ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
10 ամսական երեխայի սպանության մեջ մեղադրվող հայրն արդարացվել է. Դատախազը պահանջում է բեկանել դատավճիռն ու նրան դատապարտել 02/18/2020 18:03 | Արդարացման դատավճիռներ
Դատախազությունը պահանջում է բեկանել մանկահասակ՝ 10 ամսական երեխայի սպանության մեջ մեղադրվող հորն արդարացնելու ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճիռը եւ նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ մանկահասակ երեխայի սահմռկեցուցիչ մահվան դեպքը գրանցվել է 2018թվականի սեպտեմբերին՝ Արմավիրում։ Ահազանգն ստացվել է բժշկական կենտրոնից առ այն, որ իրենց մոտ է տեղափոխվել մանկահասակ երեխայի դի, որի մարմնի վրա արտաքին զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր։
Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ փոքրիկը բռնության է ենթարկվել տանը՝ հոր կողմից։
Այսպես՝ ընտանիքի հայրը՝ Ռ.Մանուկյանը, կնոջ և երեխայի հետ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում բնակություն է հաստատել 2018թ. սեպտեմբերի 13-ին. Նա զբաղվել է անասնապահությամբ եւ բնակվել սեփականատիրոջը պատկանող անասնագոմերին կից առանձնացված սենյակում։
Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 09-ի սահմաններում, մանկահասակ տղայի՝ 9 ամսական փոքրիկի լացի ձայնը կտրելու նպատակով, ապօրինաբար նրան կյանքից զրկելու դիտավորությամբ հայրը ձեռքի ափով և բռունցքներով հարվածներ է հասցրել նրա դեմքի շրջանին, ապա, դեմքն ի վար շրջելով անկողնու վրա, շարունակել է բռունցքներով հարվածներ հասցնել մեջքին, գլխին և մարմնի տարբեր մասերին։
Հարվածների հետեւանքով փոքրիկն ստացել է ձախից ծոծրոսկրի կոտրվածք, ուղեղանյութի արյունազեղում, ձախից` 5,6,7,8,9,10-րդ կողոսկրերի կոտրվածքներ: Տեսնելով որդու նկատմամբ կիրառվող բռնությունը՝ մայրը փորձել է միջամտել եւ մոտեցել ամուսնուն, սակայն վերջինս քաշել է կնոջ ձեռքից ու ծեծել՝ բռունցքով հարվածելով գլխին։
Ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով փոքրիկը տեղում մահացել է: Նախնական քննության տվյալներով՝ սպանությունը քողարկելու համար ամուսինը պարտադրել է կնոջը՝ հուղարկավորել նրան՝ հետքերը թաքցնելու համար։
Այդ նպատակով Ռ.Մանուկյանն անգամ փոս է փորել, սակայն կինը, նրա ձեռքից խլելով փոքրիկի մարմինը, վազել է դեպի Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ էլ հաստատվել է երեխայի մահը։
Քրեական գործի տվյալներով՝ ընտանիքում դա բռնության միակ դեպքը չի եղել, դեպքից օրեր առաջ ընտանիքի հայրը կրկին բռնություն էր գործադրել կնոջ եւ մանկահասակ երեխայի նկատմամբ, ինչից հետո կինը տանից հեռացել էր, բայց հետո, ընդառաջելով ամուսնու զանգին, նորից վերադարձել։
Նախաքննական մարմինը՝ հորը՝ Ռ.Մանուկյանին մեղադրանք էր առաջադրել երեխայի դիտավորյալ սպանության եւ կնոջ նկատմամբ բռնությունների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 3 դրվագ՝ 118-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը ու գործն ուղարկել դատարան։
Մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ ամուսնացել է Օ.Գրիգորյանի հետ, սակայն ՔԿԱԳ-ում գրանցված չեն։ Վերջինս նշել է, որ կնոջ հետ ծանոթացել է, երբ նա հղի է եղել առաջին ամուսնուց, սակայն ընդունել է երեխայի հայրությունը, աշխատել և պահել նրան, պնդել, որ նրա նկատմամբ երբեւէ բռնություն չի գործադրել։ Ըստ նրա դատաքննական ցուցմունքի՝ ինքն ու կինն ապրել են հաշտ ու համերաշխ, երբևիցե իրենց միջև վիճաբանություն չի եղել, նրան կամ նորածնին որևէ ցավ չի պատճառել, նույնիսկ բազմիցս գրկել ու խնամել է, անհրաժեշտության դեպքում նաև կերակրել: Դատարանում մեղադրյալը հայտնել է, թե «նախաքննության ընթացքում ինքը ճիշտ ցուցմունքներ չի տվել և շատ հարցերում մեղադրել է Օվսաննա Գրիգորյանին, քանի որ նա էլ իր հերթին սխալ ցուցմունքներ է տվել ու երեխայի սպանության մեջ մեղադրել իրեն:
Ըստ նրա՝ , ոստիկանությանը ճշմարտությունը չեն հայտնել` չցանկանալով մեղադրել որևէ մեկին, կատարվածի մասին անմիջապես ոստիկանությանը չեն հայտնել ենթադրելով, որ հետևանքների համար կմեղադրեն Օվսաննային, իսկ նա հղի է եղել: Երբ Օվսաննա Գրիգորյանը նախաքննության ընթացքում ամբողջ մեղքը բարդել է իր վրա, ինքն էլ պաշտպանվելու նպատակով արարքը բարդել է նրա վրա և տվել ոչ ճշմարտացի ցուցմունքներ: Իրականում ինչպես ինքը, այնպես էլ Օվասաննա Գրիգորյանը երեխայի մահվան հարցում որևէ մեղք չունեն, նրան երբևիցե չեն հարվածել` անգամ անզգուշությամբ, վայր չեն գցել և վնասվածքներ չեն պատճառել: Ինչ վերաբերվում է Օվսաննային հարվածելու և ֆիզիկական ցավ պատճառելու հանգամանքներին՝ ապա պնդել է, որ նրան եւս երբեք չի հարվածել ու ցավ չի պատճառել, քանի որ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս շարունակում է սիրել կնոջը և արդեն ունեն նորածին երեխա, իսկ հղի կնոջ նկատմամբ ինքը երբեք բռնություն չէր կարող գործադրել»:
Մեղադրյալը դատարանում պատմել է, թե 28.09.2018թվ. առավոտյան ինքն ու կինը գնացել են անասնագոմ, իսկ երեխան քնած է եղել: Աշխատանքի ժամանակ նկատել է, որ կինն իրեն լավ չի զգում, քանի որ հղի է եղել: Իր պահանջով նա գնացել է տուն, գործերն ավարտելուց հետո ինքը ևս գնացել է տուն և տեսել, որ երեխան լաց է լինում: Դիմելով կնոջն ասել է, որ տեր կանգնի: Այդ օրերին երեխան անհանգիստ է եղել ու անընդհատ լացել: Կինը գնացել է երեխայի մոտ, իսկ ինքը գնացել է անասնագոմ անասուններին հաշվելու և վերադարձել: Սովորաբար ինքը երեխային գրկել ու սիրել է նույնիսկ երբ վերջինս քնած է եղել, իսկ այս անգամ, երբ մոտեցել է երեխային, տեսել է, որ նա դեմքի վրա շուռ եկած է և չի շնչում: Որքան հնարավոր է ձեռքերով շունչ տալով ինքը փորձել է օգնել, բայց երեխան չի շնչել: Գոռալով կանչել է կնոջն ու ասել, որ երեխան լավ չի, չկա երեխան: Կինը մոտեցել ու տեսել է երեխային և ուշագնաց լինելով` ընկել է: Կնոջը գրկել և դրել է տեղաշորին, մտածել են ինչ անել, քանի որ նախկինում երեխայի հետ կապված խնդիրներ են ունեցել:
Համաձայնության գալով կինը ստել է, իբր կաթ տաքացնելուց երեխան ընկել է, իսկ իրականում Գյումրի քաղաքում ապրելու ժամանակ երեխան իր քույր Ռիմայի ձեռքից ընկնելուց հետո գլխի շրջանում խնդիր է ունեցել: Ռիմայի արարքները քողարկելու նպատակով, իրենք ոստիկանությանը ճշմարտությունը չեն հայտնել: Ինքն ու Օվսաննա Գրիգորյանը ենթադրել են, որ երեխայի մահվան մասին ոստիկանությանը հայտնելու դեպքում, վերջիններս կնոջն են կասկածելու, իրենց չեն հավատալու և իրենք ոչինչ չեն կարողանա պատճառաբանել: Արմենից գումար է խնդրել` կնոջը հիվանդանոց տանելու համար, վերջինս էլ իր ավտոմեքենայով իրենց տարել է Արմավիր քաղաքի հիվանդանոց, որտեղ ստուգել և ասել են, որ ամեն ինչ նորմալ է, միայն հուզված է: Հաջորդ օրն առավոտյան իրեն ձերբակալել են:
Դատարանում ցուցմունքները փոխել է նաեւ փոքրիկի մայրը. Եթե վերջինս նախաքննության ընթացքում ամուսնուն էր մեղադրել երեխայի մահվան մեջ՝ ասելով, որ նա ծեծել է թե իրեն ու թե մանկահասակ երեխային, ապա դատարանում տվել է ամուսնու ցուցմունքներին համահունչ ցուցմունք ու հայտարարել, թե Ռուստամ Մանուկյանն ինչպես «իրան, այնպես էլ իրենց որդուն հարվածներ չի հասցրել, իրեն ֆիզիկական ցավ չի պատճառել, որդուն չի սպանել»։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ 9 ամիս տեւած դատաքննության արդյունքում դատարանը գտել է, որ մանկահասակ երեխայի սպանության համար նրա հոր մեղադրանքի հիմքում դրված ապացույցները բավարար չեն, չեն կարող իրենց թույլատրելիության, վերաբերելիության և բավարարության առումով հիմք հանդիսանալ մեղադրող դատավճիռ կայացնելու համար եւ արդարացման դատավճիռ կայացրել։
Դատախազը համամիտ չէ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գնահատականի հետ ու վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով նրան մեղավոր ճանաչելո ւ դատապարտել 12 տարվա ազատազրկման։ Բողոքը վերաքննիչում ստացվել է հունվարի 29-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ