ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կենտրոնական բանկը ակտիվորեն տարադրամ է գնում, բայց տարադրամի պահուստները կրկին նվազել են 02/24/2020 12:12 | Տնտեսություն
Կենտրոնական բանկը շարունակում է ակտիվորեն տարադրամ գնել։ Այդ մասին պարբերաբար հայտարարում է նաև Նիկոլ Փաշինյանը։
-Այս տարի գնված դոլարի ծավալը դարձավ 47,8 միլիոն դոլար,- օրերս իր ֆեյսբուքյան էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը։
Չնայած դրան, տարվա սկզբին Կենտրոնական բանկի պահուստները կրկին նվազել են։ Ընդ որում, ոչ պակաս ակտիվությամբ։
Պաշտոնական տվյալներով, որոնք հրապարակել է Կենտրոնական բանկը, հունվարին Հայաստանի արտաքին տարադրամային պահուստները կազմել են 2 մլրդ 671 մլն դոլար։ Մեկ ամսվա ընթացքում դրանք նվազել են 169 մլն դոլարով։
Անցած տարվա դեկտեմբերին ԿԲ պահուստները հասել էին շուրջ 2 մլրդ 840 մլն դոլարի, որն իսկապես աննախադեպ էր։ Մինչև հիմա պահուստների նման մակարդակ Հայաստանը երբևէ չէր ունեցել։ Ու դա պայմանավորվել էր առաջին հերթին ներքին ֆինանսական շուկայում ձևավորված տարադրամի բարձր առաջարկով, որը դատելով ԿԲ գործողություններից՝ շարունակում է պահպանվել նաև այս տարի։
Ազգային արժույթի վրա ճնշումը թուլացնելու նպատակով դեռ անցած տարվա սկզբից Կենտրոնական բանկը բավական ակտիվ արտարժույթ է դուրս քաշում շուկայից, այլապես դրամի արժևորման տեմպը շատ ավելին կլիներ, քան ունեցանք անցած տարի և ունենք այսօր։ Ամերիկյան արժույթի գինը այժմ տատանվում է 479 դրամի շրջակայքում։
Ներքին շուկայում անցած տարի ձեռք բերված բավական մեծ քանակությամբ տարադրամը հնարավորություն տվեց համալրել արտաքին պահուստները։ 2019թ. ընթացքում դրանք ավելացան 581 մլն դոլար։
Սակայն այս տարվա սկզբին պահուստները դարձյալ նվազել են։ Այդպիսի երևույթ արձանագրվեց նաև անցած տարվա սկզբին։ Հունվարին ԿԲ արտաքին պահուստները կտրուկ նվազեցին։ Այն ժամանակ դրանք կրճատվեցին 265 մլն դոլարով։ Այս տարվա հունվարին կրճատումն ավելի քիչ է, բայց 169 միլիոնն էլ փոքր գումար չէ։ Հատկապես որ, դա տեղի է ունեցել տարադրամային միջոցների ակտիվ գնման պայմաններում։
Այսինքն՝ եթե այդպես չլիներ, ապա պահուստների կրճատումն էլ ավելի մեծ չափերի կհասներ։
Թե ո՞րն է եղել տարեսկզբին պահուստների կրճատման պատճառը, հայտնի չէ։ Բայց դա սովորաբար կապված է լինում երկրի տարադրամային պարտավորությունների սպասարկման հետ։ Այլ հարց, թե տարեսկզբին հատկապես ինչ պարտավորություններ են սպասարկվել։
Որ Կենտրոնական բանկի արտաքին տարադրամային պահուստները կարող են անընդհատ փոխվել, արտառոց երևույթ չէ։ Հաճախ է այդպես լինում։ Դրանք ավելանում կամ պակասում են՝ կապված այն բանի հետ, թե տվյալ ժամանակահատվածում, որ գործոնների ազդեցությունն է ավելի մեծ։
Այս պահին, Կենտրոնական բանկի տարադրամային պահուստները շարունակում են գտնվել բավական բարձր դիրքում։ Դրանք նախորդ տարվա հունվարի համեմատ ավել են 677 մլն դոլարով։
Թե ինչպիսի՞ն կլինեն առաջիկա տեղաշարժերը՝ շատ բանով կախված է ներքին արժութային շուկայի տարադրամային հոսքերից։ Ներկայումս դրանք բավական ակտիվ են, ինչը թույլ է տալիս Կենտրոնական բանկին շարունակել տարադրամային միջոցների ներքաշումը։ Սակայն վաղ է ասել, թե հետագա ամիսներին ինչպես իրեն կդրսևորի շուկան։
Տարադրամային հոսքերը բազմագործոն են և կապված են ինչպես ներքին տնտեսական զարգացումների, այնպես էլ արտաքին հատվածից թելադրված դրսևորումների հետ։ Նայած դրանք ինչպես կարտահայտվեն։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից