Թեմաներ
Չորեքշաբթի 12 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/04/2024   12:29 Հովիկ Աղազարյանը պետական անվտանգությանը վերաբերող տարբեր թեմաներով տեղեկությունների արտահոսք է կազմակերպել. Հայկ Կոնջորյան 12/04/2024   12:24 Եղանակն առաջիկա օրերին 12/04/2024   12:18 Ազգային ժողովն ընդունեց ՀՀ 2025 թվականի պետական բյուջենի վերանայված տարբերակը 12/04/2024   12:11 Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Սպիտակ քաղաքի շինարարական հրապարակներում 12/04/2024   12:09 Խամենեին իր տեղակալին ուղարկել է Մոսկվա 12/04/2024   12:06 2025 թ-ի բյուջեի նախագծի ընդունումից հետո մեղադրանքներ հնչեցրին միմյանց հասցեին 12/04/2024   11:42 35 վարորդի աշխատանքից ազատելուց հետո քաղաքապետարանը նոր վարորդներ է փնտրում 12/04/2024   11:39 ԱԱՀ հարկման դաշտ կտեղափոխվոն հաշվապահական, իրավաբանական, ֆինանսական խորհրդատվություն մատուցողները միայն. Թունյան 12/04/2024   11:32 Սաղաթելյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին 12/04/2024   11:17 Երևանի հյուրանոցներից մեկում կնոջը բռնաբարել են, ապա ծեծել. կասկածյալներից մեկը ֆուտբոլիստի որդի է 12/04/2024   11:07 Քարտուղարությանը կխնդրեմ ապահովեք, որպեսզի Հովիկ Աղազարյանը մեր խմբակցությունից տեղափոխվի այլ տեղ. Ալեն Սիմոնյան 12/04/2024   10:43 ՔՊ-ն Հովիկ Աղազարյանի «հարցերը լուծեց». ինչ է քննարկում ԱԺ-ն այսօր՝ ուղիղ 12/04/2024   10:34 Դուրս եմ գալիս խմբակցությունից ցավով, իմ անձին վերաբերող արձանագրումները ոչ հայելային պատասխան կստանան. Հովիկ Աղազարյան 12/04/2024   10:31 Մասիսի գերեզմանատան մոտակայքում այրվել է տնակ 12/04/2024   10:18 Երևանում հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. Կոստանյան 12/04/2024   08:37 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 12/04/2024   08:34 44-օրյա պատերազմի զեկույցով Անդրանիկ Քոչարյանը շանտաժ է անում ՔՊ-ին. «Ժողովուրդ» 12/04/2024   08:31 Ինչ աղմկահարույց գործերով է հայտնի Գլխավոր դատախազի նոր տեղակալ Արամ Արամյանը. «Ժողովուրդ» 12/04/2024   08:29 Մարզերից վարորդներ են ուզում բերել Երևան․ «Հրապարակ» 12/04/2024   08:25 Ռուս պատգամավորները խուսափել են Հայաստան գալուց, որ չձերբակալվեն. սկանդալ. «Ժողովուրդ» 12/04/2024   08:20 Երկու հրատապ նախագիծ են սղղացնելու․«Հրապարակ» 12/04/2024   08:16 45.4 մլն դրամ եկամուտ, Bitcoin. ինչ է հայտարարագրել Տիգրան Ավինյանը. «Ժողովուրդ» 12/04/2024   08:13 Արագածը՝ էկոպարեկների վրա․ «Հրապարակ» 12/04/2024   08:09 Գյումրիում անցկացված սոցհարցումներն իշխանության .«Հրապարակ» 12/04/2024   08:05 Վերաբերմունք է փոխվել. «Հրապարակ» 12/04/2024   00:34 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի 7 թեկնածուների անունները 12/03/2024   23:57 ՔՊ վարչությունը որոշել է Հովիկ Աղազարյանին հեռացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 12/03/2024   23:49 Աննա Հակոբյանը, Գլխավոր դատախազը, ԿԳՄՍ նախարարը մասնակցել են «Կողք կողքի» ներառական երաժշտական փառատոնի գալա համերգին 12/03/2024   23:38 Հատուկջոկատայիններն սկսել են ցրել Թբիլիսիում ցուցարարներին 12/03/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 12/03/2024   23:02 Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը 12/03/2024   22:45 Իրանում հայտարարել են հարցումով դիմելու դեպքում Սիրիա զորք ուղարկելու պատրաստակամության մասին 12/03/2024   22:29 50 տարեկանից բարձր մարդկանց խորհուրդ են տվել օգտագործել մեկ հայտնի ըմպելիք 12/03/2024   22:12 Ռեստորանի տարածքում ծխելու հիմքով տնտեսվարողի նկատմամբ 150000 դրամի չափով տուգանքը չեղարկվեց դատական կարգով․ փաստաբան 12/03/2024   21:55 Վթարի հետևանքով հոսանքազրկվել են Քանաքեռավան, Զովունի, Դավթաշեն վարչական շրջանների մի շարք թաղամասեր 12/03/2024   21:49 Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ «BMW»-ն բախվել է կայանված «ԶԻԼ»-ի հետնամասին․ կա վիրավոր 12/03/2024   21:37 Ծխողներին նախազգուշացրել են թոքերի անդառնալի հիվանդության ախտանիշների մասին 12/03/2024   21:23 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 36-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ 12/03/2024   21:21 Արայիկ Հարությունյանը գործուղվում է Բահրեյնի Թագավորություն 12/03/2024   21:08 Հարավային Կորեայի ՊՆ-ն հրամայել է բանակին պատրաստվել 12/03/2024   20:59 Մարդու առաջին արհեստական սիրտը կարող է հայտնվել 2025 թվականին 12/03/2024   20:53 Մեր իրականության մեջ փրայմըրիզի անցկացումը կարող է անգամ թշնամանք առաջացնել թեկնածուների միջև. Արմեն Բադալյան 12/03/2024   20:50 Հովիկ Աղազարյանը, շատերի գնահատմամբ, այսօր քպական ուսապարկերի մեջ միակ տղամարդն է. Քպականները թաքուն նրան «մալադեց» են ասում 12/03/2024   20:40 Հալեպի հայկական կազմակերպություններն անցել են արտակարգ ռեժիմի. Աշխատատեղերը փակվել են, նպարեղենը սպառվում է, իսկ քաղաքից դուրս գալը՝ անհնար. գաղութը նյութական օժանդակության կարիք կունենա 12/03/2024   20:38 Telegram-ին տուգանել են չորս միլիոն ռուբլով 12/03/2024   20:33 Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը 12/03/2024   20:30 Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը 12/03/2024   20:26 Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային» 12/03/2024   20:20 Կստեղծվեն երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ 12/03/2024   20:10 Բժիշկները բացահայտել են տեսողությունը պաշտպանող մթերքների համադրությունը
12/02/2024   12:43 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 28 մանկապարտեզից ծայրահեղ ծանր վիճակում «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված 4-ամյա աղջկա կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել 12/02/2024   18:47 Դեկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կմեկնարկի դեկտեմբերի 3-ից 12/03/2024   12:18 Ղարաբաղն ին՞չ է․ որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս, դրանից հետո ինչ որ բան պետք է տեղի ունենա․ Արցախն Ադրբեջանին հանձնած Փաշինյանի հերթական հայտարարությունը 12/02/2024   14:24 Երեխայի ինքնազգացողությունը վատացել է մանկապարտեզում, մինչ շտապ օգնությունը կժամաներ՝ ծնողներից մեկն իր անձնական մեքենայով հրատապ երեխային տեղափոխել է ԲԿ. Նոր մանրամասներ 12/02/2024   14:01 ԲԿ-ում մահացած 4 տարեկան երեխայի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել 12/02/2024   20:26 Ինչու է բերման ենթարկվել Շահումյանցի Ժիրոն 12/02/2024   15:19 Երեխայի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ սպանության հատկանիշներով. մանկապարտեզի անձնակազմի հետ կատարվում են քննչական գործողություններ 12/03/2024   09:44 Ուղեւորները մնացել են կանգառում. ավտոբուսների վարորդները գործադուլ են անում (տեսանյութ) 12/02/2024   16:33 Դոլարն ու եվրոն շարունակում են բարձրանալ 12/03/2024   22:29 50 տարեկանից բարձր մարդկանց խորհուրդ են տվել օգտագործել մեկ հայտնի ըմպելիք 12/03/2024   18:08 Դատավորները հրաժարվում են քննել Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը. բողոքն ավելի քան մեկ ամիս է, ինչ ներկայացվել է, բայց դատավորներն ինքնաբացարկ են հայտնում 12/03/2024   15:37 Օգնության են հասել փրկարարները 12/02/2024   16:06 Հովիկ Աղազարյանը մերժում է մանդատը վայր դնելու Փաշինյանի խնդրանքը 12/03/2024   15:33 Ավտոբուսների վարորդներին ևս գործից ազատել են «WhatsApp»–ով նամակ ուղարկելով 12/03/2024   12:26 Փաշինյանը չնայեց Աղազարյանի դեմքին 12/04/2024   11:17 Երևանի հյուրանոցներից մեկում կնոջը բռնաբարել են, ապա ծեծել. կասկածյալներից մեկը ֆուտբոլիստի որդի է 12/03/2024   16:18 МAN-երի պատուհան էի լվանում, վարձել էին վարորդները. բողոքել եմ, որ գրանցված չէի ու դրա համար հեռացվել եմ. ակցիայի մասնակից 12/03/2024   08:40 Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 12/03/2024   17:00 Սուքիասյան ազգանունով ոմն ավտոտրանսպորտային պաշտոնյա առավոտյան հայհոյանքով է խոսել վարորդների հետ. Ավետիսյան 12/02/2024   19:14 Ոչ ոք չի կարող Աղազարյանին հեռացնել խմբակցությունից. ամեն մարդ ինքն է որոշում իր ճակատագիրը. Գուրգեն Մելքոնյան

10 ամսական երեխայի սպանության մեջ մեղադրվող հայրն արդարացվել է. Դատախազը պահանջում է բեկանել դատավճիռն ու նրան դատապարտել 02/18/2020   18:03  |  Արդարացման դատավճիռներ

Դատախազությունը պահանջում է բեկանել մանկահասակ՝ 10 ամսական երեխայի սպանության մեջ մեղադրվող հորն արդարացնելու ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճիռը եւ նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ մանկահասակ երեխայի սահմռկեցուցիչ մահվան դեպքը գրանցվել է 2018թվականի սեպտեմբերին՝ Արմավիրում։ Ահազանգն ստացվել է բժշկական կենտրոնից առ այն, որ իրենց մոտ է տեղափոխվել մանկահասակ երեխայի դի, որի մարմնի վրա արտաքին զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր։

Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ փոքրիկը բռնության է ենթարկվել տանը՝ հոր կողմից։

Այսպես՝ ընտանիքի հայրը՝ Ռ.Մանուկյանը, կնոջ և երեխայի հետ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում բնակություն է հաստատել 2018թ. սեպտեմբերի 13-ին. Նա զբաղվել է անասնապահությամբ եւ բնակվել սեփականատիրոջը պատկանող անասնագոմերին կից առանձնացված սենյակում։

Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 09-ի սահմաններում, մանկահասակ տղայի՝ 9 ամսական փոքրիկի լացի ձայնը կտրելու նպատակով, ապօրինաբար նրան կյանքից զրկելու դիտավորությամբ հայրը ձեռքի ափով և բռունցքներով հարվածներ է հասցրել նրա դեմքի շրջանին, ապա, դեմքն ի վար շրջելով անկողնու վրա, շարունակել է բռունցքներով հարվածներ հասցնել մեջքին, գլխին և մարմնի տարբեր մասերին։

Հարվածների հետեւանքով փոքրիկն ստացել է ձախից ծոծրոսկրի կոտրվածք, ուղեղանյութի արյունազեղում, ձախից` 5,6,7,8,9,10-րդ կողոսկրերի կոտրվածքներ: Տեսնելով որդու նկատմամբ կիրառվող բռնությունը՝ մայրը փորձել է միջամտել եւ մոտեցել ամուսնուն, սակայն վերջինս քաշել է կնոջ ձեռքից ու ծեծել՝ բռունցքով հարվածելով գլխին։

Ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով փոքրիկը տեղում մահացել է: Նախնական քննության տվյալներով՝ սպանությունը քողարկելու համար ամուսինը պարտադրել է կնոջը՝ հուղարկավորել նրան՝ հետքերը թաքցնելու համար։
Այդ նպատակով Ռ.Մանուկյանն անգամ փոս է փորել, սակայն կինը, նրա ձեռքից խլելով փոքրիկի մարմինը, վազել է դեպի Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ էլ հաստատվել է երեխայի մահը։

Քրեական գործի տվյալներով՝ ընտանիքում դա բռնության միակ դեպքը չի եղել, դեպքից օրեր առաջ ընտանիքի հայրը կրկին բռնություն էր գործադրել կնոջ եւ մանկահասակ երեխայի նկատմամբ, ինչից հետո կինը տանից հեռացել էր, բայց հետո, ընդառաջելով ամուսնու զանգին, նորից վերադարձել։

Նախաքննական մարմինը՝ հորը՝ Ռ.Մանուկյանին մեղադրանք էր առաջադրել երեխայի դիտավորյալ սպանության եւ կնոջ նկատմամբ բռնությունների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 3 դրվագ՝ 118-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը ու գործն ուղարկել դատարան։

Մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ ամուսնացել է Օ.Գրիգորյանի հետ, սակայն ՔԿԱԳ-ում գրանցված չեն։ Վերջինս նշել է, որ կնոջ հետ ծանոթացել է, երբ նա հղի է եղել առաջին ամուսնուց, սակայն ընդունել է երեխայի հայրությունը, աշխատել և պահել նրան, պնդել, որ նրա նկատմամբ երբեւէ բռնություն չի գործադրել։ Ըստ նրա դատաքննական ցուցմունքի՝ ինքն ու կինն ապրել են հաշտ ու համերաշխ, երբևիցե իրենց միջև վիճաբանություն չի եղել, նրան կամ նորածնին որևէ ցավ չի պատճառել, նույնիսկ բազմիցս գրկել ու խնամել է, անհրաժեշտության դեպքում նաև կերակրել: Դատարանում մեղադրյալը հայտնել է, թե «նախաքննության ընթացքում ինքը ճիշտ ցուցմունքներ չի տվել և շատ հարցերում մեղադրել է Օվսաննա Գրիգորյանին, քանի որ նա էլ իր հերթին սխալ ցուցմունքներ է տվել ու երեխայի սպանության մեջ մեղադրել իրեն:

Ըստ նրա՝ , ոստիկանությանը ճշմարտությունը չեն հայտնել` չցանկանալով մեղադրել որևէ մեկին, կատարվածի մասին անմիջապես ոստիկանությանը չեն հայտնել ենթադրելով, որ հետևանքների համար կմեղադրեն Օվսաննային, իսկ նա հղի է եղել: Երբ Օվսաննա Գրիգորյանը նախաքննության ընթացքում ամբողջ մեղքը բարդել է իր վրա, ինքն էլ պաշտպանվելու նպատակով արարքը բարդել է նրա վրա և տվել ոչ ճշմարտացի ցուցմունքներ: Իրականում ինչպես ինքը, այնպես էլ Օվասաննա Գրիգորյանը երեխայի մահվան հարցում որևէ մեղք չունեն, նրան երբևիցե չեն հարվածել` անգամ անզգուշությամբ, վայր չեն գցել և վնասվածքներ չեն պատճառել: Ինչ վերաբերվում է Օվսաննային հարվածելու և ֆիզիկական ցավ պատճառելու հանգամանքներին՝ ապա պնդել է, որ նրան եւս երբեք չի հարվածել ու ցավ չի պատճառել, քանի որ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս շարունակում է սիրել կնոջը և արդեն ունեն նորածին երեխա, իսկ հղի կնոջ նկատմամբ ինքը երբեք բռնություն չէր կարող գործադրել»:

Մեղադրյալը դատարանում պատմել է, թե 28.09.2018թվ. առավոտյան ինքն ու կինը գնացել են անասնագոմ, իսկ երեխան քնած է եղել: Աշխատանքի ժամանակ նկատել է, որ կինն իրեն լավ չի զգում, քանի որ հղի է եղել: Իր պահանջով նա գնացել է տուն, գործերն ավարտելուց հետո ինքը ևս գնացել է տուն և տեսել, որ երեխան լաց է լինում: Դիմելով կնոջն ասել է, որ տեր կանգնի: Այդ օրերին երեխան անհանգիստ է եղել ու անընդհատ լացել: Կինը գնացել է երեխայի մոտ, իսկ ինքը գնացել է անասնագոմ անասուններին հաշվելու և վերադարձել: Սովորաբար ինքը երեխային գրկել ու սիրել է նույնիսկ երբ վերջինս քնած է եղել, իսկ այս անգամ, երբ մոտեցել է երեխային, տեսել է, որ նա դեմքի վրա շուռ եկած է և չի շնչում: Որքան հնարավոր է ձեռքերով շունչ տալով ինքը փորձել է օգնել, բայց երեխան չի շնչել: Գոռալով կանչել է կնոջն ու ասել, որ երեխան լավ չի, չկա երեխան: Կինը մոտեցել ու տեսել է երեխային և ուշագնաց լինելով` ընկել է: Կնոջը գրկել և դրել է տեղաշորին, մտածել են ինչ անել, քանի որ նախկինում երեխայի հետ կապված խնդիրներ են ունեցել:

Համաձայնության գալով կինը ստել է, իբր կաթ տաքացնելուց երեխան ընկել է, իսկ իրականում Գյումրի քաղաքում ապրելու ժամանակ երեխան իր քույր Ռիմայի ձեռքից ընկնելուց հետո գլխի շրջանում խնդիր է ունեցել: Ռիմայի արարքները քողարկելու նպատակով, իրենք ոստիկանությանը ճշմարտությունը չեն հայտնել: Ինքն ու Օվսաննա Գրիգորյանը ենթադրել են, որ երեխայի մահվան մասին ոստիկանությանը հայտնելու դեպքում, վերջիններս կնոջն են կասկածելու, իրենց չեն հավատալու և իրենք ոչինչ չեն կարողանա պատճառաբանել: Արմենից գումար է խնդրել` կնոջը հիվանդանոց տանելու համար, վերջինս էլ իր ավտոմեքենայով իրենց տարել է Արմավիր քաղաքի հիվանդանոց, որտեղ ստուգել և ասել են, որ ամեն ինչ նորմալ է, միայն հուզված է: Հաջորդ օրն առավոտյան իրեն ձերբակալել են:

Դատարանում ցուցմունքները փոխել է նաեւ փոքրիկի մայրը. Եթե վերջինս նախաքննության ընթացքում ամուսնուն էր մեղադրել երեխայի մահվան մեջ՝ ասելով, որ նա ծեծել է թե իրեն ու թե մանկահասակ երեխային, ապա դատարանում տվել է ամուսնու ցուցմունքներին համահունչ ցուցմունք ու հայտարարել, թե Ռուստամ Մանուկյանն ինչպես «իրան, այնպես էլ իրենց որդուն հարվածներ չի հասցրել, իրեն ֆիզիկական ցավ չի պատճառել, որդուն չի սպանել»։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ 9 ամիս տեւած դատաքննության արդյունքում դատարանը գտել է, որ մանկահասակ երեխայի սպանության համար նրա հոր մեղադրանքի հիմքում դրված ապացույցները բավարար չեն, չեն կարող իրենց թույլատրելիության, վերաբերելիության և բավարարության առումով հիմք հանդիսանալ մեղադրող դատավճիռ կայացնելու համար եւ արդարացման դատավճիռ կայացրել։

Դատախազը համամիտ չէ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գնահատականի հետ ու վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով նրան մեղավոր ճանաչելո ւ դատապարտել 12 տարվա ազատազրկման։ Բողոքը վերաքննիչում ստացվել է հունվարի 29-ին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:59 20/12/2019  |  Քրեական խրոնիկոնՎճռաբեկ դատարանն այսօր հետմահու արդարացրել է Սմբատ Այվազյանին
14:40 17/08/2019  |  Քրեական խրոնիկոնԳոտիով ծեծել է կնոջը, շշով՝ հարվածներ հասցրել գլխին. 28-ամյա վանաձորցուն մեղադրանք է առաջադրվել
12:16 07/08/2019  |  Քրեական խրոնիկոնԸնտանեկան բռնության դեպքերի առթիվ ՔԿ վարույթում 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 331 քրեական գործ
16:51 22/07/2019  |  Քրեական խրոնիկոն48-ամյա տղամարդը, խանդից դրդված, մետաղական սարքով հարվածներ է հասցրել իր նախկին կնոջը
23:11 12/07/2019  |  Քրեական խրոնիկոնՊարզվել են Ռուսաստանում ոստիկանների գնդակահարման մանրամասները
21:44 10/07/2019  |  Քրեական խրոնիկոնՏավուշում ամուսինը կնոջը կասկածել է փեսային հետ սիրային կապ ունենալու մեջ ու կտրել նրա պարանոցը
20:49 09/07/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ինձ ծեծել են, ես մարդ եմ դարձել»-ը Ձեր երեխայի պարագայում կարող է չաշխատել. Զառա Հարությունյան
18:09 05/07/2019  |  Քրեական խրոնիկոնԱմուսինը վիճաբանել է կնոջ հետ, ապա հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին
14:57 03/07/2019  |  ԼՐԱՀՈՍԿանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունների արմատները խորն են, նույնիսկ ավանդութային և մշակութային. Արսեն Թորոսյան
19:07 28/06/2019  |  Քրեական խրոնիկոնԱրմավիրի բնակիչը ծեծել է կնոջը, ապա դանակով այլանդակել նրա դեմքը

Արխիվ

[]