ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարզ մեխանիզմն է գործում՝ վարչապետն այնտեղ է, որտեղ հաճելի է 02/20/2020 19:38 | ԼՐԱՀՈՍ
Այսօր կառավարության առջեւ վարչապետի հետ հանդիպում պահանջող սեւազգեստ մայրերին Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չընդունեց։ Տարբեր ժամանակներում խաղաղ պայմաններում զինվոր կորցրած մայրերն իրենց որդիների մահվան գործերի արդարացի քննությունը նրա հետ են կապում։
«Մենք պահանջում ենք պարոն Փաշինյանը մեզ ընդունի, մենք պիտի լրիվ լուրջ ձևով խոսենք իր հետ ։ Ինչքա՞ն պիտի մենք անտարբերության մատնված լինենք։ Այս երեխաները հավի ճուտ չեն։ Այսօր Փաշինյանը մեզ արհամարհում է, թող շաբաթ լինի, կիրակի լինի, գիշեր լինի, եթե ժամանակ ունի, կարա գիրք բաժանի, թող մեզ էլ ընդունի, սա գրքից կարևոր է, զինվորը գրքից կարևոր է»,-կառավարության շենքի առջեւ հայտարարեց սեւազգեստ մայրերից մեկը։
Նիկոլ Փաշինյանն, իհարկե, ժամանակ ունի թատրոն ու համերգ գնալու, դահլիճից լայվ մտնելու, ժամանակ ունի՝ Գիրք նվիրելու օրը դռնեդուռ ընկնելու ու լայն ժպիտով նույն տեքստն արտասանելու։ Իսկ իրականությանը բախվելու, խնդիրների հետ առերեսվելու ժամանակ երկրի ղեկավարը, թվում է՝ չունի. նա չհանդիպեց սեւազգեստ մայրերի հետ, չհանդիպեց ավտոներկրողների հետ, չհանդիպեց մսավաճառների հետ։
Հոգեբան Կարինե Նալչաջյանը ասում է՝ շատ պարզ մեխանիզմ է գործում՝ վարչապետը շատ լավ հասկանում է, որ օրեցօր կուտակվող, ձնագնդի նման մեծացող դժգոհություններ կան հասկանում է, որ իր անձի երկրպագությունը, իրենով հիացմունքը վաղուց չկա, դրա համար էլ նրան հաճելի չէ հանդիպել մարդկանց հետ, ովքեր դժգոհություն ունեն։
«Մենք էլ սիրում ենք, երբ հաճելի մթնոլորտ է, մեզ գովում են, բայց միջավայրից, որտեղ իրեն պահանջ են ներկայացնում եւ բացատրություններ են ուզում, մարդը աշխատում է խուսափել՝ իր կյանքը ավելի տհաճ ու բարդ չդարձնելու համար։ Այդ պարզ մեխանիզմն է գործում՝ վարչապետն այնտեղ է, որտեղ հաճելի է։ Տեսեք, ֆանտազիաներ են, պատահական մտնես տները, գիրք նվիրես...»,-ասում է հոգեբանն ու բացատրում , որ ինքն իրեն, ոչ թե ժողովրդին, տվյալ պահի հաճելիության հետ կապված ազդակներ է ուղարկում։
Հոգեբանը հասկանալի եւ ընկալելի է համարում զոհված զինվորի մայրերի վարքագիծը ։ «Մենք լավ գիտենք, որ սեւազգեստ մայրերի նկատմամբ վերաբերմունքն էլ՝ մինչեւ հիմա, այն, ինչ տեսել ենք, պատշաճ չէ։ Մեծագույն խոնարհումով պետք է մոտենալ նրանց , դու վարչապետ ես թե ոչ, պետք է խոնարհվես նրանց առաջ, մինչդեռ վերաբերմունքը խոնարհումից շատ հեռու»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում շեշտում է Կարինե Նալչաջյանը՝ հավելելով, որ մարդկային դժբախտության նկատմամբ իշխանությունն անհաղորդ է։
«Ես մի առիթով ասեցի, որ երբ վարչապետը Տավուշ էր գնացել իր տիկնոջ հետ , այնտեղ մի տատիկ էր մոտեցել, խնդիրների մասին էր խոսում, ընտանիքի անդամներից մեկը բարդ հիվանդություն ուներ, գիտեք, ես նայում էի դեմքերին, կարեկցանքի նշույլ չէի տեսնում, լայն ժպիտով մարդիկ նայում էին, կարծես իրենց շնորհակալություն է հայտնում։ Ցավոք, կարեկցանք չկա, իսկ եթ դա չկա, նշանակում է, դու չես մտնում մարդկանց վիճակի մեջ»։
Ըստ հոգեբանի նոր իշխանությունը չափազանց արագ կտրվեց հասարակությունից՝ փողոցից պալտներ տեղափոխվելով հայտնվեց եսակենտրոն վիճակում։ «Ցանկացած իշխանություն սկսում է դանդաղ մահանալ, երբ կորցնում է հասարակության, ժողովրդի հետ կապը։ ։ Օրինակ, երբ նախորդ իշխանությունների մասին խոսում ենք, նաեւ նրանց անհաջողությունը կապված էր նրա հետ, որ տարիների ընթացքում կարծես երկրի զարկերալը չզգային, մարդկանց բարձրացրած հարցերը, քննադատությունները, որոնց մի մասը ճիշտ էր, մի մասը սխալ, չլսեինգային»,-ասում է Կարինե Նալչաջյանը։
Հոգեբանը , սակայն, վստահ է, որ հասարակությունից կտրվելու պրոցեսը Հայաստանի գործող իշխանության շրջձանում շատ վաղուց է սկսվել եւ հիմա գնալով խորանում է։
«Իրենք հասկանում են, որ ամեն ինչ առաջվանը չէ եւ նորից մեջտեղ են բերում ինչ-որ խայծեր, որ ժողովուրդը նորից իրենց հավատան, օրինակ, թե 5 տարի հետո բյուջե որքան կոռուպցիոն գումար է վերադառնալու։ Նմանատիպ խայծեր մարդկանց մի շերտ կարող է կուլ տա, բայց իհարկե, բանական մարդիկ հասկանում են, որ երկու տարին քիչ ժամանակ չէ եւ սիսիտեմատիկ, ծրագրային քայլեր ձեռնարկելու համար։
«Բանականությունը հուշում է, որ այստեղ ամբողջությամբ իրադրական մոտեցումներ են, իշխանությունը պահելուն ուղղված, իսկ թե ինչ է լինելու երկրի վիճակը, չգիտենք, որ կողմ նայում ես, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներ են»,-եզրափակեց հոգեբանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ