ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը կեղծ թեզեր է առաջ բերում՝ միկրո և մակրո հեղափոխություններ. Քաղաքագետ 02/20/2020 13:12 | ԼՐԱՀՈՍ
Փաշինյանը չարձագանքեց այն զրպարտությանը, որ հայերը գրավել են Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը և Ադրբեջանում կա 1 մլն փախստական, ընդ որում՝ Ալիևը հասավ նրան, որ նույնիսկ հայերին մեղադրեց, որ հայերը գրավել են Արցախը։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի և Ալիևի հանդիպմանը։
Քաղաքագետի խոսքով՝ ամենահեշտ հակադարձելու տարբերակն այն էր, որ Արցախի 77 տոկոս բնակչությունը կազմող հայերը չէին կարող գրավել այն տարածքը, որտեղ ապրում են դարերով և բացի այդ՝ եթե նույնիսկ ընդունենք, որ ինչ-որ տարածքներ ենք գրավել, բայց մենք հայտարարում ենք, որ դրանք ազատագրված տարածքներ են, ապա կստացվի, որ հայկական զինուժի վերահսկողության տակ է գտնվում Ադրբեջանի տարածքի 8.15 տոկոսը, ոչ ավելին, իսկ, եթե նույնիսկ հիպոթետիկ պատկերացնենք, որ հայերը գրավել են նաև Արցախը, ապա կստացվի՝ 13.2 տոկոս և ոչ ավել։ Ինչ վերաբերում է 1 մլն փախստականների մասին, ապա Ադրբեջանում չի կարող լինել այդքան փախստական, լավագույն դեպքում՝ 600-650 հազար փախստական և տեղահանված բնակչություն։
Համբարյանի խոսքով՝ Փաշինյանը մեջբերումներ արեց համապատասխան փաստաթղթերից, որ դեռ 1994թ.-ին Ադրբեջանի իշխանությունները ճանաչել են արցախյան կողմին որպես բանակցային կողմ և ստորագրել են զինադադարի մասին համաձայնագիրը, մինչդեռ՝ Կազիմիրովն իր գրքում ներկայացրել է մի փաստաթուղթ՝ Հեյդար Ալիևի ստորագրությամբ, որով լիազորում էր Ադրբեջանի գերագույն խորհրդի նախագահ Աֆիադին Ջալիլովին բանակցություններ վարել
Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետության ներկայացուցիչների հետ, որն ավելի կարևոր փաստաթուղթ է, քան՝ Փաշինյանի մատնանշածը, քանի որ այս փաստաթղթով ոչ միայն Արցախին՝ որպես հակամարտության կողմ ճանաչել է, այլև՝ դե ֆակտո անկախություն ճանաչել է, քանի որ միակ փաստաթուղթն է, որտեղ նշված է «հանրապետություն» բառը։
Բացի այդ՝ քաղաքագետի համար անընդունելի էր Նիկոլ Փաշինյանի խաղաղասիրական կեցվածքը։
«Ադրբեջանական կողմը մի քանի անգամ օգտագործեց հայերի կողմից ադրբեջանցիների էթնիկ զտում կազմակերպելու թեզը, որին Փաշինյանը որևէ արձագանք չտվեց։ Սա շատ մեծ վտանգ է իր մեջ պարունակում, որովհետև, ունենալով այնպիսի փաստեր, ինչպիսիք են՝ Սումգայիթի, Բաքվի հայության ջարդերը, Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանական զինուժը, գրավելով Թալիշ գյուղը, մորթազերծ էր արել 90 տարեկան ամուսիններին կամ մեր ԶՈՒ զինծառայող Քյարամ Սլոյանի գլուխը կտրած և ադրբեջանական գյուղերով ման բերած սպան ստանում է բարձրագույն կոչումներ և խրախուսանքներ, բացի այդ՝ Փաշինյանը կարող է բարձաձայնել Գուրգեն Մարգարյանի դեպքը, թե ինչպես են Ադրբեջանում փառաբանում և հերոսացնում քնած հային սպանողին»,- ասաց քաղաքագետն՝ ընդգծելով, որ փոխարենը Փաշինյանը կեղծ թեզեր է առաջ բերում՝ միկրո և մակրո հեղափոխություններ, մինչդեռ՝ միկրոհեղափոխությունը կարող է իրագործվել մի դեպքում, երբ հակառակ կողմը ևս համաձայն է։
Ըստ նրա՝ ուտոպիստական, անտրամաբանական հայտարարությունները որևէ մեկին որևէ օգուտ չեն տալու, հատկապես՝ բանակցային գործընթացներում և ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ բացահայտ ցույց տվեց, որ չեն հրաժարվում իրենց թեզերից, այսինքն՝ կամ ամեն ինչ կամ ոչինչ։
Վերջինս նշեց, որ հայկական կողմի խաղաղասիրական կեցվածքը և շատ դեպքերում ադրբեջանցիների հանցագործությունների չբարձրաձայնումը ադրբեջանական կողմը դիտարկում է որպես թուլություն, ինչն իր մեջ շատ մեծ վտանգ է պարունակում։
«Եթե մեզ մեղադրում են ադրբեջանցիների ցեղասպանություն կազմակերպելու մեջ, ի դեպ շատ վատ է, որ Փաշինյանը չգիտի, թե ադրբեջանական կողմը որքան զոհ է տվել Խոջալուի դեպքերի ժամանակ, որովհետև Իլհամ Ալիևը մի քանի անգամ ավել թիվ նշեց։ Ադրբեջանական կողմն առաջնորդվում է Գեբելսյան սկզբունքով՝ շատ ասած սուտը վերջում դառնում է իրականություն և դրան մենք չենք հակադարձում, ինչ-որ կեղծ թեզերով ենք առաջնորդվում՝ մակրո և միկրո հեղափոխություններով, դա բերում է դիվանագիտական դաշտում մեր պարտության »,- ասաց Համբարյանը՝ նշելով, որ վատ է, որ հանրությունը հրճվում էր Տիգրան Մեծի և Պոմպեոսի հետ համեմատությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից