ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շատ թույլ է «Այո»-ի մոտիվացիան, որը պետք է ստիպի 850 հազար մարդու գնալ ընտրատեղամաս «Ոչ»-ը գրագետ աշխատելու դեպքում ունի հաղթելու հնարավորություն. Բադալյան 02/22/2020 21:33 | Քաղաքական
Հանրաքվեի ընդդիմադիրներին սեւացնելը դժվար է լինելու։ «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն՝ արձանագրելով, որ «Ոչ»-ի շտաբը ձեւավորել են իրավաբանները, որոնց մեջ է նաեւ Փաշինյանի նախկին փաստաբանը։
Նրա գնահատմամբ՝ եթե «ոչ»-ի ճամբարը ներկայացնեին նախկին իշխանության ներկայացուցիչները կամ խորհրդարանական ընդդիմությունը, ապա քաղաքական «այո»-ի կողմից հնարավոր կլիներ «ոչ»-ը նույնականացնել նախկին «կոռումպացված» համակարգի հետ, սև ու սպիտակի բաժանել, սակայն ընդդիմությունը չստեղծեց շտաբ,«ոչ»-ը ձևավորել են իրավաբանները, փաստաբանները, հետեւապես իշխանությունների համար շատ դժվար է նրանց սևացնելը։
«Հիմա գործունեության մեջ են մտնում մանիպուլյացիոն տեխնոլոգիաները։ Երբ վերցնում են լուսանկար, գրում են՝ «ոչ»-ը քանդված ճանապարհներն են, «այո»-ն կառուցված ճանապարհներն են, բնականաբար դա նույնպես ուղղված է պողոսներին»,- ասել է Բադալյանը ու նկատել, որ այդ քանդված ճանապարհների կողքին կա նաև Հյուսիսային պողոտան, ուր Փաշինյանն ուղեկցել էր Մերկելին ու զբոսնում էր այնտեղ։ Այն նույնպես «ոչ»-ի ժամանակ է կառուցվել։
Ա.Բադալյանի խոսքով, իշխանությունները չեն կարող անկեղծ ասել, որ հանրաքվեի ամբողջ նպատակը 7 դատավորներին աշխատանքից ազատելն է, քանի որ այդ դեպքում շատերը չեն գնա քվեարկության։
«Պողոսները կան, բայց հնարավոր է այլևս 650 հազար պողոս չլինի։ Նրանց թիվը շատ է փոքրացել, դրա համար իրականությունը պետք է փոխարինել վիրտուալ իրականությամբ, իսկ վիրտուալ իրականությամբ փոխարինելու համար պետք է մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ կիրառել»,-ասել է քաղտեխնոլոգը։
Որպես մանիպուլյատիվ հնարք է դիտարկվել նաեւ բուն հանրաքվեի անցկացումը, որովհետեկ ամիսներ առաջ իշխանական պատգամավորը կարծում էր, որ իր հարեւան անգրագետ Պողոսը չի կարող որոշել Ամուլսարի հանքը ենթակա է շահագործման, թե ոչ, բայց Սահմանադրական դատարանին վերաբերող հարցը, որի հետ երբեւէ չի առնչվել, կարող է հանրաքվեով որոշել, որ այս հոդվածը չի համապատասխանում Սահմանադրության։ «Հետաքրքիր է, թե քանի տոկոսն է ամբողջությամբ» կարդացել Սահմանադրությունը»,- նշել է բանախոսը։
Ըստ նրա՝ շատ դժվար է լինելու 850 հազար մարդ բերել ընտրատեղամաս, որից 650 հազարն էլ ասի՝ այո։ Քաղտեխնոլոգի կարծիքով՝ «Այո»-ին մնացել է երեք ճանապարհ՝ մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառումը, որ արդեն սկսվել է, վարչական ռեսուրսի օգտագործումը, ընտրանկարչությունը։ «Շատ թույլ է «Այո»-ի մոտիվացիան, որը պետք է ստիպի 850 հազար մարդու գնա ընտրատեղամաս եւ 650 հազարն էլ ասի այո։ «Ոչ»-ը գրագետ աշխատելու դեպքում ունի հաղթելու հնարավորություն»,- ասել է քաղտեխնոլոգը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ