ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետությանը պատճառված վնասի վերականգնումների վերաբերյալ դատախազությունը չունի պաշտոնական վիճակագրություն, իսկ Փաշինյանը պարբերաբար նույն թվերն է հրամցնում հասարակությանը 02/20/2020 17:26 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում բազմիցս անդրադարձել է իրավապահ համակարգի գործունեությանը, ընդգծելով, որ պետությանը պատճառած վնասի վերականգնման ցուցանիշներին նայելով՝ պարզ է դառնում, թե ինչ հսկայածավալ աշխատանք է կատարվել։ Ինչպես տնտեսական ցուցանիշներ հրապարակելիս, այնպես էլ պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշների մասին բարձրաձայնելիս վարչապետը, իհարկե, շտապում է և չի սպասում պաշտոնական վիճակագրությանը։
«Փաստինֆո»-ն պաշտոնական հարցումների միջոցով փորձեց պարզել, թե իրականում 2019 թվականին քննվող քրեական գործերով կամ նախապատրաստվող նյութերով որքան է կազմել պետությանը պատճառված նյութական վնասը և դրա որ մասն է վերականգնվել։ Ինչպես նաև խնդրել էինք հայտնել, թե պետությանը պատճառված նյութական վնասի որ մասն է փոխանցվել պետբյուջե կամ տվյալ քննչական մարմնի դեպոզիտային հաշվին։
Այսպիսով Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացնում են՝ 2019 թ.-ին քննվող քրեական գործերով պետության պատճառված նյութական վնասը կազմել է 7.316.796.453 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 1.905.430.965 ՀՀ դրամը։ Ընդ որում վերականգնված գումարից 1.678.445.197 ՀՀ դրամը մուտքագրվել է պետբյուջե, իսկ 226.985.768 ՀՀ դրամն այս պահի դրությամբ Գլխավոր դատախազության դեպոզիտային հաշվի վրա է։ Հետաքրքիրն այն է, որ պետբյուջե վերականգնվել է մոտ 1.6 մլրդ դրամ, սակայն միևնույն ժամանակ ԱԱԾ-ն հայտնում է, որ վնասի վերականգնման հիմքով քրեական գործեր չեն կարճվել։ Նման պատասխանը, իհարկե, խնդրահարույց է, քանի որ պետբյուջե գումարը մուտքագրվելու դեպքում պետք է կա՛մ այդ վարույթում գտնվող քրեական գործերը կարճված լինեն՝ հիմնավորված համարելով պատճառված վնասի չափը եւ հիմք ընդունելով կամավոր վերականգնումը, կա՛մ լինի այդ գործով ուժի մեջ մտած դատական ակտ, սակայն ինչպես տեսնում ենք ԱԱԾ-ի պատասխանից, որևէ գործ չի կարճվել։
Ի դեպ, հատկանշական է նաև ԱԱԾ-ին փոխանցված կամավոր անհատույց գումարը. «Կամավոր անհատույց հանձնվել է՝ 1.443.834.016 ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլար և 7.535.900.000 ՀՀ դրամ արժողությամբ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը»։ Նկատենք նաև, որ ԱԱԾ-ից չեն պարզաբանում, թե ով է 3 մլն դոլարը կամավոր փոխանցել եւ ինչ է նշանակում անհատույց։ Ենթադրվում է, որ խոսքը գնում է երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կողմից նվիրաբերված գումարի մասին, այսինքն նախաքննական մարմինը չի կարողացել հիմնավորել, որ նրա գործողությունների հետեւանքով պետությանը պատճառվել է վնաս ու խնդրել են, որ նա գումար նվիրի պետությանը, կամ էլ՝ պարտադրել։ Ինչն արդեն պետական ռեկետի տարրեր է իր մեջ պարունակում եւ բացառված չէ, որ վաղը նա պարզապես հետ պահանջի իր գումարը։ Ինչ վերաբերում է Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքի կողմից նվիրաբերված Գոլդեն Փելես հյուրանոցի նվիրատվությանը, ապա այն արդեն արժեզրկվում է՝ մնալով անմխիթար վիճակում ։ Եւ այն վաճառելու համար պետությունը աճուրդի երկրորդ փորձն է կազմակերպել։
Հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ընթացքում վերականգնված գումարից պետական բյուջե է փոխանցվել ընդամենը 29 մլն դրամ, թեեւ նշվում է, թե վերականգնվել է շուրջ 4 մլրդ։ Այսպես՝ ՀՔԾ-ից տրամադրած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2019 թվականի 11 ամիսների ընթացքում ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 2.552.441.193 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 427.536.136 ՀՀ դրամը, իսկ նախաքննությունը շարունակվող քրեական գործերով վերականգնվել է 3.859.399.269 դրամ. «Վերականգնված գումարներից ՀՔԾ դեպոզիտ հաշիվ է մուտքագրվել 191.334.883 ՀՀ դրամ։ Հիշյալ ժամանակահատվածում ծառայության դեպոզիտ հաշվից որպես վնասի վերականգնում պետբյուջե է փոխանցվել 29.101.822 դրամ, որպես հարկային պարտավորությունների մարում՝ 1.698.016 դրամ»,-նշված է ՀՔԾ-ի պատասխանում։
Այսօր կառավարության ղեկավարը խոսել է ՀՔԾ-ի կողմից աննախադեպ վերականգնումների՝ 3 մլրդ դրամի մասին։ Ընդգծենք, որ այս թիվը պարբերաբար հրամցվում է հանրությանը տարբեր սոուսներով՝ կոպիտ ասած «ծախվում է» մի քանի անգամ։ Նախ` հրապարակվեց 2019 թվականի նոյեմբերին՝ ՀՔԾ-ի մասնագիտական օրվա կապակցությամբ, ապա այսօր։ Իսկ խոսքը գնում է նույն գումարի՝ ՀՀ երրորդ նախագահի թիկնազորի պետի՝ Վաչագան Ղազարյանի կողմից «վերականգնված» գումարի մասին։ Ինչպես արդեն նշել ենք՝ նրա տանը կատարված խուզարկության ժամանակ առանձնապես խոշոր չափերի գումար էր հայտնաբերվել՝ 1 մլն 110 հազար 400 դոլար, 35 մլն ՀՀ դրամ, 230 հազար 500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց։ Այս գումարն անմիջապես ի պահ էր հանձնվել Կենտրոնական բանկին, իսկ 2018 թվականի նոյեմբերին հայտարարվեց Ղազարյանին փաստացի պատկանող «Յանս» ժամանցային ակումբում ավելի քան մեկ մլրդ դրամի հարկային չարաշահումների մասին, որը վերահաշվարկների, տույժ ու տուգանքների արդյունքում հասել է շուրջ 3 մլրդ դրամի եւ այն Ղազարյանի կողմից վերականգնված լինելու մասին ՀՔԾ-ն «Փաստինֆո»-ին հայտնել էր դեռեւս 2019 թվականի հոկտեմբերին։ Մեր գրավոր հարցմանը պատասխանելուց օրեր անց ՀՔԾ-ն հայտարարեց քրեական գործը Վ.Ղազարյանի վերաբերյալ գործը կարճելու, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, այսինքն՝ հարկային չարաշահումների մասով նախկինում դեպոզիտի հաշվին փոխանցված գումարն արդեն կարող է պետբյուջե փոխանցվել, ինչը երկրի վարչապետը որպես թոփ նորություն է այսօր հրապարակել, թեեւ այդ թիվը վերջին ամիսներին պարբերաբար տարբեր առիթներով հնչեցվել է։
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը պետությանն է փոխանցել շուրջ 3 մլրդ դրամ
Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 31.985.021.172 ՀՀ դրամ։ ՊԵԿ-ից հայտնում են՝ 2019 թվականի ընթացքում վերականգնվել է 5.427.767.898 ՀՀ դրամ, որից 1.077.001.928 դրամը փոխանցվել է ՀՀ ֆինանսների նախարարության դեպոզիտ հաշվեհամարին, 36.971.717 դրամը փոխանցվել է ՊԵԿ արտաբյուջետային հաշվեհամարին, իսկ 4.313.794.253 դրամը՝ պետբյուջե։ Ընդ որում` այստեղից հայտնում են՝ նշված ժամանակահատվածում քանի գործ է կարճվել, ինչն էլ արդարացնում է պետբյուջեի մուտքերը. «Նշված ժամանակահատվածում շուրջ 8 քրեական գործերով պետությանը պատճառված նյութական վնասը վերականգնելու հիմքով վարույթը կարճվել է»,-նշում են ՊԵԿ-ից։ Այսինքն՝ պետությանը պատճառված 31.985.021.172 ՀՀ դրամ փաստացի վերականգնումը փաստացի կազմել է 4.313.794.253 դրամը։
Քննչական կոմիտեից հայտնում են՝ 2019 թվականի ընթացքում քրեական գործերով պետությանը պատճառված նյութական վնասը կազմել է 895.556.408 դրամ, որից 729.719.748 դրամը վերականգնվել է։
«Պատճառված նյութական վնասը վերականգնելու արդյունքում ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կամ 13-րդ կետերով, ինչպես նաև 37-րդ հոդվածի 1-ին մասով վարույթն իրականացնող մարմինների կողմից 74 քրեական գործերով կայացվել են որոշումներ՝ քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին»,-հայտնում են ՔԿ-ից։
ՔԿ դեպոզիտ հաշվին մուտքագրվել է 2.953.772.000 դրամ, ելքագրվել է 416.007.000 դրամ, որից 274.293.000 դրամը փոխանցվել է պետբյուջեի հաշվեհամարներին։
«Փաստինֆո»-ն հարցմամբ դիմել էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով տվյալներ տրամադրել քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասների իրական չափի ու վերականգնումների մասին, բայց դատախազությունը խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները այդպես էլ գրավոր պատասխան չուղարկեց, մեր բազում հիշեցումներին ի պատասխան բանավոր կերպով հայտնեցին, որ դատախազությունը դեռևս 2019 թվականի 11 ամիսների վերաբերյալ հաշվառում չի իրականացրել։
Այսինքն՝ 2020 թվականի փետրվարի դրությամբ՝ դատախազությունում չկան ամփոփված տվյալներ 2019 թվականի 11 ամիսների վերաբերյալ, թե որքան գումար է վերականգնվել, իսկ վարչապետը պաշտոնական վիճակագրության բացակայության պայմաններում շարունակ ինչ-որ թվեր է հրապարակում՝ դիմելով պարզ մանիպուլյացիաների, նույն թվերը մի քանի ամիսը մեկ հնչեցնելով՝ թյուր տպավորություն ստեղծելով , թե մի քանի ամիսը մեկ 3 մլրդ դրամի վերականգնում է տեղի ունեցել, ինչը պարզապես իրականությանը չի համապատասխանում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ