ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարտեր առանց կանոնների /Бои без правил/ 02/18/2020 12:21 | Վերլուծություններ
Իր նախորդ կյանքում ստաժավոր ընդդիմադիրի համարում է ունեցել ներկա վարչապետը՝ լինի ուսանող, լրագրող, խմբագիր թե՝ պատգամավոր նա գործել է ընդդիմադիր դաշտում և գործել է՝ բացարձակապես դեմ գնալով էթիկայի կանոններին:
Իրականում և՛ ընդդիմադիր դաշտում, և իշխանության ղեկին Փաշինյանն ինքն իրեն մի տեսակ արտոնյալի կարգավիճակով է օժտել: Եթե իրեն է վերաբերվել խնդիրը, ապա էթիկայի կանոնները պիտի գործեն, պիտի հանձնաժողովներ ձևավորվեն, իր հանդեպ եղած կամ չեղած էթիկայի խախտումները քննեն, իսկ այն դեպքում, երբ ասենք՝ որպես լրագրող կամ խմբագիր ինքն է խախտել էթիկայի կանոնները, իսկ դրանք քիչ չեն եղել, « ոնց կուզենք, այդպես էլ կանենք»՝ սկզբունքն է գործել: Նման մի օրինակ երեկ մամուլի հետհեղափոխական մարտահրավերներին վերաբերող քննարկման ժամանակ հիշեցնող լրագրող Վահան Իշխանյանը կարծում եմ, բառացի էր մեջբերում խմբագիր Փաշինյանի խոսքը, թե՝ «լրագրողներն ազատ մարդիկ են և իրենք են որոշում իրենց էթիկայի սահմանները»:
Ի դեպ, նույն կերպ էլ նա վարվում էր, երբ ԱԺ պատգամավոր էր: Հիշենք, թեկուզ ԱԺ-ում տեղի ունեցած Փաշինյան -Գեղամյան ընդհարումը, որը նա բավական ուրախ տրամադրությամբ ներկայացնելով լրագրողներին, ժամանակին արել էր հենց այնպիսի արտահայտություն, որպիսին արեց վերջերս Ռուբեն Հայրապետյանը՝ արժանանալով շատերի քննադատությանը: Մինչդեռ, Փաշինյանի ասածը, կարծես թե՝ քննարկման առարկա էլ չդարձավ: Փոխարենը՝ «Ելք» դաշինքը և Փաշինյանն անձամբ, այն ժամանակ պայքարում էին ԱԺ-ում էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման համար, որը պիտի քննարկեր Փաշինյան-Գեղամյան չտեսագրված միջադեպը:
Նույն համատեքստում էր նաև «վնգստացող»դատավորների վերաբերյալ Փաշինյանի արտահայտությանը հղում արած երկու երիտասարդների հարցը՝ ուղղված դատավոր Դանիբեկյանին, թե՝ «արդյո՞ք դուք պատերի տակ վնգստացող դատավորների թվին եք պատկանում», որից հետո տվյալ 2 անձի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց: Իսկ Փաշինյանը, պարզվում է՝ ոչ թե վիրավորել է մի ողջ դասի, այլ ուղղակի գեղարվեստական խոսք ու մտածողություն ունի…
Այսինքն, կարո՞ղ ենք, փաստել, չէ՞, որ նշված բոլոր դեպքերում, ըստ էության, գործել է՝ «այն, ինչ կարելի է Նիկոլ Փաշինյանին, չի կարելի ոչ ոքի» տրամաբանությունը: Մի տեսակ տպավորությունն այնպիսին չէ՞, որ վերջինս և՛ ընդդիմադիրի կարգավիճակում էր արտոնյալ, և՛ իշխանավորի:
Եվ գիտե՞ք, որն է հետաքրքիրը, Փաշինյանը կարծես ավելի անողոք է հենց լրատվամիջոցների հանդեպ: Տարիներ շարունակ աշխատելով որպես օրաթերթի խմբագիր և ունենալով տեղեկատվության իր աղբյուրները, ընդ որում նույնիսկ վարչապետի պաշտոնում էլ հղումներ անելով իր նախորդ գործունեության ընթացքում ստացած տեղեկատվություններին և աղբյուրներին, այսօր իր պաշտոնյաների բերանով՝ նախկին գործընկերներից աղբյուրի բացահայտում է պահանջում: Այս ամենը ուղղակի պրոֆեսիոնալ չէ և իսկապես, նման է «մարտեր՝առանց կանոնների» /бои без правил/ տեսարանների:
Փաշինյանի իշխանությունն այսօր պրոֆեսիոնալ չի գործում, ո՛չ օրենսդիրում, ո՛չ գործադիրում: Ինչպես դրանց հասնելու ճանապարհն էր ամբողջությամբ «бои без правил» տեսակի մեջ, այնպես էլ՝ աշխատանքը:
Նույն մոտիվով է հիմա շարունակությունը, արդեն՝ 3-րդ և 4-րդ իշխանությունների հանդեպ: Դատականի հանդեպ արդեն տևական ժամանակ է սկսված են մարտերը՝ վերը նշած՝ օրենքից ու կանոնից դուրս տարբերակով: Լրատվամիջոցների և լրագրողների հանդեպ ամենազարհուրելին արված է, դաշտը բաժանված է՝ սև-սպիտակ սկզբունքով:
Գործ ունենք էքսցենտրիկ և էգոցենտրիկ երևույթի հետ, որն ուղղակի կերպար չէ, ֆիլմի հերոս և այլն, երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է, ինչն ինքնին վտանգավոր է դարձնում իրավիճակը:
Հեղինակ՝ Աննա Աթանեսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ