ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նույն այն պատմությունն է, որը մի քանի ամիս է լսում ենք՝ այդ թվում եւ վարչապետի շուրթերից. փաստաբանը՝ Արսեն Բաբայանին առաջադրված նոր մեղադրանքի մասին 02/24/2020 17:29 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել ՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Ըստ էության, մեղադրանքը բովանդակային առումով գրեթե նույնն է, փոխվել է միայն այն, որ պարզվել է, որ Արսեն Բաբայանը չի օժանդակել ՍԴ-ի լիազորությունների յուրացմանը։ Մնացած առումով նույն այն պատմությունն է, որը մենք արդեն մի քանի ամիս է լսում ենք՝ այդ թվում եւ վարչապետի շուրթերից, թե ինչ-որ հատուկ դիտավորությամբ եղել է հրաժարական, որից հետո հրաժարականի դիմումը հետին ամսաթվով է մուտքագրվել, որպեսզի ԱԺ կանոնակարգ օրենքի նոր խմբագրության ուժով Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ նշանակի ԱԺ-ն։ Սա է էությունը»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, թե չգիտի, թե ինչպես է նման մեղադրանք առաջադրվել իր վստահորդին եւ առհասարակ, ինչ կյանք կարող է ունենալ այդ մեղադրանքը։
Հիշեցնենք, որ դատախազությունը 2 անգամ չէր հաստատել ԱԺ նախկին նախագահ Ա. Բաբլոյանին և աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Բաբայանին առաջադրված մեղադրանքները, ապա մերժել էր դրանք փոփոխելու դատախազի ցուցումի դեմ ՀՔԾ քննիչի ներկայացրած առարկությունը։
«Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին վերաբերող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազի՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը վերադարձնելու որոշման վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած առարկությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ»,- ավելի վաղ «Փաստինֆո»-ին ասել էին գլխավոր դատախազությունից։ Դատախազությունը նշել էր, որ արարքը սխալ է որակվել ՀՔԾ-ի կողմից։
Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով /իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության
Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը/ և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արսեն Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով / սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելը/ և 314-րդ հոդվածի 1-ին մասով։
Անդրադառնալով մեղադրանքի փոփոխությանը, Երվանդ Վարոսյանն ասաց, որ իր կարծիքով նախաքննական մարմինը քննել ու պարզ է, որ իրականում որեւէ նման բան չկա. Մասնավորապես, այդ գործընթացում ներգրավված բոլոր անձինք հաստատել են, որ իրենք, այո գործել են ԱԺ կանոնակարգ օրենքի նոր խմբագրությամբ եւ դրանով էլ , բնականաբար պետք է գործեին եւ որեւէ մեկի մտքով չի անցել, որ ինչ-որ տարբերություն կա, որ պետք է ենթադրվեր ինչ-որ նման դիտավորություն»,-ասաց Վարոսյանը։
Փաստաբանը տեղեկացրեց, որ Արսեն Բաբայանը մեղադրանքը չի ընդունել եւ հայտարարել , էր որ դա ակնհայտ քաղաքական հետապնդում է իր նկատմամբ, ինչը հաստատվել է նաեւ վարչապետի կողմից այդ մեղադրանքի բովանդակությունը՝ որպես հաստատված փաստ, մի քանի անգամ հնչեցնելով։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ նախկինում առաջադրված մեղադրանքը՝ ՍԴ լիազորություններին տիրանալուն օժանդակելու մասով, փաստորեն դատախազությունը 2 անգամ չհաստատեց, Վարոսյանն ասաց. «Իրավական գնահատական տալ մի գործընթացի, որն ի սկզբանե իրավունքի հետ ոչ մի առնչություն չունի, անիմաստ գործ է։ Ի՞նչ են պլանավորել, ի՞նչ են մտածել, չեմ կարող ասել, բայց մի բան ակնհայտ է, որ դավադրության մասին այդ հորինված տեսությունը իրականության հետ ոչ մի կապ չունի, բայց ակնհայտ է նաեւ, որ այն վերջին ամիսներին ՍԴ-ի շուրջ ընթացող գործընթացի մի օղակն է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ