ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՛չ մարիխուանային 02/22/2020 15:27 | Վերլուծություններ
Սահմանադրական հանրաքվեն շոուի վերածած իշխանությունը իր բաղձանքի իրականացումից, այսինքն, հանրաքվեի ընթացքում 650 հազար ձայն ապահովելուց հետո, ինչն օրինականության շրջանակում, մեղմ ասած, անհնարին է, պատրաստվում է իր միադեմ քպական ֆրակցիայի միջոցով օրինականացնել իրենց նախաձեռնած մի շարք օրենսդրական նախագծեր, որոնք հերթի են դրված ԱԺ մեծամասնության կողմից արդեն տևական ժամանակ:
Այդ համատեքստում է նաև Հայաստանում մարիխուանայի օրինականացումը:
Շատերն են հիշում, թե ինչպես դեռևս անցյալ տարի ապրիլին ԱԺ «Իմ քայլը» իշխանական խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հայտարարությանը հաջորդեց հանրային վայրում մարիխուանայի միջազգային օր նշելու մի տարօրինակ արարողություն, որի նպատակը մարիխուանայի օրինականացումը, այսինքն՝ ապաքրեականացումն էր: Ընդ որում, ուշագրավ է, որ այդ քարոզչությունը իրականացնողը տվյալ պատգամավորի հարազատ եղբայրն էր:
Փաստորեն, մի եղբայրը մարիխուանայի օրինականացման փողոցային քարոզչությունն է ստանձնել, մյուսը՝ իրավաբան եղբայրը Ազգային Ժողովում այն ընթացք տվող պատգամավորը:
Այսպես, քայլ առ քայլ, տերև առ տերև են սկսել իրենց քարոզչությունը հայ մարիխուանասերները, որոնք հիմնականում ներկա իշխանության ներկայացուցիչներն են: Եվ բնականաբար, նրանք սկսել են նախ՝ վիրտուալ տարածքում՝ սոցցանցային հարթակներում խմբեր ստեղծելուց, համակիրներ հավաքելուց, տարբեր լրատվամիջոցներով մարիխուանայի գովքն անելուց:
Նկատենք, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ դեռևս 2017 թվականին ստեղծած մարիխուանա քարոզող՝ «Օրինական Հայաստանում» անունը կրող ֆեյսբուքյան խումբն առայսօր գոյություն ունի, որի ադմիններից մեկն այսօր էլ շարունակում է ինքը լինել :
Այնպես որ, այս խմբի քարոզած մարիխուանայով պիցցաները եթե մի գեղեցիկ օր Հայաստանի ռեստորաններում և սրճարաններում մատուցվեն, բնավ չզարմանաք: Բնականաբար, այդ ամենը կհամեմվի զբոսաշրջության զարգացման լեգենդով, մարիխուանայի առողջարար հատկանիշներով, որոնց մասին ԱԺ փոխխոսնակի հիմնած խմբում հաճախ կարելի է հանդիպել:
Մարիխուանա քարոզող խմբի անդամների մեջ ՔՊ-ական շրջանակներից բավականին մարդիկ կան, այդ թվում, նաև՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՏԿ նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբենյանը, ԱԺ պատգամավոր՝ Հրաչյա Հարությունյանը, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ…
Իհարկե, այստեղ կան նաև մարդիկ, որ պատահականորեն կամ չիմացության հետևանքով են հայտնվել, ասենք՝ մեխանիկորեն իրենց ֆբ ընկերներին տեսնելով անդամագրվել են, բայց շատերն էլ հասկանալով, թե ինչ խմբի մեջ են ներգրավվել, լքել են խումբը՝ իրենց ընկերներին էլ կոչ անելով լքել գրուպը, զգուշացնելով, որ սրա հաջորդ քայլը միասեռականների ամուսնությունը օրինականացնելն է:
Այն, որ մարիխուանան թմրամիջոց է, որն օգտագործողի մոտ այն աստիճանաբար կարող է կախվածության առաջացնել, իսկ ցանկացած կախվածություն՝ հիվանդություն է, կհաստատի ցանկացած բժիշկ: Ի հավելումն, հոգեբաններն ուղղակի կապ են տեսնում մարիխուանայի օրինականացման և աշխարհում ահագնացող բռնությունների և սպանությունների միջև, զգուշացնելով, որ դրա ազդեցությամբ բռնարարքների հավանականությունը առավել մեծ է: Այսինքն, սա ազգը խեղելուն ուղղված քայլ է:
Այս համատեքստում իշխանությունների տոտալ պայքարը ծխախոտի դեմ, ծխախոտը թանկացնելուն ուղղված քայլերը ծիծաղելի են թվում. եթե ազգի, առողջ սերունդ ունենալու մասին մտահոգ լիներ իշխանությունը՝ մարիխուանայի օրինականացման հարց չէր դնի: Երկրներ կան, որ ընդհանրապես մարիխուանայի վաճառքի և օգտագործման համար երկարատև ազատազրկում և նույնիսկ մահապատիժ են նախատեսում:
Հեղինակ՝ Մարինե Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ