ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծաղկունք գյուղում այս տարվա օգոստոսի մեկին տեղի կունենա «Լավաշի օր»-ը միջոցառումը 02/21/2020 14:26 | ԼՐԱՀՈՍ
Գեղարքունիք մարզի Ծաղկունք գյուղում այս տարվա օգոստոսի մեկին տեղի կունենա «Լավաշի օր»-ը միջոցառումը: Միջոցառումը նվիրված է լինելու հայկական լավաշին, որը 2014 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-իմարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում և հանդիսանում է հայերի արժեհամակարգի կարևորագույն տարր:
Միջոցառման օրը գյուղը կերպարանափոխվելու է, բաժանվելու գոտիների ըստ հետաքրքրությունների:
Ըստ կազմակերպիչների, միջոցառումը նախատեսված է տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար: Ծաղկունքի հյուրերը ողջ օրը կարող են մասնակցել տարբեր միջոցառումների, բացահայտեն հայկական մշակույթի արդեն չօգտագործվող ծեսերը, ձեռք բերել նոր ծանոթություններ և ընկերներ: Մասնակիցները հնարավորություն կունենան համտեսել տարբեր ռեստորանների և տեղաբնակների ներկայացրած հայկական սնունդը և խմիչքները, այցելել գյուղաբնակներին, մասնակցել օղու թորման գործընթացին: Օրվա այցելուները կարող են հետևել լավաշի թխման գործընթացին, լսել դրա պատմությունները և մասնակցել թխման արարողությանը՝ սովորելու ինքնուրույն թխել լավաշ:
Օրը կանցնի ուրախ մթնոլորտում. հյուրերը կմասնակցեն տարբեր խաղ-մրցույթների, ներկա կգտնվեն թատերական ներկայացումներին:
Ի դեպ ներկայացված սննդի տեսականին, խմիչքները և ձեռքի աշխատանքները մասնակիցները կարող են գնել, նպաստելով գյուղացիներին և համայնքների զարգացմանը: Մեծ էկրաններով կցուցադրվի նաև լավաշի թխման վերաբերյալ հետաքրքիր պատմություններ:
Հաշվի առնելով, որ մասնակիցների մի մասն էլ կայցելեն երեխաների հետ, առանձին տարածք հատկացված է երեխաների հետաքրքրության համար, որտեղ երեխաները կխաղան նախապես պլանավորած հայկական հետաքրքիր խաղեր մասնագետների վերահսկողությամբ: Օրվա ընթացքում մասնակիցների ուրախ տրամադրությունն ապահովելու համար ելույթ կունենան ազգային և ժամանակակից տարբեր խմբեր, իսկ օրվա վերջում ելույթ կունենա սերբ աշխարհահռչակ երաժիշտ Էմիր Կուստուրիցան «No smoking orchestra» խմբի հետ:
Նշվում է, որ միջոցառման նպատակն է ոչ միայն կարևորել լավաշի դերը հայ ժողովրդի կյանքում և մշակույթում, այլև աշխարհին ներկայացնել լավաշը՝ որպես հայկական մշակույթի անբաժան և անժխտելի մաս։ Հայկական լեռնաշխարհում լավաշ թխելու մշակույթը ծնունդ է առել անհիշելի ժամանակներից: Այն հայերի համար հանդիսացել է ոչ միայն սնունդ, այլև ընտանիքի, բարեկեցության և առատության խորհրդանիշ։ Թոնիրների առկայությունը խոսում է հայերի նստակյաց և այս տարածքների գենետիկ պատկանելիության մասին: Լավաշը բազում դարեր հանդիսացել է հայերի համար միակ հացատեսակը, և նույնիսկ այն չորացվել և պահպանվել է հատուկ պահարաններում ձմռանն օգտագործելու նպատակով: Հայերը բացառիկ ազգերից են, որոնք ունեցել են հացի պատրաստման 7 փուլերի ծիսակատարությունները՝ ժամանցային ուրախ խաղերը, երգերը, ավանդազրույցները, պարերը և նույնիսկ կատակները:
Հացի սպառման քաղաքային պահանջը օրեցօր հեռվացնում է լավաշի պատրաստման ավանդական տեսակներից, և այս տենդենցը նկատվում է նաև գյուղերում, որտեղ թոնիրները և գլխատները պարբերաբար մատնվում են անուշադրության լավաշի թխման տեսանկյունից: Լավաշի թխման գիտելիքի փոխանցումը նոր սերնդին մերթ ընդ մերթ կորցնում է իր կենսական կարևորությունը: Միջոցառումը նպատակ ունի հանրության ուշադրությունը սևեռել դեպի գյուղական համայնք և գյուղերում առկա գլխատների և թոնիրների կարևորությանը՝ գյուղական և քաղաքային համանայնքներին ցուցադրելով ավանդական լավաշի թոնիրում թխելու կարևորությունը և դրա պատմամշակութային արժեքը: Հիմնական նպատակներից է նաև հայկական լավաշի թխման ծեսերն ու ավանդույթները վեր հանելը:
Միջոցառման նպատակներից է նաև հայ և օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը սևեռել դեպի տարածաշրջանի գյուղական համայնքներ՝ կարևորելով համայնքների համաչափ և իրադարձային զբոսաշրջության զարգացումը: Միջոցառումը նախատեսվում է ամեն տարի անց կացնել այս տարածաշրջանում և դրանով իսկ զարկ տալ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը: Կազմակերպիչներն ակնարկում են, որ ամեն տարի «Լավաշի օր»-ը հյուրընկալելու է մի երկիր, ով կներկայացնի իր ազգային հացն ու խոհանոցը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ