիներին մենք միգուցե ավելի արդյունավետ և ակտիվ էինք աշխատում, որովհետեւ ավելի բարձր մասնագիտական կազմ էր հավաքված, բայց այնուամենայնիվ, պետք չէ թերագնահատել այսօր ՊՈԱԿ-ում աշխատող մասնագետների ջանքերը հակաադրբեջանական ուղղությամբ», - մեզ հետ զրույցում եզրափակեց Մարինա Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ