ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանակում մահվան դեպքերի մեղքը բարդվում է հասարակության վրա. նոր թեզ են գտել՝ արու զավակ ունեցող ցանկացած մարդ քրեական ենթամշակույթ կրող է. փաստաբան 02/17/2020 13:48 | ԼՐԱՀՈՍ
«Մեր զինվորն այսօր սահմանին կանգնած է գնդակի տակ, ու պարզ չի՝ որ կողմից է այդ գնդակը ստանալու»,- կառավարության դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում հայտարարել է փաստաբան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով խաղաղ պայմաններում բանակում մահվան դեպքերին։
Նրա խոսքերով՝ ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում բանակում՝ հայ զինվորները խաղաղ պայմաններում մահանում են՝ ոչ հակառակորդի գնդակից։
«2018 թվականի հեղափոխության օրերին բոլորս անհանգիստ սպասում էինք, թե սահմանին ինչ կլինի, բայց այնտեղ ոչինչ չէր լինում։ Բանակում արտառոց ոչինչ չէր լինում նաև հեղափոխությունից հետո, երբ ամեն ինչ երերուն վիճակում էր։ Էս ի՞նչ է կատարվում վերջին 40 օրվա մեջ։ Հարցը պիտի բացատրություն ունենա, և մեզ պետք է պատասխանեն ՀՀ պաշտոնատար անձինք, որևէ մեկը չի կարող պատասխանատվությունից խուսափել»,- ասաց Կարապետյանցը։
Փաստաբանը նշեց, որ քաղաքացիների փոքր խումբ հայտարարություն է տարածել, որով դատապարտում են զինվորների շարունակական ինքնասպանությունների դեպքերը.
«Դատապարտում ենք այդ դեպքերի վերաբերյալ քաղաքական, իրավական գնահատականի բացակայությունը, լեգիտիմ իշխանության կրավորական կեցվածքը, անտարբերությունն ու լռությունը։ Դատապարտում ենք գործի թերի բացահայտումն ու կոծկումը։ Պահանջում ենք կառավարության հերթական նիստից անմիջապես հետո հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ուժային կառույցների ղեկավարների հետ։ Այս պաշտոնյաները պետք է բացատրություն տան՝ որն է պատճառը, որ մինչև այսօր բանակում սպանության որևէ դեպք չի բացահայտվել։ Եվ երբ դատախազության ներկայացուցիչները տարբեր հանդիպումների ընթացքում նշում են, թե սպանությունների գործերի 90 տոկոսը բացահայտված է, ստում են. դրանք կամ թերի են բացահայտված, կամ առհասարակ բացահայտված չեն»,- նշված է հայտարարության մեջ։
Փաստաբանի գնահատմամբ՝ բանակում մահվան դեպքերի թիվն ավելանում է, քանի որ սպանության նախկին դեպքերի մեղավորները պատժված չեն։ Ըստ նրա, բանակում սպանությունների դեպքերի առիթով հարուցված բոլոր գործերն ունենում են նույն ճակատագիրը, կա ստանդարտ սցենար, որից ոչ դատախազությունն է շեղվում, ոչ՝ իրավապահ մարմինները։
«Ինչո՞ւ էս սպանություններից հետո որևէ պաշտոնյայի հեռացման մասին չլսեցինք, ինչո՞ւ որևէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին խոսք չկա։ Էս ամեն ինչի մեղքը բարդվում է հասարակության վրա, հիմա նոր թեզ են գտել՝ արու զավակ ունեցող ցանկացած մարդ քրեական ենթամշակույթ կրող է, ու իր երեխային դաստիարակում է՝ որպես օրենքով գողի։ Ու էդ 18 տարեկան «լակոտը» կարողանում է գնալ ու բանակը կազմաքանդել, իր բարքերն էլ ստիպել։ Պարո՛ն Փաշինյան, եթե Ձեր կառավարությունում լինի մարդ, ով քրեական բարքեր կրի, գա և ձեր մինիստրներին էդ կարգերով առաջ տանի, դուք նրան կարգի չե՞ք հրավիրի։ Բա ո՞նց է լինում, որ քրեական էլեմենտ կրող մի քանի 18 տարեկան կարողանում է բանակը կազմաքանդել։ Չի կարող նման բան լինել»,- ասաց Կարապետյանցը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ