ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր էլ կստորագրեմ վերջին 20 տարում ստորագրած իմ որոշումները. Ֆելիքս Թոխյան 02/18/2020 13:42 | ԼՐԱՀՈՍ
Սահմանադրական դատարանում ճգնաժամ չի եղել ու չկա,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը։
Նա միաժամանակ հայտարարեց, որ այսօր էլ կստորագրի ՍԴ-ի վերջին 20 տարվա բոլոր այն որոշումները, որոնք ստորագրել է։ «Ես Ձեր կողմից վկայակոչված, իբր, կեղծված ընտրությունները դակելու գործով զեկուցող դատավորներից մեկն եմ։ Սահմանադրական դատարանը ոչ ընտրությունները կազմակերպող է, ով էլ՝ վերահսկող, ուստիեւ կեղծելու հնարավորություն օբյեկտիվորեն չունենք, թե ինչու են մեր վրա բարդում, քավության նոխազ ուզում դարձել՝ իրենց հարցրեք, հերիք է հերյուրանքներ տարածել։ Այն բոլոր որոշումները, որոնք ստորագրել եմ վերջին 20 տարում ՝ այսօր էլ կստորագրեմ»,- հայտարարեց Ֆելիքս Թոխյանը՝ նշելով, որ նույն տրամաբանությամբ կարող են լրագրողին մեղադրել նաեւ Քենեդու սպանության մեջ։
ՍԴ դատավորը միաժամանակ հերքել է նախկինում իր նկատմամբ ճնշումներ կիրառված լինելու մասին հայտարարությունները։ «Եթե որեւէ մեկը կարծում է, որ Ֆելիքս Թոխյանին կարող են ճնշել՝ ուրեմն ինձ լավ չեն ճանաչում, ես ցանկացածի հետ կշփվեմ, կգնամ կուտեմ-կխմեմ, կուրախանամ, դաս կտամ, բայց ճնշման փորձ 23 տարվա ընթացքում չի էլ եղել»,- նշել է Ֆ.Թոխյանը։ Ընդ որում՝ նա նշեց, որ ճնշումների վերաբերյալ հարց տրվել է նաեւ ՀՔԾ-ում՝ հարցաքննության ժամանակ եւ հերքել, որ իրեն չեն ճնշել։
«Մենք էլ ընտանիք ունենք, շատ ծանր է այս վիճակը։ Հեռուստացույցը միացնում ենք մեզ հայհոյում են, անջատում ենք՝ հայհոյում են, այսպես չի լինի։ Պետք է հարգել պետական ինստիտուտը»,- նշել է ՍԴ դատավորը եւ ընդգծել, որ իրենց միայն կարող են մեղադրել կատարած աշխատանքը հանրությանը լավ չներկայացնելու համար՝ ընդգծելով թացն ու չորը պետք է տարբերել։
Նա միաժամանակ հրաժարվել է պատասխանել սահմանադրական հանրաքվեի սահմանադրականության վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ հանրաքվեի արդյունքները հնարավոր է բողոքարկվեն ՍԴ, ուստի չի կարող նախապես կարծիք հայտնել։
Ֆ.Թոխյանը հաստատել է, հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ՝ նշելով, որ նա իր ուսանողն է եղել եւ նրա հետ հանդիպել է, թե որպես իր նախկին ուսանողի եւ թե որպես ԱԺ նախագահի, սակայն հրաժարվել է պատասխանել, թե ինչ են քննարկել։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ