ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրանում կհասկանան, եթե կորոնավիրուսի պատճառով Հայաստանը ժամանակավորապես վիզային ռեժիմ սահմանի. Գոհար Իսկանդարյան 02/22/2020 14:57 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի կառավարությունը պետք է ուշի ուշով հետեւի Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակին եւ օպերատիվ կերպով համապատասխան քայլեր իրականացնի։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով հարեւան Իրանում կորոնավիրուսի խնդրին։
Իրանագետը շեշտեց, որ Իրանի իշխանությունները արդեն պաշտոնապես հայտարարել են կորոնավիրուսի տարածման մասին։ Գոհար Իսկանդարյանի խոսքով, սակայն, տարածում ասելով նկատի ունենք ոչ թե հիվանդացության դեպքերը, այլ այն փաստը, որ դրանք հայտնաբերվել են նաեւ Իրանի տարբեր քաղաքներում ՝ Գիլյանում, Թեհրանում, Ղոմում ։
Գոհար Իսկանդարյանը տեղեկացրեց, որ Իրանը պաշտոնապես հայտարարել է կորոնավիրուսից մահացության 5 դեպքի մասին, ինչը փաստում է, որ խնդիրն այնտեղ առկա է։
«Իրանը Հայաստանի սահմանակից երկիր է եւ բավական շարժ կա՝ թե հայ զբոսաշրջիկներն են մեկնում Իրան, թե իրանցի զբոսաշրջիկներն են ժամանում Հայաստան, բայց այդ ալիքը մեծանում է հատկապես մարտի 21-ից՝ Նովրուզի շրջանում»,-շեշտում է Գոհար Իսկանդարյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ իրանցի զբոսաշրջիկները միայն Հայաստան չեն գալիս, նրանք այցելում են տարածաշրջանի բոլոր երկրներ, իսկ սա, Գոհար Իսկանդարյանի խոսքով մտահոգիչ է այն առումով, որ հիվանդության մասշտաբային տարածման ռիսկեր են առաջանում։
«Նույն քաղաքացին գալիս է Հայաստան, 2 օր մնում է մեր երկրում, այնուհետեւ մեկնում է Վրաստան։ Սա վիրուսի տարածման եւ տարածաշրջանային լուրջ խնդիրների առաջացման համար հնարավորություն կստեղծի։ Իհարկե, Իրանի իշխանությունները փորձում են կանխարգելող միջոցառումներ իրականացնել եւ ԱՀԿ-ն էլ աջակցում է նրանց, սակայն կարծես թե իրավիճակը բարդանում է, որովհետեւ հիվանդությունը մի քանի քաղաքներում է տարածվել»։
Կորոնավիրուսի առանձնահատկությունն այն է, որ տարածվում է հենց ինկուբացիոն շրջանում, երբ հիվանդության ախտանիշերը մարդու մոտ դեռ առկա չեն։
Այս տեսանկյունից, Գոհար Իսկանդարյանը կարեւորում է սահմանային հսկողության միջոցառումների իրականացումը։
Ւրանում Հայաստանի դեսպանությունը փորձում է տեղեկություններ հավաքել ԻԻՀ-ում Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ՝ հորդորելով ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանատան հետ։ Այդ տեղեկատվությունը, իրանագետի խոսքով, պետք է վերլուծվի եւ որոշակի միջոցառումներից հետո այդ մարդկանց մուտքը ՀՀ թույլատրվի։
«Ունենք տեղեկատվություն , որ սահմանին՝ Մեղրիի անցակետում ուժեղացված է Իրանից Հայաստան ժամանող քաղաքացիների նկատմամբ հսկողությունը, բայց կարծում եմ, որ այս ամենը պետք է հավելյալ միջոցառումներով համադրել։ Մենք գիտենք, որ Իրանի մեկ այլ հարեւան ՝ Իրաքը 3 օրով առանց վիզայի արտոնագրի մուտքն ու ելքը արգելափակել է եւ այդ օրերին Իրանի քաղաքացիները պետք է վիզային ռեժիմով երկիր մտնեին, ինչը հավելյալ ստուգումներ է ենթադրում։ Կարծում եմ, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ-ն եւս պետք է դիմի նման միջոցառման , առավել եւս , որ այստեղ խոսքը առհասարակ չի գնում երկկողմ հարաբերությունների վատացման մասին, սա բացառապես կանխարգելիչ քայլ կարող է լինել, ինչը Իրանում շատ լավ կհասկանան»,-ասում է Գոհար Իսկանդարյանը։
Իրանագետն այս պահին առհասարակ հայ –իրանական սահմանը փակելու անհրաժեշտություն չի տեսնում, բայց նշում է, որ եթե հիվանդությունը այն աստիճան մասսայական տարածում գտնի, որ նման անհրաժեշտություն առաջանա, այդ խնդիրն էլ պետք է դիտարկել։
«Պետք է ոչ թե միանգամից փակել ու հասկանալ՝ իրավիճակը գնում է դեպի դրան, այլ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, բայց ուզում եմ շեշտել, եթե անգամ հասնենք այդ խնդրին, ՀՀ իշխանությունները պետք է աշխատեն Իրանի իշխանությունների հետ՝ նշելով, որ սա զուտ հիվանդությունը լոկալիզացնելու եւ հիվանդության տարածումը կանխելու միտումներ ունի եւ որեւէ կապ չունի հայ-իրանական հարաբերությունների հետ»,-շեշտում է իրանագետ Գոհար Իսկանդարյանը։
Նշենք, որ Իրանում կորոնավիրուսի 10 նոր դեպք է գրանցվել։ Մահացել է վարակվածներից ևս մեկը։ Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն Իրանում 28-ի է հասել, մահվան դեպքերը 5-ն են։
Չինաստանից հետո Իրանը պաշտոնապես զբաղեցնում է երկրորդ տեղը կորոնավիրուսից մահացածների թվով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ