ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց։ 02/18/2020 11:09 | ԼՐԱՀՈՍ
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ.
«Մեկ շաբաթ առաջ, «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը իր պաշտոնական հայտարարության մեջ https://www.facebook.com/nationalagenda.am/ ներկայացրեց ՀՀ Սահմանադրության և սահմանադրական օրենքների այն հիմնարար դրույթները, որոնց կոպիտ խախտումով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորների և Ազգային Ժողովի նախագահի կողմից նախաձեռնվեց Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման դադարեցման վերաբերյալ հանրաքվեի գործընթացը։ Խախտելով դրանցով նախատեսված հստակ ընթացակարգերը և գերազանցելով սեփական լիազորությունները, նրանք ,ՀՀ Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի դնելու մասինե Ազգային ժողովի որոշման նախագիծն ուղարկեցին ՀՀ Նախագահին։ Վերջինս, ունենալով իրական հնարավորություն իրացնելու Սահմանադրության պահպանմանը հետևելու իր կարևորագույն լիազորությունը, այնուամենայնիվ ընտրեց հակասահմանադրական այս նախաձեռնությանը աջակցելու ճանապարհը։
Հայաստանի Հանրապետության սահմանադրության 1-ին գլխում ամփոփված են այն հիմնարար սկզբունքները, որոնք սահմանում են իրավունքի գերակայությունը, իշխանությունների բաժանումն ու հավասարակշռումը, ինչպես նաև ժողովրդի ինքնիշխանությունը։ Սահմանադրական կարգը ձևավորող վերոնշյալ սկզբունքները պաշտպանվում են նաև ՀՀ Քրեական օրենսգրքով, որով սահմանադրական կարգի տապալումը, այսինքն՝ Սահմանադրության 1-5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմի փաստացի վերացումը, հանդիսանում է հանցագործություն։ Խախտելով այս նորմերը, ՀՀ Ազգային ժողովի ,Իմ Քայլըե խմբակցությունը, ՀՀ Նախագահի անմիջական թողտվությամբ, փաստացի սկսել է ապօրինի գործընթաց, և փորձում է նախորդ իշխանությունների դեմ պայքարի քողի տակ, երկրի ողջ բնակչությանը ներքաշել իրավական քաոսի և քաղաքական անկայունության տանող այս արկածախնդրության մեջ։
Վստահ ենք, որ առերևույթ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման իրական վտանգ պարունակող այս գործընթացին և դրանում ներգրավված բոլոր անձանց արարքներին վաղ թե ուշ տրվելու են համապատասխան իրավական և քաղաքական գնահատականներ։ Նպատակ ունենալով կանգնեցնել սահմանադրական կարգի դեմ ծավալվող այս ուղղորդված արշավը, և վտանգավոր համարելով մեր հայրենակիցներին մոլորեցնելով դրա մեջ ներքաշելու իշխանության փորձերը, «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց։ Միաժամանակ, բոլոր այն քաղաքացիներին, որոնք տարաբնույթ ճնշումների ներքո հարկադրված կլինեն ներկայանալ ընտրատեղամասեր, առաջարկում ենք քվեաթերթիկն անվավեր դարձնելու միջոցով իրենց վերաբերմունքն արտահայտել այս ապօրինի նախաձեռնությանը։
Դրան զուգահեռ, կոչ ենք անում բոլոր շահագրգիռ քաղաքական և հասարակական ուժերին միավորել ջանքերը՝ երկրում համակարգային սահմանադրական փոփոխություններ իրականացնելու նպատակով, որով նախորդ իշխանությունների կողմից ստեղծված և գործող իշխանությունների կողմից պատրաստակամորեն կյանքի կոչած գերվարչապետական համակարգը կփոխարինվի հիրավի ժողովրդավարական և առաջադեմ, ժողովրդի աջակցությունը վայելող կառավարման համակարգով։
«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com
- 01/26/2025 19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com
- 01/26/2025 18:52 Այրվել է մոտ 100 հակ անասնակեր
- 01/26/2025 15:55 Հրդեհ՝ Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում